Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 
  • Կորեան՝ Էկվադորի նախագահ

    Կորեան՝ Էկվադորի նախագահ

    02.03.2013| 14:06
    Էկվադորի Ազգային ընտրական խորհուրդը երեկ ամփոփել է փետրվարի 17-ին անցկացված նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները։ Երկրի պաշտոնում հաստատվել է Ռաֆայել Կորեան, ում օգտին քվեարկել է ընտրողների 57,8 տոկոսը։ Ընտրությունների երկրորդ փուլի կարիք չի լինի։ Կորեան, որ առաջին անգամ երկրի նախագահ է ընտրվել 2006 թվականին, հարավամերիկյան այս երկիրը կկառավարի ևս 4 տարի։
  • «Le Monde»-ն առաջին անգամ կգլխավորի կին խմբագիր

    «Le Monde»-ն առաջին անգամ կգլխավորի կին խմբագիր

    02.03.2013| 13:57
    Ֆրանսիական հեղինակավոր «Le Monde» թերթի պատմության մեջ առաջին անգամ գլխավոր խմբագիր է դարձել կին։ Բաժնետերերի խորհրդի որոշմամբ այդ պաշտոնը վստահվել է 46-ամյա Նատալի Նուգերեդին։ Վերջինս Ֆրանսիայում բավականին հայտնի մեկնաբան է և վերջին տարիներին լուսաբանել է միջազգային քաղաքականության առավել արդիական խնդիրները։
  • Չ. Հեյգել. ԱՄՆ-ն Սիրիայի ընդդիմությանը զենքով չի օգնի

    Չ. Հեյգել. ԱՄՆ-ն Սիրիայի ընդդիմությանը զենքով չի օգնի

    02.03.2013| 13:56
    Ամերիկայի Միացյալ Նահանգները կընդլայնի սիրիական ընդդիմությանը հատկացվող օգնությունը, սակայն չի տրամադրի զենք ու զինամթերք։ Այդ մասին երեկ հայտարարել է ԱՄՆ նորանշանակ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը։ Նա նշել է, որ ամերիկյան վարչակազմի դիրքորոշումը խնդրի շուրջ լավագույնս շարադրել է պետքարտուղար Ջոն Քերին Հռոմում կայացած Սիրիայի ընկերների խմբի հանդիպման ժամանակ։
  • Պուտինն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել

    Պուտինն ու Օբաման հեռախոսազրույց են ունեցել

    02.03.2013| 13:54
    ԱՄՆ և ՌԴ նախագահներ Բարաք Օբաման և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձել են թեժ կետերին՝ Սիրիային, Իրանին և ԿԺԴՀ-ին։ Քննարկելով սիրիական հարցը՝ Պուտինը նշել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։
  • Հռոմի Պապը պաշտոնապես հրաժարական տվեց

    Հռոմի Պապը պաշտոնապես հրաժարական տվեց

    01.03.2013| 12:05
    Երեկ երեկոյան՝ Գրինվիչի ժամանակով ժամը 19.00, Բենեդիկտոս 16-րդը պաշտոնապես դադարեց լինել Հռոմի Պապ։ Նա դարձել է «պատվավոր Պապ», իսկ կաթոլիկ եկեղեցին մինչ նոր ընտրությունները կղեկավարի սրբազան աթոռի պետքարտուղար, կարդինալ Տարչիզիո Բերտոնեն։
  • Չավեսը պայքարում է կյանքի համար

    Չավեսը պայքարում է կյանքի համար

    01.03.2013| 12:04
    Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ երկրի նախագահ Ուգո Չավեսը պայքարում է կյանքի համար։ Նշենք, որ երկու ամիս առաջ Չավեսը ենթարկվել է վիրահատության. հեռացվել է քաղցկեղածին ուռուցք։ Մադուրոն նաև հայտարարել է, որ նախագահի առողջությունները տուժել է, քանի որ նա ՙհոգով և մարմնով՚ նվիրված է եղել աշխատանքին։
  • Սիրիայի հարցի լուծումը՝ միայն օղու բաժակի շուրջ

    Սիրիայի հարցի լուծումը՝ միայն օղու բաժակի շուրջ

    01.03.2013| 12:02
    Ֆրանսուա Օլանդի հետ բանակցություններից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Սիրիայի հակամարտության կարգավորման հարցը առանց օղու շշի անհնար է։
  • Թաիլանդի իշխանություններն ու ապստամբները մոտ են համաձայնության

    Թաիլանդի իշխանություններն ու ապստամբները մոտ են համաձայնության

    28.02.2013| 12:16
    Թաիլանդը համաձայնության է հասել իսլամիստական ապստամբ խմբավորման ներկայացուցիչների հետ։ Սա հուսադրում է, որ անջատողականների շուրջ մեկ տասնամյակ տևող պայքարին վերջ կդրվի։ Երկու կողմերը համաձայնագիր են կնքել Մալայզիայում, սակայն բանակցությունների մանրամասները չեն նշվում։
  • Հրաժարական է տվել Սլովենիայի խորհրդարանը

    Հրաժարական է տվել Սլովենիայի խորհրդարանը

    28.02.2013| 12:14
    Սլովենիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել երկրի կառավարությանը՝ վարչապետին մեղադրելով կաշառակերության մեջ։ Յանեզ Յանշինի հրաժարականի օգտին քվեարկել են 90 պատգամավորներից 55-ը, 33-ը դեմ են արտահայտվել։ Խորհրդարանը կառավարության նոր ղեկավար է ընտրել ընդդիմադիր քաղաքական գործիչ և ֆինանսիստ Ա. Բրատուշեկին։
  • Հումանիտար ճգնաժամը Սիրիայում խորանում է

    Հումանիտար ճգնաժամը Սիրիայում խորանում է

    28.02.2013| 12:13
    ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ չի կարողանում լուծել Սիրիայում առաջացած հումանիտար ճգնաժամի հարցը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով օգնական Վալերի Ամոսը հայտարարել է, որ ճգնաժամը խորանում է բավականին արագ։