20.01.2021|
21:54
Ալիևի հայտարարություններն իրարամերժ են, խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արա Այվազյանը: Նա ընդգծեց, որ Ադրբեջանի ղեկավարը մի կողմից նշում է, որ հակամարտությունը լուծված է, մյուս կողմից նախաձեռնում է հակամարտությունը բորբոքող, սադրիչ հայտարարություններ: