...թե Դմիտրի Մեդվեդևի ենթադրվող այցը Հայաստան կարող է տեղի ունենալ Թուրքիա նրա ուղևորությունից անմիջապես հետո, այսինքն` մայիսի կեսերին։ Հնարավոր է անգամ առանց Մոսկվա վերադառնալու։ Դա, ինչպես նաև կոնկրետ ժամկետներում Հայաստան այցելելու` Սերժ Սարգսյանի թախանձագին առաջարկությունը, պայմանավորված են նրանով, որ հայ քաղաքական շրջանակներին հայտնի է դարձել, թե Անկարա կատարելիք այցի ժամանակ Ռուսաստանի նախագահը հանդես է գալու ղարաբաղյան հարցի կարգավորմանն առնչվող մի շարք հայտարարություններով։ Մասնավորապես, ամենայն հավանականությամբ, հայտարարություն կարվի հայկական զորքերի շուտափույթ դուրսբերման անհրաժեշտության և տարածքային ամբողջականության մասին։ Թեև այս հանգամանքը վաղուց արդեն ռուսները չեն թաքցնում հայկական վերնախավի հետ մասնավոր զրույցներում և ընդգծում են, որ նման հայտարարություններին պետք չէ ցավագին վերաբերվել, սակայն հայ քաղաքական գործիչներից ոչ ոք պատրաստ չէր ստանձնելու փաստաբանի անշնորհակալ դերը և հանգստացնելու հայ բնակչությանը։ Համապատասխանաբար, որոշվել է, որ Մեդվեդևի Հայաստան կատարելիք չպլանավորված այցը կարող է նվազեցնել նրա ասածի բացասական արձագանքը Հայաստանում և մեղմել հնարավոր հակառուսական տրամադրությունները։