ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 
  • Հետաձգվել է 1400 ավիաչվերթ

    Հետաձգվել է 1400 ավիաչվերթ

    06.03.2013| 13:50
    Ամերիկայի Միացյալ Նահանգների արևմուտքում ավելի քան 1400 ավիաչվերթներ են հետաձգվել ձյան առատ տեղումների պատճառով։ Բնական տարերքից ամենից շատ տուժել են Չիկագոն և հարակից տարածքները։ Օդերևութաբանները ռեկորդային քանակությամբ տեղումներ են կանխատեսում Վաշինգտոնում։
  • ՄԱԿ-ը կխստացնի Փհենյանի դեմ պատժամիջոցները

    ՄԱԿ-ը կխստացնի Փհենյանի դեմ պատժամիջոցները

    06.03.2013| 13:48
    ԱՄՆ-ն և Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստի ընթացքում ներկայացրել են Հյուսիսային Կորեայի վերաբերյալ նոր համատեղ բանաձևի նախագիծ։ Այն նախատեսում է նոր պատժամիջոցներ Փհենյանի դեմ։ Այդ պատժամիջոցներն առաջին անգամ կհարվածեն Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ֆինանսական համակարգին։
  • Մահացել է Ուգո Չավեսը

    Մահացել է Ուգո Չավեսը

    06.03.2013| 13:46
    Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է երկրի նախագահ Ուգո Չավեսի մահվան մասին։ Վերջինս ավելի քան մեկ տարի բուժվում էր քաղցկեղից։ Մադուրոն նախագահի մահվան մասին հայտարարությունը տարածել է հեռուստաուղերձի միջոցով՝ շրջապատված երկրի քաղաքական և ռազմական առաջնորդներով։ Մահը վրա է հասել երեքշաբթի՝ Կարակասի ժամանակով 16.25-ին։ Վենեսուելայում հայտարարվել է 7-օրյա սուգ։
  • Չավեսի առողջական վիճակը վատացել է

    Չավեսի առողջական վիճակը վատացել է

    05.03.2013| 11:35
    Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի առողջական վիճակը վատացել է։ Այդ մասին ուղիղ եթերում հայտնել է երկրի կապի և ինֆորմացիայի նախարար Էրնեստո Վիլեգասը։ Բժիշկները նախագահի մոտ հայտնաբերել են նոր վարակ և շաչառական խնդիրներ։ Նախարարի հայտարարության մեջ ասվում է, որ Չավեսը տանում է քիմիաթերապիայի ծանր կուրս։
  • Մալայզիան պայքարում է ֆիլիպինցի զավթիչների դեմ

    Մալայզիան պայքարում է ֆիլիպինցի զավթիչների դեմ

    05.03.2013| 11:33
    Մալայզիայի կառավարությունը հայտարարել է, որ զորքերը սկսել են ռազմական գործողությունները՝ ուղղված Ֆիլիպինների հարավից երկիր ներխուժող զինված գրոհայինների դեմ։ Վերջիններս գրավել են Մալայզիայի Սաբահ նահանգի մի մասը։
  • Բերլուսկոնին երեկույթներ է կազմակերպել մարմնավաճառների մասնակցությամբ

    Բերլուսկոնին երեկույթներ է կազմակերպել մարմնավաճառների մասնակցությամբ

    05.03.2013| 11:31
    Դատավոր Անտոնիո Սանջերմանոն Միլանում ընթացող դատական պրոցեսի ավարտին կարդացել Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիի գործով մեղադրական եզրակացությունը։
  • Իսկ ու՞ր էր Էլմար Մամեդյարովը

    Իսկ ու՞ր էր Էլմար Մամեդյարովը

    04.03.2013| 19:40
    Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպոպովի, Ժակ Ֆորի, Յան Քելիի հետ:
  • Արքայական գարունը հոսպիտալներում

    Արքայական գարունը հոսպիտալներում

    04.03.2013| 15:30
    Նախօրեին Լոնդոնի Գեորգ 7-րդ թագավորի անվան հոսպիտալ էր տեղափոխվել Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը` ստամոքսին առնչվող խնդիրներով:
  • ՄԻԱՎ վարակակիր աղջնակը բուժվել է

    ՄԻԱՎ վարակակիր աղջնակը բուժվել է

    04.03.2013| 11:58
    ՄԻԱՎ վարակով ծնված աղջկան հաջողվել է բուժել դեղային թերապիայի միջոցով։ Այդ մասին հայտարարել են Ջոն Հոպկինսի համալսարանի հետազոտողները։ Ինչպես հայտնել են գիտնականները, դեղամիջոցներ երեխային տվել են շատ վաղ շրջանում։ Երեխան այժմ 2,5 տարեկան է։ Նա արդեն 1 տարի դեղեր չի ընդունում և շատ առողջ տեսք ունի։ Եթե աղջիկը հետագայում բողոքներ չունենա, ապա նա կդառնա պատմության մեջ երկրորդ մարդը, ով բուժվել է ՄԻԱՎ վարակից։
  • Կհանդիպեն Սերբիայի և Կոսովոյի վարչապետերը

    Կհանդիպեն Սերբիայի և Կոսովոյի վարչապետերը

    04.03.2013| 11:54
    Սերբիայի վարչապետ Իվիցա Դադիչը երկուշաբթի Բրյուսելում կհանդիպի Կոսովոյի կառավարության ղեկավար Հաշիմ Տաչիի հետ, որպեսզի քննարկեն Կոսովոյի տարածքում մնացած էթնիկ սերբերի ճակատագիրը։