Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ԷՐԱՆ ԱՎԱՐՏՎԵՑ

«ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ» ԷՐԱՆ ԱՎԱՐՏՎԵՑ
27.04.2010 | 00:00

Ասենք միանգամից. տևական ժամանակ ղարաբաղյան հարցում նույնպես տեղաշարժ չի լինի: Ստատուս քվոն կպահպանվի: Չնայած որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի ԱԳ ներկայացուցիչ Նեստերենկոյի բարձրաձայնումը, թե քննարկման «արժանի» են Թուրքիայի` ԵԱՀԿ ՄԽ-ի մասնակցության և Ղարաբաղի հարցում Իրանի միջնորդության առաջարկները, հեռուն գնացող նպատակներ է հետապնդում, միևնույն է, Ռուսաստանին չի հաջողվի այդ երկրներից ռուս խաղաղապահների մանդատի «ագրեման» ստանալ և այդ առնչությամբ համաձայնության դաշտ ձևավորել:
Այնպես որ, «ֆուտբոլային» անցնող էրան, որը Հայաստանն սկսեց մի քանի պատճառներով. ա) դառնալ խաղացող տարածաշրջանում, բ) ուշադրությունը ղարաբաղյան խնդրից սահուն տեղափոխել դեպ հայ-թուրքական վեկտոր, որովհետև միջազգային հանրությունը փորձում էր օգտվել Սերժ Սարգսյանի` մարտի 1-ով թուլացած վիճակից և լուրջ զիջումներ պարտադրել նրան, դիմակայվեց:
Նպատակները, առանց էական կորուստների, եթե չասենք` անգամ որոշ ձեռքբերումներով (գոնե այս պահի դրությամբ) իրականացվեցին: Ստատուս քվոն պահպանվեց հայ-թուրքական, ղարաբաղյան, արտաքին կողմնորոշումների, նաև` ներքաղաքական հարցերում:
Այնուհանդերձ, Սևաստոպոլը` մեկ քառորդ դարով Ռուսաստանին տալու հեռանկարը (չնայած այդ պայմանագիրը դեռ վավերացման ենթակա է և, պետք է տեսնել` վավերացվո՞ւմ է այն, թե ոչ, կվավերացվի, իհարկե) հետխորհրդային տարածքում ինչ-որ առումով խաղը փոխում է: Մանավանդ որ Հայաստանը ևս ունի ռազմաբազա, որի ժամկետները նույնպես լրանում են: Գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ինչ-ինչ սպասումներ (եթե չասենք` խիստ կոնկրետ տարի է նշվում ռազմաբազաների` Հայաստանում գտնվելու ժամկետի երկարացման համար, որն անցնում է քառորդ դարից), այնուհանդերձ, Սերժ Սարգսյանը փորձում է մանևրել նաև այդ հարցում, ու դա նրան հաջողվում է:
Հավատանք, որ 2012 թվի ընտրություններին ընդառաջ (ոնց երևում է, այդ առնչությամբ արդեն իսկ սկսել են նախապատրաստական լուրջ աշխատանքները) նա կկարողանա արտաքին քաղաքական և ներքաղաքական ճշգրիտ, թիրախային ամրագրումների անցնել:
ՈՒ մինչ Սերժ Սարգսյանը, օգտվելով հարաբերական դադարից, կփորձի այդ մարշալ-պլանները գծագրել ու իրականացնել, հետադարձ մի հայացք նետենք ֆուտբոլային «էրային»` գլոբալ (և ոչ միայն) խաղի տեսանկյունից:
Հիշենք` փոփոխված շախմատային «դոսկայի» վրա «կոշտ» և «փափուկ» դոկտրինների հարաբերակցման այս խաղը վաղուց էր սկսվել:
Այս փուլում ՈՒկրաինան` Սևաստոպոլով, Վրաստանն` Օսիայով և Աբխազիայով, «փափուկ» ձևով Ռուսաստանին «տալը», «վերաբեռնման» քաղաքականությունը ՀՀՊ պայմանագրով վավերացնելը, Իրանի նկատմամբ գրեթե համաձայնեցված քաղաքականությունը, Բելառուսում և Բիշքեկում միմյանց առանձնապես շատ «պոդնոժկա» չտալը, Օբամայի և Մեդվեդևի` Երկրորդ համաշխարհային պատերազմի 65-րդ տարելիցի առնչությամբ համատեղ հայտարարությունը, և վերջապես` մայիսի 9-ին Կարմիր հրապարակում համատեղ շքերթը` ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Բրիտանիայի ռազմական տեխնիկայի ցուցադրումով, գալիս են ասելու` աշխարհն ու նրա կենտրոնները` ընդդեմ նոր մարտահրավերների, նորովի են խաղն առաջ տանում, չնայած դեռ հարցական է` ինչով այս ամենը կավարտվի:
Հասկանալի է` Հայաստանը ևս, որպես աշխարհի «փոքրիկ ածու», պետք է փորձեր աշխարհի այդ մեծ ջրաղացին իր «էնիքը» բերել, հնարավորինս տրանսֆորմացվել և համապատասխանել աշխարհի ընդհանուր զարգացումներին:
Ասել ենք` գլոբալ նոր խաղի համար աշխարհի քաղաքական թիմին թարմ արյուն ու թարմ դեմքեր էին պետք, և երիտասարդ ու նոր առաջնորդներ դրվեցին «պտույտի» մեջ. ԱՄՆ-ում նույնիսկ սևամորթը` աֆրոամերիկացին, հաղթեց ընտրություններում, ինչն արդեն իսկ ցուցիչն էր, թե «փափուկ» կուրսն ինչպես է թափ հավաքում:
Հայաստանում փոքր-ինչ այլ կոնֆիգուրացիայով խաղն առաջ գնաց, ու շրջաբերվեց «լավ մոռացված հինը»: Ինչո՞ւ, մի քիչ դժվար է ասել: Եվ այնուհանդերձ, կային նաև տրիվիալ պատճառներ` Հայաստանը Ռուսաստանի հետ շատ էր «ռազմավարական», կային նաև իներցիոն մտածողության և միջավայրի խնդիրներ: Հետո էլ, նույնիսկ Ռուսաստանի` Մեդվեդևի պարագայում աշխարհն ահավոր էներգիա ներդրեց (և դեռ ներդնում է) «երիտասարդ, փափուկ» մարդու ինստիտուտը կայացնելու համար. հաստատապես արձանագրենք. Ռուսաստանին միջազգային և հատկապես Միացյալ Նահանգների կողմից արվող զիջումների առյուծի բաժինը ծառայում է Մեդվեդևին ուժեղացնելու,Պուտինին թուլացնելու անչափ «պայծառ» գաղափարին: Էլ ուր մնաց նման էներգիա ու միջոցներ վատնվեն հետխորհրդային, մասամբ «իզգոյ» և դժվար կայացող, տարաբնույթ հակամարտությունների մեջ տվայտող երկրների վրա:
Նախընտրվեց դոմինոյի էֆեկտը. Ռուսաստանում կլինի «փափուկ», կլինի «փափուկ» նաև նրա «տակ» եղող երկրների դեպքում: Ահա նաև ինչու «թեթև» ձեռքով Միացյալ Նահանգները տալիս է միջինասիական երկրները, ՈՒկրաինան, Վրաստանը... Եվ սա` ղեկավարելի քաոսն անղեկավարելի չդարձնելու նոր դոկտրինի հմայքներից մեկն է:
Հայաստանում այս առումով բավականին սպեցիֆիկ ստացվեց: 2006-ին, երբ Սերժ Սարգսյանը հայտնվեց Պենտագոնում, դրանից առաջ էլ ՆԱՏՕ-ում, երբ հայաստանյան զորամիավորումները մեկնեցին Իրաք, արդեն իսկ հասկանալի էր` խաղը Հայաստանում ևս սկսում է համապատասխանեցվել «միջազգային» դոկտրինին, իսկ խաղի պատասխանատու է «նշանակվել» Սերժ Սարգսյանը: Բաց էր, իհարկե, հարցը` նա «сам себе режиссер» էր, թե՞ նաև արտաքին աշխարհն էր հաշվել ու գտել, որ այդպես ճիշտ է: Իսկ գուցե երկուսը միասի՞ն:
Բոլոր դեպքերում, Սերժ Սարգսյանի 2006-ի տրանսֆորմացիոն-ամերիկյան առաջին այցը բավականին անակնկալ էր բոլորիս համար, սակայն հետագա զարգացումները ցույց տվեցին, որ այդ բոլորը լավ հաշվարկված, բազմաբնույթ խաղի վեկտորներից մեկն էին։ Նա տիրապետում է խաղին, խաղի երևացող-չերևացող նորմերին, ընդ որում, գործում է փոխհամաձայնեցված կամ գոնե` Քոչարյանի տեղեկացվածությամբ ու «դաբրոյով», Ռուսաստանի նույնական «դաբրոյով», որն էլ այս դոկտրինի երկրորդ հմայքն էր:
Բաց էր մնում մեկ հարց ևս. Հայաստանում արդյոք նկատո՞ւմ էին, որ վերև է բարձրանում ԿԲ-ի նախագահ Տիգրան Սարգսյանի «աստղը», թե՞ շատերն անակնկալի եկան, երբ տեսան, որ Տիգրան Սարգսյանն արդեն 2007-ի աշնանը Պետդեպ մեկնած Սերժ Սարգսյանի հետ ԱՄՆ-ից վերադարձել էր որպես տեղապահ, այն է` առանց այլընտրանքի վարչապետ: Ինչն էլ, փաստորեն, հայաստանյան բոլոր մնացած վարչապետացուների համար տեղ չթողեց գլոբալ խաղում մի ոտնաչափ ունենալու: Դե, գոնե այժմ և դեռ երկար ժամանակահատված:
Ընդ որում, բաց է մնում նաև հետևյալ հարցը. վարչապետացուների պոտենցիալ այդ թիմն ամբողջապես ընկալո՞ւմ է առկա գլոբալ խաղը, թե՞ նրանց ոչ ոք հանրամատչելի ու մանրակրկիտ այդպես էլ չբացատրեց` որտեղ են ձմեռում խեցգետինները գլոբալ խաղի ընթացքում: Ըստ ամենայնի` չի բացատրվել: Այդ դեպքում, ինչո՞ւ այս փուլում այդ թիմը դատարկեց պոտենցիայի ողջ պարկուճն ու այդքան անիմաստ` չստանալով և ոչ մի «դիվիդի»: Եթե չասենք` հակառակը: Անհամբերությո՞ւնն էր պատճառը: Գիրք չկարդա՞լը: Պարտվել չկարենալու անզորությո՞ւնը: ՈՒժային-սովետական մտածողության «պոբոչնի էֆեկտնե՞րը»: Թե բոլորը միասին:
Այո, մենք դիտմամբ չենք խոսում նաև Հովիկ Աբրահամյանի մասին, որովհետև գլոբալ խաղը նրա համար, ախր, շա՜տ գլոբալ է, որպեսզի ինքն էլ, որպես ՀՀ «երկրորդ» դեմք, բաղկացուցիչ դառնա` պալատական ինտրիգների իր հայտնի թիմով, որոնց ոտքի տակից հողն այլևս գնում է` վայրկյանների ընթացքում` հրաբխային էֆեկտով, և նրանք չեն հասցնում տրանսֆորմացվել, վերակազմավորվել, բացի այդ, Հովհաննես Արգամիչի ղեկավարած թիմի ցանկացած քայլ հենց իրենց դեմ է աշխատում։
Այժմ համակցենք գլոբալ և ներքին խաղն ու սպասումները` նոր էրայից առաջ: Շատերն էին կարծում, թե Սերժ Սարգսյանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների կասեցման քայլը կարժանանա ԱՄՆ-ի հակահարվածին, որովհետև վերջինս արվել էր իբր Ռուսաստանի «պասով»` հանուն Ռուսաստանի, ընդդեմ ԱՄՆ-ի: Որ կասեցման այդ քայլը համապատասխանաբար կարժանանա նաև Ռուսաստանի զայրույթին, որովհետև Սերժ Սարգսյանն «ուժեղ» խոստումներ է տվել ԱՄՆ-ին, ինչն ամենևին Ռուսաստանի դուրը չի եկել, և այդպե՜ս շարունակ:
ՈՒ երբ կասեցումից մի քանի ժամ անց Մոսկվայից` Պուտինի ու Մեդվեդևի մոտից Երևան ժամանած, արդեն Երևանում Մեդվեդևին սպասող Սերժ Ազատիչին Սարկոզին Ֆրանսիայից ձեռքով ողջույն հղեց` «Սալյուտ, Սերժ, քայլդ` կասեցման, «լավիկն» էր անչափ», երբ Քրոուլին Միացյալ Նահանգներից ասաց` «Serzh is a good guy, he Serzh, մենք ոտից գլուխ համաձայն ենք քեզ հետ», երբ Ռուսաստանի ԱԳՆ-ն նույնպես գլուխը տմբտմբացրեց ու ասաց` «ադաբրյամս-ադաբրյամս», պարզվեց, որ հերթական անգամ ռիսկի ու զգուշավորության միքս Սերժ Սարգսյանը հաշվել է ճիշտ ու անվրեպ` մանևրի բոլոր հնարավորությունները ճշգրտած, ստատուս քվոն որպես ուղիղ ճանապարհ դարձրած:
ՈՒ թե ինչ մոտիվացիա են օգտագործելու աշնանը նորից վարչապետական «աղմուկի» պատրաստվող, սեփական «վարչապետով» ընտրությունների պատրաստվող «դիվիդիավոր» ուժերը, խիստ անհասկանալի է: Ճիշտ է, նրանց քանիցս արդեն ասվել է` «ո՛չ, սիրելի «դիվիդիներ», վարչապետի ու նախագահի աթոռները խիստ զբաղված են, դրանք մեկտեղանոց են, ռետինից չեն, չեն ձգվում, որ դուք էլ այնտեղ տեղավորվեք, այդ աթոռներն ամերիկացիներից չեն «այրվում», ռուսներից չեն «խեղդվում»... չեն հասկացվում ու չեն հասկացվում սևով սպիտակի վրա ասված այս խոսքերը:
Տեղյակները պնդում են` աշնանը «դիվիդիական» թիմն էլի տնտեսական «պովոդն» է առաջ քաշելու, ինչպես որ էր այս գարնանը։
«Գրված» է, չէ՞, «մի քաշիր, որ չքաշվես»:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1559

Մեկնաբանություններ