Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 
  • ԱՄՆ-ն ու Թալիբանը կբանակցեն

    ԱՄՆ-ն ու Թալիբանը կբանակցեն

    18.06.2013| 20:56
    ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ կսկսի Թալիբան շարժման հետ։ Այդ մասին հայտնել է Սպիտակ տան աղբյուրը։ Առաջին հանդիպումը կկայանա առաջիկա օրերին Քաթարի մայրաքաղաքում, որտեղ, ինչպես սպասվում է, թալիբները կբացեն իրենց պաշտոնական ներկայացուցչությունը։
  • «Կտեսնվենք Տալլինում»

    «Կտեսնվենք Տալլինում»

    18.06.2013| 18:18
    «Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնության «Կտեսնվենք Տալլինում» ծրագրի շրջանակում հունիսի 12-16-ը Տալլին են այցելել շուրջ երեք հարյուր հյուր` մշակութային գործիչներ, ձեռներեցներ, լրագրողներ, ուսանողներ և այլք: Ծրագրի շրջանակում Տալլինի առաջատար ակումբներում համերգներով հադես է եկել «Crossroad blues band»-ը, ինչպես նաև Արմեն Հյուսնունցի «Շարակ» բենդը, «Արահետ» երգչախումբը, «Նարեկացի» նվագախումբը, «In Coma» ռոք բենդը: Ներկայացումներով հանդես է եկել Համազգային պետական թատրոնը, անցկացվել են Երևանից մեկնած նկարիչների ցուցահանդեսներ, կայացել են գրական հանդիպումներ:
  • Ադրբեջանցիները նեղվում են` Ղարաբաղում տուրիզմի զարգացման ծրագիր են մշակում

    Ադրբեջանցիները նեղվում են` Ղարաբաղում տուրիզմի զարգացման ծրագիր են մշակում

    18.06.2013| 13:11
    Ադրբեջանական հակահայ քարոզչությունը հանգիստ չի նստում տեղը: Օր չկա, որ Հայաստանի և Արցախի վերաբերյալ մի քանի հրապարակում չլինեն ադրբեջանական կայքերում: Երեկ էլ apa.az-ը գրել է, թե «Հայերը ձգտում են աշխարհի տարբեր մասերից զբոսաշրջիկների գրավել այցելելու համար Ադրբեջանի օկուպացված տարածքներ»: Իբր` հերիք չէ, գրավել եք, մի հատ էլ տուրիստ եք բերում մեր հողերը: Մի ասող լինի` տո, լավ ենք անում, եթե անում ենք:
  • Սիրիան նախընտրում է եվրոպական  «խնամակալությունը»

    Սիրիան նախընտրում է եվրոպական «խնամակալությունը»

    18.06.2013| 00:12
    Չորս տասնամյակ է, ինչ Սիրիայում սոցիալիստական հակման պետական վարչակարգ է։ ԲԱԱՍ կառավարող կուսակցության սոցիալիզմը մի «կիսամիջոց» է, արաբական նացիոնալ-սոցիալիզմի որոշակի սխեմա` բազմաթիվ տեղային, մեծ չափով խոտոր տարրերով, նախ և առաջ իսլամի հանդեպ լոյալությամբ։
  • Գերմանիան դեմ է Սիրիայի ընդդիմությանը զենք մատակարարելուն

    Գերմանիան դեմ է Սիրիայի ընդդիմությանը զենք մատակարարելուն

    17.06.2013| 16:51
    Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կտրուկ դեմ է արտահայտվել Սիրիա (այդ թվում նաև՝ ընդդիմությանը) զենք մատակարարելու հարցին։
  • Փոքրիկն անցել է թուրքական սահմանն իր խաղալիքի անձնագրով

    Փոքրիկն անցել է թուրքական սահմանն իր խաղալիքի անձնագրով

    17.06.2013| 12:12
    Թուրքիայի Անթալիա քաղաքում 9-ամյա Էմիլի Հարրիսի ծնողները պատահաբար շփոթել են երեխայի անձնագիրը նրա խաղալիքի փաստաթղթերի հետ, որով էլ նա անցել է սահմանը: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: Հետաքրքիրն այն է, որ թուրքական սահմնապահները վարդագույն խաղալիքի և երեխայի անձնագրի միջև տարբերություն չեն նկատել: Միայն հետո, երբ արդեն երեխան այդ «կեղծ» փաստաթղթով ուղևորվել է դեպի ստուգման կետ, մայրը սարսափով նկատել է դա և սպասել տհաճ հետևանքների:
  • Թուրքիայի արհմիությունները գործադուլի կոչ են արել

    Թուրքիայի արհմիությունները գործադուլի կոչ են արել

    17.06.2013| 11:48
    Թուրքիայի արհմիությունները մեկօրյա համընդհանուր գործադուլի կոչ են արել։ Այդպիսով նրանք իրենց բողոքն են արտահայտում հակակառավարական ցույցերի ընթացքում ոստիկանության կողմից ցուցաբերած դաժան վերաբերմունքի համար։ Երկրի երկու խոշոր արհմիությունները պահանջում են իշխանություններից վերջ դնել ոստիկանական բռնություններին։
  • Չեխիայի վարչապետն այսօր հրաժարական կտա

    Չեխիայի վարչապետն այսօր հրաժարական կտա

    17.06.2013| 11:47
    Չեխական ոստիկանության խոշորամասշտաբ օպերացիայից և բարձրաստիճան քաղաքական գործիչների ու չինովնիկների ձերբակալությունից չորս օր հետո Չեխիայի վարչապետ Պ. Նեչասը հրաժարական է տվել։
  • Քեմերոնի և Պուտինի բանակցությունների արդյունքները

    Քեմերոնի և Պուտինի բանակցությունների արդյունքները

    17.06.2013| 11:46
    Լոնդոնում կայանալիք Մեծ ութնյակի համաժողովի նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է անցկացրել Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ։ Հիմնական թման սիրիական հակամարտությունն էր։ Երկրների առաջնորդները վստահեցրել են, որ չնայած որոշ տարաձայնություններին, իրենց շատ մոտեցումներ համընկնում են։ Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում Պուտինը և Քեմերոնը Սիրիյում ընթացող իրադարձություններին տվել են տարբեր գնահատականներ։
  • «Ոչ մի տեղ աշխարհում այդպիսի վարչապետ չկա»

    «Ոչ մի տեղ աշխարհում այդպիսի վարչապետ չկա»

    17.06.2013| 11:43
    Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորցնում է ինքնատիրապետումը: Հանդես գալով Ստամբուլի Զեյթինբուռնու շրջանում կազմակերպված հանրահավաքում` նա մեղադրել է արևմտյան լրատվամիջոցներին վերջին տասնօրյակի իրադարձությունների մասին սուտ տեղեկություններ տարածելու մեջ: