Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Գլխավոր «սազանդարն» ու «դամ պահողները»

Գլխավոր «սազանդարն» ու «դամ պահողները»
03.09.2024 | 18:28

«ԵՍ ՄԻԱՅՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ՉԵՄ ԱՆՈՒՄ. ՆԱԵՎ «ԲԱՌԱՇԻՆՈՒԹՅԱ՛ՄԲ» ԵՄ ԶԲԱՂՎՈՒՄ»

«Իրատեսի» քաղաքական մեկնաբան, լուսահոգի ԿԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆԸ (նրա մահով հյութեղ մի երանգ պակասեց ժամանակակից հայ լրագրության մոնումենտալ «դիմապատկերից»), իր որոնողական (բոլոր առումներով) բնույթին անդավաճան, օրվա ասելիքը, գրեթե առանց բացառության, խճողում էր «նորամուծությամբ»` բառերով, որոնք բացակայում էին հայերենի դարձվածաբանական, բառակազմական, բացատրական և մնացած բոլոր բառարաններից:

Ամեն թերթի օր` երկուշաբթի և հինգշաբթի («Իրատեսն» ընթերցողին էր հասնում երեքշաբթի և ուրբաթ առավոտյան) հայոց լեզվի բառաշխարհը համառորեն մերժում էր նրա հերթական «նորարարության» մուտքը հատկապես «թավշյա» ԽեղաՓՈՂությունից (Կարմենի ստեղծած բառն է) հետո վտանգավոր ցայտնոտի մեջ ընկած լեզվաբանական հարթություն:

Նյութը խմբագրելիս, հաճախ ստիպված էի լինում ճշտել.

- Կարմեն, կրկին ինքնագործունեությու՞ն: Էլի ի՞նչ բառ ես հրամցնում ընթերցողին: Ո՛չ ես եմ հասկանում, ո՛չ Լիլին (փոխխմբագիր Լիլի Մարտոյանը-Փ.Մ.), ո՛չ էլ Հրանտը (սրբագրիչ Հրանտ Վարդանյանը- Փ.Մ.): Եթե մենք գլուխ չենք հանում, սովորական ընթերցողն ի՞նչ արձագանք կտա:

Եվ ամեն անգամ, բնավորության համաձայն, փորձում էր բացատրել-համոզել:

Վերջում, երբ ինքն էլ էր խճճվում, արդարանում էր.

- Ես միայն վերլուծություն չեմ անում: Նաև «բառաշինությա՛մբ» եմ զբաղվում: ՈՒզում եմ հարստացնել ընթերցարանիս լեզվամտածողական ատաղձը, թե կուզես` խեղված հոգեբանությունը:

Եվ ամեն անգամ լսում էր բազմիցս հնչած ու արդեն բարոյապես մաշված պատասխանը.

- «Բառաշինությունը» թող լեզվաբաններին: Իսկ ընթերցասրահիդ լեզվամտածողական արժեհամակարգը հղկիր ասելիքիդ հասկանալի մատուցմամբ:

Մի օր նրա «նորամուծությունները» խեղդել էին ասելիքը: Առիթը «հավերժական սովածի»` խոզի խորովածը ցուցամատի օգնությամբ բերանի խոռոչը խցկելն էր:

Հիշողությանս մեջ դաջվել են «ոչևսացնել», «գունավորացնել» և «շոպլիկ» (բանավոր խոսքում էլ էր շատ հաճախ օգտագործում հիշյալ որակումը) բառերը:

- Կբացատրե՞ս` ի՛նչ է նշանակում «շոպլիկ»,- համբերությունս հատած դիմեցի նրան:

Առանց երկար-բարակ մտածելու վրա տվեց.

- Արական սեռին պատկանող անհայտ սեռի նարցիս, որն անհրաժեշտության դեպքում սեփական լեզվով, այն է` շոպլիկությամբ, բավական չի լվանում-մաքրում է բարձր աթոռ ունեցող ցանկացած ոչնչության ցեխոտ կոշիկները, մի բան էլ` փայլակում է,- ու լուրջ դեմքով մենախոսեց,- ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ` փայլակե՞լ, թե՞ փայլացնել:

- ՓայլԵ՛ցնել,- շեշտեցի «ե» տառը և կտրուկ ավարտեցի անիմաստ վեճը,-քանի որ հումորախեղդ բացատրությունդ չենք կարող ներկայացնել ընթերցողին, նմաններին` հայոց լեզվի բառամթերքից վերցրած այլ որակմամբ կբնորոշենք:

Անմիջապես հակադարձեց.

- Խեղդում ես, էլի: Չես թողնում լեզվա-փիլիսոփայական իմ բառաշինությամբ «թավշիկներին» ընկալելի արտահայտչամիջոցներով ցուցադրեմ Հայաստանում «խոդի գցված» «բրոունյան» Նիկոլի գորշ անելիքի «50 երանգներն ու նրբությունները»: Իմ ստեղծած բառերով և արտահայտություններով ի հայտ բերեմ «լնգուլավազների» սարքած «բոլոլան», բացահայտեմ սուտլիկ իշխանիկների ծախվածությունն ու ստախոսությունն ամբողջ վեհությամբ, ցուցադրեմ ամենակարևորը`ողբերգության պահերին անգամ, սրանք ինչ անում են` խորոված է ստացվում կամ դմակով խաշլամա,- ու կարմենավարի լիաթոք քրքջաց:

Այսօր կարդալով ոմն աթոռակիր պարոնի կարմիր գծերն անխղճորեն հատած քծնանքը, ակամա մտաբերեցի Կարմենի «շոպլիկ», «շոպլիկություն» որակումները:

ՈՒ անկեղծ`առավել խորությամբ և ուժով հասկացա, թե որքա՜ն թերի են քաղաքական (այո՛, հենց քաղաքական) ասպարեզն ու լրատվական դաշտն առանց Կարմենի:

ՔՊ-ականների ստեղծած ներկա խառնիճաղանջում Կարմենն իր դիպուկ մեկնաբանություններով, վերլուծություններով, բլից-հարցազրույցներով կշարունակեր մնալ հայ լրագրության յուրօրինակ ճարտարապետը:

Նաև հավելենք` ժամանակակից լեզվաբանությունը ևս Կարմենի «բառաշինության» (թեկուզ և խրթին, թեկուզ և խճողված ու անհասկանալի, հաճախ ժարգոնային, երբեմն փողոցային) կարիքն ունի:

Թերևս միայն նա ի վիճակի կլիներ իր ինքնատիպ հումորով ու «բառաշինությամբ» գտնելու «տարոնչախոյան» բառակույտի և նմանատիպ մյուս բոլոր բառաբարդումների համարժեք ու ճիշտ հոմանիշ-բնութագրումները:

«Տարոնչախոյան» օբյեկտի սեպտեմբերի 2-ի, օգտվեմ Կարմենի «բառաշինությունից», «զրպարտաբամբասանքագիրը»` ուղղված Սամվել Շահրամանյանին ու արցախցիներին, ավելի ստույգ` պասկվիլ-պարսավագիրը, լավագույնս է վկայում, թե ինչ աստիճանի ստորաքարշ ու ստրկամիտ են դառնում, երբ գալիս է անձնական ճոխ սեղանից պարգևավճարներ շպրտող «ստնտուի» առաջ երկարելու և կարճանալու քստմնելի պահը:

Սակայն, ամեն ինչ հերթով-կարգով:

КТО ЖЕ ТЫ НА САМОМ ДЕЛЕ, АНГЕЛ ИЛИ БЕС?

2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի նախաձեռնությամբ կայացած «Եվրոպական քաղաքական համայնքի» առաջին հանդիպման շրջանակներում բոլոր ժամանակների ու ժողովուրդների «քֆուրոլոգիայի հայրը» (Կարմենի բառակազմական բառարանից է) ԼՂ-ն ճանաչեց Ադրբեջանի անբաժանելի մաս, և համապատասխան փաստաթղթով ԼՂ խնդրի վերջակետը դրեց՝ աշխարհին ազդարարելով` «ԼՂ-ն Ադրբեջան է և վերջ»:

Դահճի կացնին արժանի այս «ուրացումը», կրկնվեց նաև 2022-ի հոկտեմբերի 31-ին Սոչիում` ՌԴ նախագահի և ԱԳ նախարարի ներկայությամբ:

Երկու տարի շարունակ, մեկ ձայնի համար գրված հիշյալ «արիան» «սույն»-ի կատարմամբ, լսեցինք ՀՀ տարբեր` «բարձր» ու «ցածր» ամբիոններից:

Բայց արի ու տես, որ օգոստոսի 31-ին մեծ եղբոր` Բաքվի բռնապետի, Կարմենի բնութագրմամբ` «հարբեցող քյորփի», պատվին հրավիրված «Հրաժարիմք» վերտառությամբ բենեֆիսում, անպատկառ այս «սույն»-ն ի լուր աշխարհի բարձրաձայնեց.

«ԼՂ լուծարման վերաբերյալ որոշումը ես չեմ ստորագրել: Արցախցիները հանձնեցին Արցախն ու լքեցին այն»:

Ցավոք, 2,5 ժամ տևած ցածրակարգ, թուրքական կլկլոցներով գերհագեցած մուղամների ակամա ունկնդիր դարձած լրագրողները համատեղ ուժերով այդպես էլ չբանադրեցին ՀՀ վարչապետի աթոռին նստածին ու չասացին` պարո՛ն «Էսինչ», ինչպես կասեր ռուսը`

Так не бывает: тут помню -тут не помню!

Կամ էլ կհարցադրեր մի փոքր ձևափոխելով հայտնի երգի տողերը`

«Не Иисус, но несешь свой крест,

Пытаясь достучаться до небес,

И если твоя жизнь ещё имеет вес,

Скажи мне, кто же ты на самом деле

Ангел или бес»?

Գերագույնի բենեֆիսից երկու օր անց, սեպտեմբերի 2-ին, իր «կաթնասնույց»-ին որոշեց ձայնակցել և ծանր ուրացության համար վաղ թե ուշ կայանալիք պատժի գոնե մի մասն իր վտիտ ուսերին քաշել կեղծարարության ոլորտում անուրանալի «ձեռքբերումների» հասած, վարչապետ կոչվածի աշխատակազմի ղեկավարի տեղակալ,«զրպարտչություն» անվանակարգում նրա ֆավորիտ Տարոն Չախոյանը:

(Սրանց բոլուկը «ծծմորը» կորցնելուց հետո միայն կզգա, թե ինչ աստիճանի չարաբախտ, թշվառ ու խղճուկ են իրենք):

Նախ մտաբերենք, թե սա ժամանակին Մելիտոպոլի փողոցներից մեկում արված լուսանկարն ինչպես էր փորձում «սղղացնել» որպես Երևանի Բաղրամյան պողոտայի «խճանկար»:

Ապա և հստակեցնենք, թե ինչ է գրում ստախոսության ոլորտի չգերազանցված այս նմուշը.

«Ղարաբաղում հեղաշրջում արեցին, Ադրբեջանի հետ բանակցելով՝ Ղարաբաղը հայաթափեցին, ԼՂ լուծարումը ստորագրեցին, հիմա ասում են՝ տղե՜ք, կատակ էինք անում, ԼՂ լուծարման փաստաթուղթը իրավական ուժ չունի ․․․ ու մսուր մանկապարտեզի էս տրամաբանությամբ էլ խոսում են ԼՂ անկախությունից ու Ադրբեջանի հետ նորից բանակցելուց։

30 տարվա պայքարը, թափված արյունը, ներդրված բոլոր ռեսուրսները մի քանի օրում ջուրը լցրեցին, եղածն էլ սկուտեղի վրա Ադրբեջանին մատուցեցին, հիմա ասում են պատրաստ ենք Ադրբեջանի հետ բանակցելու։ Եվլախում բանակցեցիք, արդյունքը՝ ԼՂ լուծարումն ու հայաթափված Ղարաբաղն է։

Դուք պատրաստ եք ՀՀ անկախությունը զոհաբերել այն նույն տերերի հանձնարարությամբ, որոնց կարգադրությամբ Ղարաբաղը մատաղ արեցիք»։

Սա փաստորեն, տարոնավարի երկրորդում է իր, ինչպես սիրում է բնութագրել ՖԲ օգտատեր Արթուր Ղազարյանը, սեփականատիրոջ, օրեր առաջ թուրք-ադրբեջանական մեծ ականջի համար եթեր սփռած, էլի դիմեմ Կարմենի օգնությանը` «շանտղությունը»:

Սակայն, դժվար է ասել` համապատասխանի անձնական օգտագործման այս «ցու՞ցք»-ն է ավելի նողկալի, թե՞ ՖԲ անծայրածիր տարածքներում թափառող սրա «բառաչ-գովազդը» «սրտիկող» ու «բութը»-երը վեր տնկած երկու հազար (սեպտեմբերի 3-ի ժամը 16:30-ի դրությամբ) տիկիններն ու այրերը:

ՈՒ դրանց շարքում այնպիսի՜ լատենտ երեսպաշտներ, որոնցից ոմանք ՖԲ հայության հետ ժամանակ առ ժամանակ փորձում են հարաբերվել «հայոց մեծ տիկնոջ» դիրքերից:

Որոնք երբեմն մետամորֆոզի օրենքներին հավատարիմ թունդ ընդդիմադիր են դառնում, հակառակորդին անեծքաչոր անում, հաջորդ վայրկյանին, սակայն, ստանում են իրենց բնական կերպն ու դառնում իշխանության սազանդարը, «լայքում», դիցուք, պաշտոնյա մի բանսարկուի գրավոր զրպարտանք-ամբաստանագիրը:

(Ասածս թերահավատորեն ընդունողները, եթե չեն ափսոսում սեփական թանկ ժամանակը, կարող են աչքի անցկացնել ՖԲ անհունն ակոսող գովազդ-զրպարտագրի տակ արձագանքածների անուն-ազգանունները):

Վերջում կենտրոնանանք «Դուք պատրաստ եք ՀՀ անկախությունը զոհաբերել այն նույն տերերի հանձնարարությամբ, որոնց կարգադրությամբ Ղարաբաղը մատաղ արեցիք» անհեթեթությանը:

Սա «պատրոնի» պարանոցը դահճի կացնից ազատելու նպատակով ակնհայտ դավաճանությունն ուրիշի վրա բարդելու անհաջող փորձ է: Նաև վկայություն այն իրողության, որ առաջիկայում սրանք էլի ինչ-որ բան հանձնելու պարտավորություն ունեն:

Ինչն էլ վկայում է, որ ազգովի կանգնած ենք կարևոր խնդրի լուծման առաջ`վնասազերծել «մասը», որպեսզի չկորցնենք «ամբողջը»:

Այլապես, անվերջ հանձնող, պարտվողական այս ռեժիմը, որը որպես գլխավոր մեղավոր է կարգել արցախցուն, որի գործունեությունն ամբողջանում է հեծանիվ քշելով և խաշլամա խփշտելով, մեզ նորանոր կորուստների առաջ է կանգնեցնելու:

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Հ.Գ.

Հային` հայ մնալու համար, անհրաժեշտ է իրականության ճշգրիտ գիտակցում, համապարփակ գնահատական և ազգային փրկության ռազմավարություն:

Դիտվել է՝ 12624

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ