Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ձեր հերթն էլ կգա

Ձեր հերթն էլ կգա
08.10.2019 | 00:25
Շնոր­հա­կա­լու­թյուն, հար­գե­լի Ար­փի­նե Հով­հան­նի­սյան, որ Դուք միամ­տա­բար կա­րո­ղա­ցաք բա­ցա­հայ­տել Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նի ով լի­նե­լը, և դրա­նով ևս մեկ ան­գամ հաս­տատ­վեց այն, ինչ գրել եմ Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նի մա­սին: Ե­թե այ­սօր այդ «մտա­վո­րա­կա­նը» կա­րո­ղա­նում է վի­րա­վո­րել կնո­ջը, ա­պա այն ժա­մա­նակ, որ ՀՀՇ-ի լրիվ ցի­նիզ­մի ու լկ­տիու­թյան և ան­պատ­ժե­լիու­թյան ժա­մա­նա­կաշր­ջան էր, ին­չո՞ւ չպի­տի հայ­հո­յեր դա­տա­խազ­ներ Սոկ­րատ Հով­սե­փյա­նին և Հրա­չիկ Հով­հան­նի­սյա­նին, ո­րոնք Մեղ­րի էին մեկ­նել և ստուգ­ման ար­դյուն­քում դուրս էին ե­կել նրա և նրա ա­վա­զակ ըն­կեր­նե­րի կող­մից կա­տար­ված վա­գոն­նե­րի թա­լա­նի վրա:
Սոկ­րատ ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ
Հ. Գ. Նո­րից եմ հարց­նում, պա­րոն «մտա­վո­րա­կան», ա­վեր­ված Լե­նի­նա­կա­նից որ­քա՞ն եր­կաթ ես բե­րել Երևան ա­ռանձ­նա­տանդ կա­ռուց­ման հա­մար: Անդ­րա­նիկ, Լևո­նից սկ­սած, ո­րոնց մեջ եք նաև դու և ձեզ­նից հե­տո ե­կած նա­խա­գահ­նե­րը, բո­լոր պաշ­տո­նյա­ներդ թա­լա­նել եք այս եր­կի­րը յու­րա­քան­չյուրդ ըստ կա­րել­վույն: Այ­սօր հե­ղա­փո­խու­թյան թի­կուն­քում թաքն­ված կույս ես խա­ղում: Ցա­վում եմ, որ Նի­կո­լը այս երկ­րի դժ­բախ­տու­թյուն­նե­րի է­ջը սկ­սել է 1998-ից, այ դրա հա­մար էլ շա­տե­րը չեն հա­վա­տում նրան, ո­րով­հետև նա երկ­րի հիմ­նա­դիր գո­ղե­րին, թա­լան­չի­նե­րին խնամ­քով թաքց­նում է:
Հա­վա­տում եմ՝ ձեր հերթն էլ կգա:
Դիտվել է՝ 59739

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ