-
07.07.2013|
21:40
«Մուսուլման եղբայրները» պետք է մասնակցեն հաշտեցման գործընթացին` գտնում է 2005 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՄԱԳԱՏԷ-ի նախկին տնօրեն Մուհամեդ էլ Բարադեյը:
-
07.07.2013|
16:36
Այդ մասին այսօր հայտարարել է Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Հայան: «Մենք սպասում ենք, որ երկուշաբթի կստանանք Սնոուդենի պատասխանը Վենեսուելա մեկնելու մեր առաջարկի վերաբերյալ: Դրանից հետո կսկսենք խորհրդակցությունները ռուսական իշխանությունների հետ: Մենք պետք է իմանանք՝ ինչպիսին է նրանց դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ»,-ասել է պաշտոնյան:
-
07.07.2013|
15:01
Եգիպտոսի նոր իշխանությունները դեռևս չեն կողմնորոշվել ժամանակավոր կառավարության ղեկավարի հարցում։ Ինչպես այսօր մամուլի ասուլիսում հայտնել է երկրի ժամանակավոր նախագահի խորհրդական Ահմեդ ալ Մուսլիմանին, դեռևս չկա հստակ ժամկետ, երբ պետք է նշանակվեն նոր վարչապետ և նախարարներ։
-
07.07.2013|
14:59
Երեկ ուշ երեկոյան Սան Ֆրանցիսկոյում Asiana Airlines-ի Բոինգ-777-200 ինքնաթիռի վթարի պատճառով նախնական տվյալներով մահացել է Չինաստանի 2 քաղաքացի, 182 մարդ ստացել է վնասվածքներ։ Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Էդվին Լիի տվյալներով՝ բոլոր 307 ուղևորների գտնվելու վայրը ճշտված է։ Ավելի վաղ օդանավակայանի աշխատակիցները հայտնել էին 60 անհետ կորածի մասին։ Վիրավորները տեղափոխվել էին քաղաքի տարբեր հիվանդանոցներ, սակայն շուտով նրանց բոլորի գտնվելու վայրը հստակեցվել է։
-
07.07.2013|
14:58
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր այցելել է Ղազախստան։ Պուտինն այստեղ է ժամանել Կազանից, որտեղ երեկ մասնակցել է ամառային ունիվերսիադայի բացման հանդիսավոր արարողությանը։
-
07.07.2013|
00:54
Նիգերիայում ավելի քան 30 աշակերտ և մեկ ուսուցիչ է սպանվել իսլամիստների կողմից դպրոց-ինտերնատի վրա կատարած հարձակման հետևանքով։ Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արևելքում գտնող Մամուդո քաղաքում։ Ականատեսները վկայում են, որ հարձակվողները դպրոց են եկել վառելանյութի տարաներով և հրդեհել այն։
-
06.07.2013|
18:02
Լատինամերիկյան և Կարիբյան երկրների միությունը եվրոպական երկրներից բացատրություն է պահանջել Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռի առաջ օդային տարածքը փակելու համար: «Մենք պահանջում ենք պարզել բոլոր հանգամանքները, որ միջազգային իրավունքի խախտում են և սպասում ենք համապատասան բացատրություններ»,-նշված է Հավանայում տարածված հայտարարության մեջ:
-
06.07.2013|
18:01
Եգիպտոսի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Ադլի Մանսուրը հանդիպումներ է ունեցել պաշտպանության նախարար Աբդել Ֆատտահ աս Սիսիիի և ներքին գործերի նախարար Մուհամեդ Իբրահիմի հետ:
-
06.07.2013|
18:00
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը 24 տարի ղեկավարում է երկիրը` 1989 թ. նա նշանակվել է Կոմկուսի կենտկոմի քարտուղար, իսկ 1991 թ. ընտրվել է անկախ Ղազախստանի առաջին նախագահ և այդ պաշտոնում է մինչև օրս` վերընտրվելով հերթական ընտրություններում: Հաջորդ նախագահական ընտրությունները Ղազախստանում տեղի են ունենալու 2016 թ.:
-
06.07.2013|
17:59
Բրյուսելում հուլիսի 4-ին Հայաստան-Եվրամիություն ասոցիատիվ համաձայնության գլխավոր բանակցող, ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը վստահություն է հայտնել, որ համաձայնագիրը նախաստորագրվելու է Վիլնյուսի վեհաժողովի ժամանակ: