Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հեշտ է ա­սել` ա­նուղ­ղե­լի ռու­սա­սեր­ներ են

Հեշտ է ա­սել` ա­նուղ­ղե­լի ռու­սա­սեր­ներ են
02.06.2020 | 00:54
«Օ­դե­սան մինչև այժմ էլ օ­կու­պաց­ված է թշ­նա­մու կող­մից: Ո՞վ պի­տի պա­տաս­խան տա սե­փա­կան ժո­ղովր­դի դեմ սան­ձա­զերծ­ված ա­հա­բեկ­չու­թյան ու ցե­ղաս­պա­նու­թյան հա­մար: ՈՒկ­րաի­նա­յում մո­լեգ­նում է բան­դե­րա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը: Իշ­խա­նու­թյու­նը պատ­կա­նում է Զե­լենս­կուն, բայց նա ոչն­չու­թյուն է: Իշ­խա­նու­թյու­նը պատ­կա­նում է նա­ցիո­նա­լիստ­նե­րին, իսկ կա­մա­կա­տար­նե­րին ղե­կա­վա­րում է ԱՄՆ-ը: Մենք չենք կա­րող սոսկ քն­նա­դա­տել կամ լռե­լյայն մի կողմ քաշ­վել ու սպա­սել, թե երբ կկա­յու­նա­նա ի­րա­վի­ճա­կը ՈՒկ­րաի­նա­յում: Ո՛չ: Հե­րիք է բա­րի լի­նենք: Ռու­սաս­տա­նը պետք է գոր­ծի անց­նի և վե­րա­դարձ­նի ՈՒկ­րաի­նա­յի հա­րավ-արևել­քը՝ բնիկ ռու­սա­կան հո­ղե­րը»:
Ծա­նո­թա­նա­լով «Россия-1» հե­ռուս­տաա­լի­քով հրա­պա­րա­կավ հն­չած այս պա­թե­տիկ հայ­տա­րա­րու­թյա­նը, հա­յաս­տան­ցին կա­րող է մտա­ծել, որ նման ռազ­մա­տենչ կոչ կա­րող է ի­րեն թույլ տալ միայն ռուս նա­ցիո­նա­լիս­տը: Մինչ­դեռ դրա հե­ղի­նակն է ռու­սաս­տան­ցի քա­ղա­քա­գետ, Մեր­ձա­վոր Արևել­քի և Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի ու­սում­նա­սիր­ման կենտ­րո­նի տնօ­րեն, Պետ­դու­մա­յի նախ­կին պատ­գա­մա­վոր, ա­մե­նա­տար­բեր քա­ղա­քա­կան հա­ղոր­դում­նե­րի ակ­տիվ մաս­նա­կից Սե­մյոն Բաղ­դա­սա­րո­վը: Ընդ ո­րում, զար­մաց­նում է ոչ թե մեր հայ­րե­նակ­ցի ռու­սա­պաշ­տու­թյու­նը, այլ կա­տա­րյալ ար­հա­մար­հա­կան, ե­թե չա­սենք ագ­րե­սիվ-թշ­նա­մա­կան վե­րա­բեր­մուն­քը ՈՒկ­րաի­նա­յի նկատ­մամբ:
Խն­դիր չի դր­ված տուրք տա­լու ինչ-որ դա­տա­պար­տում­նե­րի կամ մե­ղադ­րանք­նե­րի: Բնավ: Ռու­սա­հայ քա­ղա­քա­գետ­նե­րին ու հրա­պա­րա­կա­խոս­նե­րին ի­րոք բնո­րոշ է ռու­սա­սի­րու­թյու­նը. ապ­րում են այդ երկ­րում, յու­րաց­նում են տե­ղի լե­զուն, մշա­կույ­թը, հո­գե­բա­նու­թյու­նը, սո­վո­րու­թյուն­նե­րը և այլն ու դառ­նում են այդ պե­տու­թյան ու ժո­ղովր­դի շա­հե­րի ջերմ պաշտ­պան:
Նշյալ աս­պա­րե­զում մենք Մոսկ­վա­յում ու­նենք բա­վա­կա­նին ազ­դե­ցիկ պրո­ֆե­սիո­նալ­նե­րի ստ­վար մի բա­նակ՝ Սեր­գեյ Կուր­ղի­նյան, Մար­գա­րի­տա Սի­մո­նյան, Տիգ­րան Քեո­սա­յան, Կա­րեն Շահ­նա­զա­րով, Մի­խա­յիլ Շահ­նա­զա­րով, Անդ­րա­նիկ Միհ­րա­նյան, Գևորգ Միր­զա­յան, Ռո­ման Բա­լա­յան, Ա­րա­յիկ Ստե­փա­նյան, Կա­րի­նե Գևոր­գյան և այլք:
Չի կա­րե­լի ա­սել, թե այս ան­ձինք հա­յա­սեր չեն: Անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում լավ էլ պաշտ­պա­նում են Հա­յաս­տա­նի, Ար­ցա­խի, հա­յու­թյան շա­հե­րը: ՈՒ­րիշ հարց է, որ նրանք չեն ըն­դու­նում Հա­յաս­տա­նից հն­չող հա­կա­ռու­սա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, առ­հա­սա­րակ հա­կա­ռու­սա­կան կեց­ված­քը: Հայտ­նի է նրանց հա­վա­տամ­քը՝ լավն է թե վա­տը Ռու­սաս­տա­նը, նա է Հա­յաս­տա­նի մի­ջազ­գա­յին անվ­տան­գու­թյան գլ­խա­վոր ե­րաշ­խա­վո­րը: Ցա­վա­լին այն է, որ շատ թույլ է (ե­թե, ի­հար­կե, կա) կա­պը Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րու­թյան հետ, ար­դյու­նա­վետ չեն շփում­նե­րը հա­յոց քա­ղա­քա­կան աշ­խար­հի հետ: Երբևէ փոր­ձեր ար­վե՞լ են ի շահ Հա­յաս­տա­նի օգ­տա­գոր­ծե­լու այն­պի­սի հան­րա­ճա­նաչ հե­ղի­նա­կու­թյան, ինչ­պի­սին է, ա­սենք, Ա­լեք­սանդր Օ­հա­նի Չու­բա­րյա­նը՝ ՌԴ ԳԱ ա­կա­դե­մի­կոս, պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր, ՌԴ ԳԱ հա­մընդ­հա­նուր պատ­մու­թյան ինս­տի­տու­տի գի­տա­կան ղե­կա­վար, հու­մա­նի­տար գի­տու­թյուն­նե­րի պե­տա­կան ա­կա­դե­միա­կան հա­մալ­սա­րա­նի նա­խա­գահ, ռու­սաս­տան­ցի պատ­մա­բան­նե­րի ազ­գա­յին կո­մի­տեի նա­խա­գահ: Մի անձ, ո­րի կար­ծի­քը հաշ­վի են առ­նում մեծն Վլա­դի­միր Պու­տինն ին­քը, երկ­րի ին­տե­լեկ­տուալ-քա­ղա­քա­կան վեր­նա­խա­վը:
Մինչ­դեռ Ռու­սաս­տա­նում բա­նը հա­սել է նրան, որ ո­րոշ ռուս քա­ղա­քա­գետ­ներ դժ­գո­հու­թյուն են հայտ­նում, թե հատ­կա­պես քա­ղա­քա­կան հե­ռուս­տա­տա­րած­քում կրակն են ըն­կել հրեա­նե­րի ու հա­յե­րի ձեռ­քին: Դրա մեջ կա ճշ­մար­տու­թյուն, սա­կայն ըն­դգ­ծենք էա­կան մի տար­բե­րու­թյուն ոչ ռուս այս եր­կու հան­րու­թյուն­նե­րի միջև. ի­րենց մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րում հա­յազ­գի քա­ղա­քա­գետ­նե­րը եր­բեք թույլ չեն տա­լիս հա­կա­ռու­սա­կան հայ­տա­րա­րու­թյուն­ներ, իսկ ա­հա բազ­մա­թիվ Գոզ­ման­ներն ու Շեն­դե­րո­վիչ­նե­րը բնավ էլ չեն խոր­շում ի­րենց «յու­րա­հա­տուկ» կար­ծիքն ար­տա­հայ­տե­լուց ռու­սաց պե­տու­թյան, նրա վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյան, ռուս ժո­ղովր­դի մա­սին: Հրեան մնում է հրեա:
Կար­ծում եմ Հա­յաս­տա­նի հա­մա­պա­տաս­խան քա­ղա­քա­կան շր­ջա­նակ­նե­րը մեծ ի­մաստ­նու­թյուն կդրսևո­րեին, ե­թե պար­բե­րա­բար Երևան հրա­վի­րեին ռու­սա­հայ, այս­պես ա­սած, քա­ղա­քա­կա­նա­գի­տա­կան հա­մայն­քի առն­վազն ա­ռա­վել աչ­քի ընկ­նող ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, խոր­հր­դակ­ցեին նրանց հետ: Հա­մոզ­ված եմ, այդ մար­դիկ ի­րենց շոյ­ված կզ­գա­յին, ե­թե հրա­վեր ստա­նա­յին, ա­սենք, հա­յոց խոր­հր­դա­րա­նից՝ Ազ­գա­յին ժո­ղո­վից (նշենք, որ նրանց գե­րակ­շիռ մա­սը ծնուն­դով հա­յաս­տան­ցի չէ): Թող գան, մեր պատ­գա­մա­վոր­նե­րի հետ կար­ծիք­ներ փո­խա­նա­կեն հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյու­նե­րի շուրջ, ի­րա­զե­կեն ի­րենց մո­տե­ցում­նե­րի մա­սին, հա­յա­սի­րու­թյան նոր լիցք ստա­նան: Բնա­կա­նա­բար այս աս­պա­րե­զում ազ­գան­պաստ մեծ ծա­ռա­յու­թյուն կա­րող է մա­տու­ցել սփյուռ­քի հանձ­նա­կա­տա­րը:
Թե չէ հեշտ է ո­չինչ չա­նել` նշա­վա­կե­լով նրանց որ­պես ա­նուղ­ղե­լի ռու­սա­սեր­նե­րի:
Ռու­բեն ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ
Մոսկ­վա
Դիտվել է՝ 68094

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ