Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 
  • ԵՄ-ն քննարկում է Հունաստանին ֆինանսական օգնության հարցը

    ԵՄ-ն քննարկում է Հունաստանին ֆինանսական օգնության հարցը

    08.07.2013| 18:21
    Բրյուսելում ընթանում է Եվրամիության անդամ երկրների ֆինանսների նախարարների հանդիպում, որտեղ Հունաստանին ֆինանսական օգնության հերթական չափաբաժինը հատկացնելու որոշում կընդունվի։ Օգնությունը կկազմի մոտ 8 միլիարդ դոլար։ Ըստ համաձայնության՝ Հունաստանն օգնություն ստանալու համար պետք է կրճատի մոտ 4000 պետական ծառայողների, նվազեցնի բյուջետային հիմնարկների 25000 աշխատակիցների աշխատավարձը։
  • Ջոն Քերիի կինը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

    Ջոն Քերիի կինը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

    08.07.2013| 18:20
    ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կինը տեղափոխվել է Բոստոնի հիվանդանոց։ Ըստ լրատվամիջոցների՝ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ 74-ամյա Թերեզա Հայնց Քերին վատ է զգացել կիրակի, երբ նրա ընտանիքը հանգստյան օրերն անցկացնում էր Մասաչուսեթսում։ «Քերիների ընտանիքը շնորհակալ է առողջության բոլոր բարեմաղթանքների համար։ Մենք հասկանում ենք, որ տիկնոջ վիճակը հետաքրքրություն է առաջացնում, սակայն խնդրում ենք հարգել անձնական կյանքի նրա իրավունքը»,- ասել է Ջոն Քերիի ներկայացուցիչը։
  • Բրազիլիան ԱՄՆ-ից բացատրություն է պահանջում

    Բրազիլիան ԱՄՆ-ից բացատրություն է պահանջում

    08.07.2013| 18:08
    Բրազիլիայի իշխանությունները Միացյալ Նահանգներից բացատրություն են պահանջում հրապարակված լուրերի առնչությամբ, ըստ որոնց, ամերիկյան հատուկ ծառայությունները հետևել են Բրազիլիայի միլիոնավոր բնակչության ինտերնետային գրառումներին ու լսել հեռախոսային խոսակցությունները: Բրազիլիայի արտգործնախարար Անտոնիու Պատրիոտն ասել է, թե խիստ անհանգստացած է փաստով, որ Բրազիլիայի քաղաքացիները դարձել են լրտեսության օբյեկտ: Նա մտադիր է դիմել ՄԱԿ-ին միջազգային կապի կանոնների մշակման համար, որպեսզի ուժեղացվի համացանցում մասնավոր ինֆորմացիայի պաշտպանությունը:
  • Եգիպտոսը պատրաստվում է նոր զանգվածային հանրահավաքի

    Եգիպտոսը պատրաստվում է նոր զանգվածային հանրահավաքի

    08.07.2013| 11:02
    Թվում է`Եգիպտոսում չեն պատրաստվում դադարեցնել կրքերը: Ակտիվիստները մտադիր են անցկացնել ես մեկ միլիոնանոց զանգվածային գործողություն, որը կոչվում է «Ժողովուրդների օրենքը»:
  • Մուրճի ու սալի արանքում` ընդդեմ փարավոնի

    Մուրճի ու սալի արանքում` ընդդեմ փարավոնի

    07.07.2013| 22:25
    Եգիպտոսի նախագահի պաշտոնակատարը նշանակել է վարչապետի պաշտոնակատարի: Ադլի Մահմուդ Մանսուրը այդ պաշտոնում տեսնում է Մուհամեդ էլ Բարադեյին: Պաշտոնանկված նախագահի կողմնակիցները բողոքի ակցիաներով են արձագանքել այդ քայլին: Նախօրեին Մուհամեդ էլ Բարադեյն ասել էր, որ բանակի միջամտությունն արդարացի է, որովհետև երկիրը հայտնվել է մուրճի ու սալի արանքում:
  • 12-20 տարվա հեռանկարով

    12-20 տարվա հեռանկարով

    07.07.2013| 22:19
    Ուռեկիում հանդիպել են Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուապշվիլին և խորհրդարանական ընդդիմության ղեկավար Դավիդ Բաքրաձեն:
  • «Մուսուլման եղբայրները մեր հասարակության մասն են»

    «Մուսուլման եղբայրները մեր հասարակության մասն են»

    07.07.2013| 21:40
    «Մուսուլման եղբայրները» պետք է մասնակցեն հաշտեցման գործընթացին` գտնում է 2005 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, ՄԱԳԱՏԷ-ի նախկին տնօրեն Մուհամեդ էլ Բարադեյը:
  • Վենեսուելան սպասում է Սնոուդենի պատասխանին

    Վենեսուելան սպասում է Սնոուդենի պատասխանին

    07.07.2013| 16:36
    Այդ մասին այսօր հայտարարել է Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Հայան: «Մենք սպասում ենք, որ երկուշաբթի կստանանք Սնոուդենի պատասխանը Վենեսուելա մեկնելու մեր առաջարկի վերաբերյալ: Դրանից հետո կսկսենք խորհրդակցությունները ռուսական իշխանությունների հետ: Մենք պետք է իմանանք՝ ինչպիսին է նրանց դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ»,-ասել է պաշտոնյան:
  • Եգիպտոսի վարչապետի անունը դեռ չի հաղորդվում

    Եգիպտոսի վարչապետի անունը դեռ չի հաղորդվում

    07.07.2013| 15:01
    Եգիպտոսի նոր իշխանությունները դեռևս չեն կողմնորոշվել ժամանակավոր կառավարության ղեկավարի հարցում։ Ինչպես այսօր մամուլի ասուլիսում հայտնել է երկրի ժամանակավոր նախագահի խորհրդական Ահմեդ ալ Մուսլիմանին, դեռևս չկա հստակ ժամկետ, երբ պետք է նշանակվեն նոր վարչապետ և նախարարներ։
  • Բոինգի վթարի զոհերի թիվը կարող է աճել

    Բոինգի վթարի զոհերի թիվը կարող է աճել

    07.07.2013| 14:59
    Երեկ ուշ երեկոյան Սան Ֆրանցիսկոյում Asiana Airlines-ի Բոինգ-777-200 ինքնաթիռի վթարի պատճառով նախնական տվյալներով մահացել է Չինաստանի 2 քաղաքացի, 182 մարդ ստացել է վնասվածքներ։ Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Էդվին Լիի տվյալներով՝ բոլոր 307 ուղևորների գտնվելու վայրը ճշտված է։ Ավելի վաղ օդանավակայանի աշխատակիցները հայտնել էին 60 անհետ կորածի մասին։ Վիրավորները տեղափոխվել էին քաղաքի տարբեր հիվանդանոցներ, սակայն շուտով նրանց բոլորի գտնվելու վայրը հստակեցվել է։