-
03.09.2023|
20:17
Հայկական սեղաններին մի աբսուրդ կենաց կա. «Վատ ծնող չկա, կա վատ ժառանգ» (Րաֆֆու Սամվելն ամեն անգամ այս կենացից հետո խարակիրի է անում):
-
03.09.2023|
15:08
Էս տղային փոխանցեք, որ իրեն օգտագործելու են ու օգտագործելու են շատ կեղտոտ ձևով, շատ զզվելի քարոզչության մեջ:
-
03.09.2023|
08:30
Ինչի՞ է 3 զոհի դեպքում նման աժիոտաժ առաջանում, իսկ մեկ զոհի դեպքում դա պարզապես դառնում է լրահոսի մի մաս ու անցնում-գնում։ Ի՞նչ կապ ունի քանակը, եթե խոսքը մարդկային, էն էլ՝ երիտասարդի կյանքի մասին է։ Ինչի՞ եք ընտրովի սգում։ Ինչի՞ են մի քիչ գեղեցիկ արտաքինով զոհված զինվորի համար ավելի շատ ափսոսում, քան մի քիչ միջին արտաքինովի։ Իրենք Հայրենիքը պաշտպանելու համար են զոհվել, չէ՞, ոչ թե գեղեցիկ արտաքին ունենալու համար։
-
02.09.2023|
16:08
Հասկանալու համար, թե ինչ տեսակ եղկելի է հայ մտավորականությունն այսօր, պետք է ընդամենը տեսնել՝ գալու ե՞ն էսօր հանրահավաքին նրանք, ովքեր սրանից 2-3 շաբաթ առաջ բողազ էին պատռում արայիկի ու նիկոլի կազմակերպած հանրահավաքի ժամանակ:
-
02.09.2023|
12:40
Վերջին մի քանի օրերը պետք է դառնան Ֆրանսիայի քաղաքականության անբարո էությունը և կեղծավորությունը հիշելու օրեր։
-
02.09.2023|
09:55
Սիրելի Արցախի քոյրեր եւ եղբայրներ,
Այսօր Լիբանանէն դուրս կը գտնուիմ, բայց որպէս Լիբանանահայ, կը միանամ իմ գաղութին «Մենակ Չէք» նախաձեռնութեան՝ որպէս զօրակցութիւն ձեր իւրաքանչիւրին:
Արցախի տագնապը բոլոր հայութեանն է եւ «Մենակ Չէք» կուգայ գօտեպնդելու Արցախի տագնապի համահայկական տարողութիւնը:
-
01.09.2023|
19:28
Նայում եմ Հայկ Մարությանի քարոզարշավը և նորից ու նորից ապշում եմ մեր հասարակության պարզամտության ու միամտության վրա։ Եվս մեկ անգամ եմ համոզվում, որ 21-րդ դարի տեխնոլոգիաների (համացանց և մեդիա) հարցում մեր հասարակությունն ունի զրոյական գիտելիքներ, այլ կերպ ասած՝ հայ հասարակությունը պատրաստ չէր նման տեղեկատվական գրոհի։
-
01.09.2023|
17:15
2021-ից այս կողմ չկա որևէ ռազմական գործողություն, որը նախաձեռնվել և իրականացվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ-ի նկատմամբ, որի քաղաքական և դիվանագիտական հիմքերի թողտվությունը ապահովված չլինի հայկական իշխանությունների կողմից և նրա քաղաքական մարտավարության արդյունքում:
-
31.08.2023|
15:03
«Ասեք, կանենք»-ներին հլը նայեք: Արա, այ,... ինքներդ էլ գիտեք, թե՝ ինչե՛ր, դուք իսկի ձեր անմիջական պարտականությունները չեք կարողանում անել, մի բան էլ կողից ասածն եք անելո՞ւ...
-
30.08.2023|
13:01
Էս ЖЭК-ի պետ դառնալու տենդը խորացած արատների հրաշալի ցուցիչ է: ЖЭК-ի պետ, որովհետև ապաքաղաքականացվածության ձգտող թեկնածուները պետք է ընկալեն, որ, եթե իրենք խուսափում են իրենց հանրային, քաղաքական, անձնական դիրքորոշումը հայտնել նաև այն երևույթների վերաբերյալ, որոնք հետաքրքրում և անհանգստացնում են երևանցիներին քաղաքական մակարդակով ու մնում են «բիսեդկա-կոյուղի-ասֆալտ-բորդյուր-լիֆտ» տրամաբանության մեջ, ուրեմն թող համակերպվեն ЖЭК-ի պետի հավակնորդի ստատուսի հետ: