Գառնիի բերքատու ծառերի կտրման մասին ավելի բարձր հիմնականում գոռում են նրանք, ովքեր պապանձվել էին 2022-ից շրջափակված, իսկ 2023-ին եղեռնի ենթարկվող Արցախի հարցում: Կտրված ծառի փոխարեն նորը կտնկես, բայց մարդկային կյանքերը, խեղված ճակատագրերը, հայրենազրկումը նորից չես կարող վերականգնել: Երեսպաշտությունը չափ ու սահման ունի․անշառ թեմա՞ է ծառերի թեման, դրա համար որքան ուժ ունեք աղաղակում եք , իսկ երբ ցեղասպանվում էր ձեր հայրենակիցը, միայն ծածուկ ասում էիք՝ էսա մեղավոր, էնա մեղավոր, ու վերջ, գնում ձեր ուրախություններով:
Կարեն Հովհաննիսյան