ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

«Առանց այդ էլ սուս ու փուս կատարում են տրված հանձնարարականները»

«Առանց այդ էլ սուս ու փուս կատարում են տրված հանձնարարականները»
20.07.2022 | 07:22

Հաշված մի քանի օրվա ընթացքում ի՜նչ դեմքերի այցելությունների ականատես եղանք։ Է՛լ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախագահ Ալի Շամխանի, է՛լ ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն ՈՒիլյամ Բըրնս, է՛լ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկին...


Այս շարքը կգա՞ համալրելու «Յոլդաշստանի» թիվ մեկ հետախույզը, թե՞ դա չափից ավելի մեծ պատիվ կհամարի իր բացահայտված ու չբացահայտված «կլիենտների» համար, ովքեր առանց այդ էլ սուս ու փուս, խոնարհ կատարում են տրված հանձնարարականները։
Ինչ վերաբերում է եկածների փաստը մեր գործոն լինելով բացատրելու փորձ անող տհասներին, թեև անհույս է, այդուհանդերձ, այդ բիոզանգվածին թմբիրից հանելու հուսահատ փորձ կատարենք. աշխարհի նոր քարտեզի ձևավորումից առաջ նրանք մեզ մոտ էին բացառապես իրենց շահերը հնարավորինս արդյունավետ սպասարկելու նպատակով։


Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 12158

Մեկնաբանություններ