«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 
  • Պակիստանում խորհրդարանական ընտրություններ են

    Պակիստանում խորհրդարանական ընտրություններ են

    11.05.2013| 11:41
    Պակիստանում ընթանում են խորհրդարանական ընտրություններ։ Այստեղ երկրորդ անգամ կձևավորեն քաղաքացիական կառավարություն։ Քվեարկության նախապատրաստական աշխատանքներն ուղեկցվել են բռնություններով, որոնք 100 մարդու կյանք են խլել։
  • Քեմերոնը չնախատեսված այցով ՌԴ-ում է. թեման՝ Սիրիա

    Քեմերոնը չնախատեսված այցով ՌԴ-ում է. թեման՝ Սիրիա

    10.05.2013| 18:33
    Մեծ բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ժամանել է Սոչի՝ հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս այցելության մասին Քեմերոնը հայտարարել է միայն չորեքշաբթի։ Ելույթ ունենալով խորհրդարանում՝ նա ասել է, որ Պուտինի հետ զրույցի թեման լինելու է Սիրիայում տիրող իրավիճակը, որտեղ արդեն ավելի քան երկու տարի շարունակվում են իշխանությունների և ընդդիմության միջև արյունալի մարտերը։
  • Սիրիան զենք կմատակարարի «Հզբոլահին»

    Սիրիան զենք կմատակարարի «Հզբոլահին»

    10.05.2013| 14:33
    Լիբանանյան «Հզբոլահ» զինված խմբավորումը հայտարարել է, որ Սիրիան մտադիր է իրենց այնպիսի զենքեր տրամադրել, որը կփոխի ուժերի դասավորությունը։
  • Գվատեմալայի նախկին նախագահը մեղադրվում է ցեղասպանության համար

    Գվատեմալայի նախկին նախագահը մեղադրվում է ցեղասպանության համար

    10.05.2013| 14:28
    Գվատեմալայի նախկին նախագահ Էֆրաին Ռիոս Մոնտը հերքել է ցեղասպանության համար իրեն առաջադրված մեղադրանքը։ Ռիոս Մոնտին մեղադրում են մարդկության դեմ գործած հանցագործության և 1980-ականների սկզբին ավելի քան 1500 հնդկացիների սպանելու համար։
  • Օբաման ու Քեմերոնը կհանդիպեն

    Օբաման ու Քեմերոնը կհանդիպեն

    09.05.2013| 12:38
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հանդիպման օրակարգի հիմնական թեմաներն են լինելու սիրիական ճգնաժամը և Մեծ ութնյակի համաժողովի կազմակերպումը։
  • Հրդեհ և զոհեր՝ Բանգլադեշի փլուզված շենքի տարածքում

    Հրդեհ և զոհեր՝ Բանգլադեշի փլուզված շենքի տարածքում

    09.05.2013| 12:37
    Բանգլադեշի փլուզված ֆաբրիկայի շենքի տարածքում հրդեհ է բռնկվել։ Այդ մասին այսօր հաղորդել են դեպքի վայրում աշխատող փրկարարները։ Հրդեհը բռնկվել էր դեռ չորեքշաբթի, զոհվածների մարմինները, սակայն, հնարավոր է եղել հայտնաբերել միայն այսօր առավոտյան։
  • Չիլիում բողոքում են վճարովի կրթության դեմ

    Չիլիում բողոքում են վճարովի կրթության դեմ

    09.05.2013| 12:35
    Չիլիում բողոքի հերթական ալիքն է բռնկվել վճարովի կրթության դեմ։ Տասնյակ հազարավոր ուսանողներ երթեր են կազմակերպել երկրի խոշոր քաղաքներում։ Մայրաքաղաք Սանտիագոյում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ։
  • Բերեզովսկուն թաղեցին Լոնդոնում

    Բերեզովսկուն թաղեցին Լոնդոնում

    08.05.2013| 22:33
    Հետաքրքիր է: Իսկ իր ասուլիսում Պուտինն ասել էր, որ կտա իր համաձայնությունը, որ նա իր վերջին հանգրվանը գտնի Ռուսաստանում: Չցանկացան Բերեզովսկու հարազատները այդպես: Սա մասամբ ապտակ էր Ռուսաստանին ու Պուտինին:
  • Թուրքիայի ցեղասպան քաղաքականության զոհ է դարծել նաև արաբ ժողովուրդը

    Թուրքիայի ցեղասպան քաղաքականության զոհ է դարծել նաև արաբ ժողովուրդը

    08.05.2013| 13:08
    Մայիսի 6-ին Երևանի Իսակովի պողոտայում՝ Երևանյան լճի մոտ, «Հայ ժողովրդից՝ արաբ ժողովրդին» երախտիքի հուշարձանի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն։ Այն նվիրված էր Սիրիայի ու Լիբանանի մեծ ողբերգությանը։ 1916-ի մայիսի 6-ին թուրք Ջամալ փաշան, ով Կոստանդնուպոլսից գործուղվել էր Սիրիա, կախաղան հանեց արաբ մտավորականության բազմաթիվ ներկայացուցիչների՝ ազգային-ազատագրական պայքարի մարտիկների։ Արաբները մինչ օրս հիշատակում են այս օրը և ոգեկոչում զոհերի հիշատակը։ Մայիսի 6-ին Հայաստանում բնակվող սիրիահայերը իրենց հարգանքի տուրքը մատուցեցին թուրքերի կողմից սպանված արաբների հիշատակին։ Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի հանդիսապետությամբ կատարվեց արարողություն։ Նշենք, որ Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանը ժամանակին եղել է Սիրիայի թեմի առաջնորդ։
  • Սիրիայում անջատվել են համացանցն ու բջջային կապը

    Սիրիայում անջատվել են համացանցն ու բջջային կապը

    08.05.2013| 11:36
    Սիրիայի շատ շրջաններում այս գիշեր անջատվել է ինտերնետային և բջջային կապը։ Այդ մասին հայտնել է Սիրիայի հեռահաղորդակրության գլխավոր վարչության ղեկավար Բակր Բակրը։ Նրա խոսքով՝ ելքն արտաքին աշխարհ կտրվել է օպտիկամանրաթելային մալուխի վնասման պատճառով։ Խնդիրը լուծելու համար աշխատում են մասնագետներ, որոնք կփորձեն արտաքին աշխարհի հետ կապը վերականքնել որքան հնարավոր է շուտ։