Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ՝ Գերմանիայի ՆԳՆ-ի կողմից ՈՒԵՖԱ-ին ուղարկված որակազրկման դիմումի առնչությամբ: Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալը ցուցադրել է «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական խմբավորման խորհրդանիշ ողջույնի ժեստը, և Գերմանիայի ՆԳ նախարար Նենսի Ֆեսերը կոչ է արել պատժել վերջինիս։ ՈՒԵՖԱ-ն այսօր հայտարարել է, որ հետաքննություն է անցկացնում Դեմիրալի գործով։               
 

Սամվել ՍԵՎԱԴԱ. "С чего начинается родина", կամ «Պապի՛, ճուճդ կերևա»

Սամվել ՍԵՎԱԴԱ. "С чего начинается родина", կամ «Պապի՛, ճուճդ կերևա»
27.01.2013 | 13:07

Պատկերացրեք՝ փարիզյան հեռուստատեսությամբ երեք ֆրանսիացի մտավորականներ նստած խոսում են գերմաներեն կամ անգլերեն: Հավատացեք, որ էդ հեռուստատեսությունը մյուս օրը, իր ողջ աշխատակազմով, կհայտնվեր փողոցում՝ գործազուրկի կարգավիճակում: Չհաշված՝ վճարելիք տուգանքները:

Համոզված եմ, որ այս մասին ինձնից լավ գիտեք:
Ինչպե՞ս կարելի է էս աստիճան անհարգալից լինել սեփական լեզվի, սեփական ժողովրդի, սեփական երկրի նկատմամբ ու մնալ անպատիժ:
ՈՒ էս մեր TV-ներին չես էլ կարողանում դիտողություն անել կամ սեփական կարծիքդ ասել (ժողովուրդն ասում է՝ չես կարող ասել, թե՝ պապի՛, ճուճդ կերևա). տարիներով քեն են քշում, մտցնում են իրենց սև ցուցակի մեջ:
Մի անգամ դրանցից մեկի տիրոջը մի հարցով զանգեցի , շատ վիրավորված ձայնով ասաց. «Չի ըլնի, ապեր, դու մեր TV-ի մասին վադ ես արդահայտվե»:
«Ես ընդհանրական գնահատական եմ տվել բոլորին»,-անիմաստ տեղը արդարացա ես:
Մի խոսքով, դժվար ճանապարհ ունենք անցնելու: Չուրի ՊԵՏՈՒԹՅՈՒՆ դառնանք:
Աստված օգնական:

Դիտվել է՝ 3071

Մեկնաբանություններ