Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Հայ Ֆեստը մեկնարկեց

Հայ Ֆեստը մեկնարկեց
03.10.2019 | 16:19

Հոկտեմբերի 1-ին Երևանի Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում տեղի ունեցավ «Հայ Ֆեստ» 17-րդ միջազգային թատերական փառատոնի բացումը: Թատերասերները հնարավորություն ունեցան դիտելու Ռյազանի պետական դրամատիկական թատրոնի բեմադրած Յ. Վ. Գյոթեի «Ֆաուստ» ողբերգությունը: Մինչ փառատոնի մեկնարկը թատրոնի հարակից տարածքում ցուցադրվեց «Միմո Կրոկոդիլ» թատրոնի (Սանկտ Պետերբուրգ ) բացօթյա «Ճանապարհորդություն» ներկայացումը:

«Հայ ֆեստը» հյուրնկալել է 24 երկրից ժամանած մոտ 300 մասնակիցների և հյուրերի: Փառատոնի շրջանակում Երևանի 14 թատրոներում կցուցադրվի ավելի քան 45 ներկայացում:
Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ըստ համաեվրոպական փառատոնային ասոցիացիան «Հայ ֆեստը» համարվել է Եվրոպայի 24 լավագույն փառատոններից մեկն է. «Դա ոգեշնչում, պատիվ է մեզ համար, ընտրությունը, իմ կարծիքով, բարդ է, որովհետև վեց ամիս հանձնախումբը քննարկում էր»:
Այս տարի «Հայ ֆեստը» կրում է « Իմաստը ներկայում է» («The meaing is now») խորագրիը: Տևելու է հոկտեմբերի 1- 8-ը:

Անժելա ՎԱՐԴԱՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 33782

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ