Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Գերմանիայի ՆԳՆ-ի կողմից ՈՒԵՖԱ-ին ուղարկված որակազրկման դիմումի առնչությամբ: Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը ցուցադրել է «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորման խորհրդանիշ ողջույնի ժեստը, և Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեսերը կոչ է արել պատժել վերջինիս։ ՈՒԵՖԱ-ն այսօր հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում Դեմիրալի գործով։               
 

Կարինե ՀԱԿՈԲՅԱՆ. Պաշտոնների մասին չէ, որ պետք է խոսեին հրապարակում

Կարինե ՀԱԿՈԲՅԱՆ. Պաշտոնների մասին չէ, որ պետք է խոսեին հրապարակում
24.03.2013 | 00:37

Չգիտեմ՝ ճիշտ եմ, թե՝ ոչ այնքան, բայց քաղաքականություն ասվածին միշտ շատ լուրջ եմ վերաբերվել: Օրինակ, ամեն անգամ ցնցվում եմ, երբ լրագրողը, այնպես թեթևակի փաստում է, որ մի պատգամավոր մյուսի փոխարեն քվեարկել է: Իմ պատկերացումով՝ դա այն հանցանքն է, որի համար պետք է պատգամավորին ձերբակալել, և նա ամենախիստ պատիժը կրի ճաղերի հետևում: Բայց պետությունն այդպիսի վերաբերմունքի, պարզվում է, արժանի չէ: Ընդհանրապես պետությունը, որը ուզում ենք, որ մեր պահապանը լինի, կոշիկի ցեխի տեղ անգամ չունի մեր պատկերացումներում: Հիմա իշխանությունների մասին չէ , որ ուզում եմ խոսել, դրա մասին ամեն ինչ հայտնի է, այլ Ազատության հրապարակի, ստվերային կառավարության և Րաֆֆիի այս վերջին պահանջագրի, որը, եթե լուրջ ես վերաբերվում քաղաքականությանն ու պետականությանը, դարձյալ ցնցող մի բան է: Օրինակ, հետաքրքիր է՝ ինչու՞ չեն պահանջում բնապահպանության նախարարի հրաժարականը կամ` քաղաքի գլխավոր ճարտարապետի, ինչ է, պակաս հանցագործներ ե՞ն: Պարզ է, որ անունների և պաշտոնների մասին չէ, որ պետք է խոսեին հրապարակում, այլ կադրային քաղաքականության սկզբունքների: Կամ, փոխարենը պահանջելու, որ Ազգային ժողովի ընտրություններին մեծ բիզնեսով զբաղվողները չկարողանան մասնակցել, պահանջում են , որ մեծամասնակականը` անհատականը, վերանա, և բոլորը համամասնականով ընտրվեն: Եվ կամ` փոխարենը պահանջելու սահմանադրական փոփոխություններ, ինչը դատական իշխանությունը կդարձնի նախագահից և գործադիրից անկախ, պահանջում են այսինչի կամ այնինչի հրաժարականը: Այսինքն, դարձյալ պետություն կառուցելու խնդիր՝ անկախությունից քսաներեք տարի անց, քաղաքական և հասարակական օրակարգում չկա: եթե լիներ, իշխանության որակն էլ կփոխվեր, իշխանությունն էլ:

Դիտվել է՝ 4908

Մեկնաբանություններ