02.10.2013|
23:35
«Երկար ժամանակ է դիմում եմ բժիշկներին ոտքերս հեռացնելու խնդրանքով, բայց մերժվում եմ:
Բոլորը կարծես խոսքները մեկ արած լինեն, խորհուրդ են տալիս սպասել տեսնելու, թե ինչ կլինի: Ասում եմ «շատ եմ խնդրում հեռացրեք, որ հանգստանամ մի քիչ» պատասխանում են «հետևանքը ահավոր է լինելու, անդառնալի ու չի բացառվում, որ դա քո կյանքի վերջին որոշումը կլինի»:Այս տարվա մայիսից ընկերոջս՝ Կարենի հետ համաձայնության գալով, որ գումարի դիմաց որոշակի օրերին օգտվեմ իր համակարգչից, ու նպատակը մեկն էր գտնել բժիշկ արտասահմանում: