Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Որ չգաք` խիյարը թարս է աճելո՞ւ

Որ չգաք` խիյարը թարս է աճելո՞ւ
03.04.2013 | 18:33

Շատ հետաքրքիր իրավիճակ է առաջացել:
էներգետիկ տեսանկյունից: Իսկ էներգետիկան և´ քաղաքականություն է, և´ մնացած ամեն ինչ:
Ցածր է էներգերտիկան թե´ իշխանությունների մոտ, թե´ Րաֆֆու, թե´ ԲՀԿ-ի:
ԲՀԿ-ն սպասված պոկումը չկարողացավ ապահովել: Կրկին սխալ հաշվեց:
Ինչպես միշտ:
Վերցնենք կոնկրետ Գագիկ Ծառուկյանի` Սերժ Սարգսյանի ինաուգուրացիային մասնակցելու հարցը:
Մի խելոք, լավ, գոնե կիսախելոք մարդ չկա՞ էս խեղճ Ծառուկյանի կողքին, որն էսքան փող է քամուն տալիս, հանուն իր լոբբինգի, հանուն ԲՀԿ-ի, որ ասի` թագավոր ախպեր մեր, որ աննման ու անգին ես, ի՞նչ կարիք կա այս իրավիճակում, երբ դու չես մասնակցել նախագահական ընտրություններին, կորցնելով հսկա քաղաքական փաթեթ թե´ ժողովրդի, թե´ ընդդիմության, թե´ իշխանության, թե´ ներկուսակցական մասով, հիմա էլի դրել ես «զադնի», կրկնելով անցած դարում հնչեցրած մտքերդ` այս մասին, վերջին դասին:
Դասը պրծել է, թանկագինս, մի՞թե Ձեզ չեն ասել:
Ասել է` «քառասուն» օր է, «բագաժը» վերցրել, եկել եք Դուբայից, լավ, թող լինի չորս օր, զանգում ենք, Ձեր խոսնակը թե` ինաուգուրացիայի մասնակցության մասին` վերջին դասին, իբր դեռ չգիտեք` մասնակցելո՞ւ եք, թե ոչ:
Բա մեկը չասի՞, պարոն Ծառուկյան.
ա.Ռաբիզ է էդ մոտեցումը. այդ մտքերը չէր կարելի նույնիսկ մեկ անգամ հնչեցնել, զի Ֆրոյդ պապիկը լիքը բաներ ունի ասած` ենթագիտակցական այդ կարգի կուտակումների, սուբլիմացիայի մասին, թե ինչու է մարդն անվերջ առաջնորդվում նույն եզրույթով` դաս, դաս, դաս: Վերջին դաս:
Կարող է՞ դպրոցում լավ չի սովորել. հաստատ կարող էր անցնել ծերուկ Ֆրոյդի մտքով, որը էներգետիկ կապ կտեսներ անելիքը չիմանալու և քաղաքական անհարկի տեխնոլոգիայի միջև:
բ.Ժամակակաից քաղաքական տեխնոլոգիաները աշխատում են, եթե իսկապես «նոու-հաուներ» են իրենց մեջ պարունակում, պարոն Ծառուկյան:
Դուք արդեն հարյուր հազար, տասը հազար անգամ այդ մտքերը հայտնելով, գործընթացին ինտրիգայնություն հաղորդելով եք փորձել հարցերը լուծել, որոնք վերջնարդյունքում մեկ անդրադարձում են ունեցել. լեռը երկնեց, մուկ ծնեց (ուրիշ բան նկատի չունեմ, ուղիղ իմաստով եմ մեջբերել):
Ձեր «մոզգովոյ ցենտր» ԲՀԿ ուղեղային կենտրոնը, քաղաքական գործընթացի կենտրոնում Ձեզ պահելու փոխարեն, ուղիղ, շիտակ հրում է Ձեզ դեպ ինտրիգներ, կիսավիճակների դաշտ` անլրջացնելով ողջ իրավիճակը:
Երբ ինգտրիգը ուժեղացնում են, իմիտացիայի բոլոր լարերը ձգում, արհեստականությունը շենշողացնում, հետո, ասենք, Դուք գնում եք Բրյուսել ու ... այնպիսի մի այց ունենում ու այնպիսի հաղորդագրություն տարածում, որի վրա ուղղակի չգիտես` լա՞ս, խնդա՞ս, թե հռհռաս, զի միայն թշնամին կարող էր Ձեզ այդպիսի վատություն անել:
Նույնը` օրերս հնչած շանտաժը, թե` բա գիտե՞ք` մանդատները չենք վերցնելու այս ընտրություններում, եթե դրանք կեղծվեն:
Փշրվեց դափնին, ընկավ կոլոմնան: Տիեզերքն էլ դառնաղի հեկեկաց:
Պարոն Ծառուկյան, Հայաստանում, մասնավորապես Ձեր ֆավորիտ Քոչարյանի ժամականերից սկսած, ինչ կարգի ընտրություններ են տեղի ունեցել... և Ձեր մասնակցությամբ: Չեք ասի՞: Այս ինչ հանկարծահաս ու սուբլիմացված պայծառատեսություն պատեց Ձեր «մոզգերին»:
Ինչ է ասում Ֆրոյդ պապիկը այս առնչությամբ. մեկնե՞մ, թե՞ "и так ясно":
Նույն շարքում է նաև ինաուգուրացիայի մասնակցության մեջ ինտրիգայնություն մտցնելը:
Կարծում են, որ չգաք` խիյարը թարս է աճելո՞ւ:
Հը´ը: Ճիշտ չեն ասում:
Որ գաք էլ` թարս չի աճելու:
Զի դուք ամեն ինչից ու էնքան եք բացակայել, որ գաք էլ. չգաք էլ, էլ հետաքրքիր չէ:
Նույնիսկ ` լրագրողներիս համար:
Որ էնքա՜ն խորհրդարանի միջանցքներում սպասեցինք Ձեզ:
Ու դուք այդպե՜ս էլ չներկայացաք վերջին դասին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2697

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ