Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 
  • Պակիստանում սպանել են կուսակցության փոխնախագահին

    Պակիստանում սպանել են կուսակցության փոխնախագահին

    19.05.2013| 18:25
    Պակիստանի «Շարժում՝ հանուն արդարության» կուսակցության փոխնախագահ Զահրա Շահիդ Հուսեյնը երեկ անհայտ անձանց կողմից գնդակահարվել է Կարաչիի իր տան մոտ։ Հանցագործությունը շատ նման էր թալանի փորձի, սակայն զոհվածի գործընկերները կասկածում են, որ հանցագործությունն ունի քաղաքական մոտիվներ։
  • Հայաստանի արտաքին գործերի նախարարը Լոնդոնում

    Հայաստանի արտաքին գործերի նախարարը Լոնդոնում

    19.05.2013| 11:14
    Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը Մեծ Բրիտանիայի միացյալ թագավորության արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հեյգի հրավերով մեկնում է Լոնդոն:
  • Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Մոսկվայում

    Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը Մոսկվայում

    19.05.2013| 11:12
    Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով մեկնում է ՌԴ: Մայիսի 20-ին Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ նա կքննարկի երկկողմ հարաբերությունների, միջազգային և տարածաշրջանային հարցեր:
  • Կրակովը` բանակցային քարտեզի ևս մեկ կետ

    Կրակովը` բանակցային քարտեզի ևս մեկ կետ

    19.05.2013| 11:09
    Մայիսի 17-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Յան Քելին (ԱՄՆ) Կրակովում բանակցություններ են ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
  • Իտալացիները բողոքում են կառավարության դեմ

    Իտալացիները բողոքում են կառավարության դեմ

    19.05.2013| 00:15
    Հազարավոր ցուցարարներ՝ արհմիությունների առաջնորդների գլխավորությամբ, դուրս են եկել Հռոմի փողոցներ։ Նրանք բողոքում են կառավարության կողմից իրականացվող տնտեսական խիստ միջոցների դեմ։
  • Եգիպտոսի վիզան 10 դոլարով կթանկանա

    Եգիպտոսի վիզան 10 դոլարով կթանկանա

    18.05.2013| 11:42
    Եգիպտոսը նոյեմբերի 1-ից սահմանի վրա 10 դոլարով կբարձրացնի տուրիստների մուտքի թույլտվության գինը։ Եթե նախկինում վիզան արժեր 15 դոլար, ապա նոյեմբերի 1-ից այն կազմելու է 25 դոլար։ Այդ մասին երեկ հայտնել է Եգիպտոսի տուրիզմի նախարար Հաշիմ Զաազուն։
  • Կրճատվում է Աֆղանստանում ամերիկյան զորքերին հատկացվող գումարը

    Կրճատվում է Աֆղանստանում ամերիկյան զորքերին հատկացվող գումարը

    18.05.2013| 11:40
    Բարաք Օբամայի վարչակազմը վերանայել է 2014թ. պաշտպանական բյուջեի նախագիծը և որոշել է Աֆղանստանում ամերիկյան զորքերի վրա ծախսել նախատեսվածից 10 տոկոսով քիչ։
  • Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը կողմ է միասեռ ամուսնությունների օրինականացմանը

    Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը կողմ է միասեռ ամուսնությունների օրինականացմանը

    18.05.2013| 11:39
    Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը երեկ մերժել է վետո դնել միասեռ ամուսնությունների օրինականացման մասին օրենքի վրա։ Խորհուրդը չի տեսել հակասություններ օրենքի և սահմանադրության սկզբունքների հետ, որոնք հիմնված են անհատի հիմնարար իրավունքների, ազատությունների և ազգային ինքնավարության վրա։
  • Պուտինն այսուհետ «օդով» է երթևեկելու

    Պուտինն այսուհետ «օդով» է երթևեկելու

    17.05.2013| 22:07
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «դռանը» այսուհետ մշտապես «կայանված» է լինելու սեփական ուղղաթիռը: Ինչպես տեղեկացնում է "Московский комсомолец"-ը, Կրեմլում ուղղաթիռային հրապարակն արդեն կառուցված է, որն ամեն վայրկյան պատրաստ է նախագահին օդ բարձրացնել: Մոսկվայաբնակները հաճախ կարող են իրենց երկրի ղեկավարին «օդում» տեսնել, քանի որ, ինչպես թերթն է տեղեկացնում, Պուտինը պատրաստվում է հաճախ «թռչել»:
  • Վրաստանում պայքարում են համասեռամոլների դեմ

    Վրաստանում պայքարում են համասեռամոլների դեմ

    17.05.2013| 22:01
    Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում, հավաքվել էր մոտ 10 հազար մարդ, ովքեր դեմ էին հանդես գալիս սեռական փոքրամասնությունների՝ նախապես ծրագրված հանրահավաքին։ Հավաքվածների թվում կային բազմաթիվ հոգևորականներ։ Սեռական փոքրամասնությունների ակցիան նվիրված էր Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան և կազմակերպվել էր հասարակական կազմակերպությունների կողմից։ Այդ ակցիային պետք է մասնակցեր մի քանի տասնյակ մարդ։ Սակայն Վրաց եկեղեցին կոչ է արել մարդկանց դուրս գալ փողոցներ՝ արտահայտելու իր բողոքն այդ նախաձեռնության դեմ։