Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. Ձեր ճակատագիրն ինքներդ տնօրինեք

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ. Ձեր ճակատագիրն ինքներդ տնօրինեք
04.12.2015 | 10:10

«Ոչ»-ի ճամբարի քարոզիչները, ինչպես մի առիթով նկատել եմ, բաժանված են երկու իրարամերժ հատվածի՝ մի մասը պնդում է, թե իբր այս նախագիծը գեյերի համար է, իսկ մյուս մասն էլ՝ թե գեյերին խիստ նեղացրել են: Այս երկու, եթե կարելի է ասել «տեսակետները» թիրախ են ընտրել հասարակության չիրազեկված այն երկու թևերին, որոնցից մեկն անկեղծ հարգում է ազգային ավանդույթները, իսկ մյուսին հետաքրքրում են բացառապես գեյերի շահերը: Նույն հնարքն է բանեցվում նաև քրիստոնեկան, անվտանգության և այլ արժեքների առնչությամբ: Հարգելինե՛րս, մեկ անգամ գոնե կարդացեք նախագիծը և Ձեր ճակատագիրն ինքներդ տնօրինեք:

Դիտվել է՝ 1999

Մեկնաբանություններ