ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Philadelphia Inquirer-ին տված հարցազրույցում համաձայնել է Պուտինի հետ բանակցությունների հնարավորությանը։ Նախկինում նա բազմիցս խոսել է նման բանակցությունների անհնարինության մասին, ինչը նույնիսկ օրենքով ամրագրված էր ՈՒկրաինայում։ Ըստ Զելենսկու՝ խնդիր է դրված կանխել ՈՒկրաինայի և ուկրաինական ամեն ինչի լիակատար ոչնչացումը և ապահովել ուկրաինացիների ներկա ու ապագա սերունդների անվտանգությունը։               
 

Նախկին գլխավոր դատախազն ընդդիմադի՞ր

Նախկին գլխավոր դատախազն ընդդիմադի՞ր
20.05.2024 | 09:18

Համացանցում ակտիվ քննարկվում է նախկին գլխավոր դատախազ «դհոլչի» Արթուրի հերթական անգամ ընդդիմության հանրահավաքին մասնակցելու և Նիկոլ Անհողի հրաժարականը պահանջելու փաստը:

Ֆեյսբուքյան ընկերներիս մի մասը քննադատեց դրա այդ վարքագիծը` մեղադրելով խայտառակ պատերազմից հետո Նիկոլին սատարելու ու սպասարկելու և հիմա ընդդիմադիր շարժմանը միանալով այն պախարակելու մեջ:

Մյուս մասն էլ կարծում է, որ պետք չէ Արթուրին ու նրա նմաններին խիստ քննադատել` «չխրտնացնելով» և ձեն չհանելով խրախուսել նախկին և ներկա պաշտոնյաների «արտահոսքը» Նիկոլից:

Ըստ Հոռոմում և Շիևակի մարզում շատ վաղուց պտտվող ասեկոսեների, Արթուրի հայրը` Հոռոմի նախկին գյուղապետը, ժամանակին խնդիրներ է ստեղծել գյուղացիների վճարած հողի հարկերի, ինչպես նաև ոռոգման համար տրամադրված դոտացիաների հետ:

Այդ մասին ժամանակին, երբ Արթուրը գլխավոր դատախազ էր, իսկ իր սանիկ ստախոս Կարենն էլ Շիրակի մարզի դատախազ էր, ողջ մարզն էր խոսում:

Ասեկոսոներ են, բա՞յց...

Հենց Արթուրն ու իր սանիկ Կարենն են, ըստ Գյուրիում շրջանառվող լուրերի և ասեկոսեների, «մեռցրել» Շիրակի պետհամալսարանի նախկին տխրառչակ ռեկտոր Սահակի ՇՊՀ-ում գործած անօրիանականությունների և բազում հանցագործությունների պահով հարուցված քրեական գործերը:

Արթու՛ր, դա ճի՞շտ է, որ Սահակից դու ու սանիկդ 50 հազար դոլար եք ստացել, բացի այն 200-250 հազար դոլարից, որ ըստ Գյումրու շրջանառվող ասեկոսեների, Սահակը մուծվել է «չերեզ» «դդում» Նիկոլին, որ ՇՊՀ-ի գործերը ծածկադմփոցի անեք ու խայտառակությունները չբացահայտվեն:

Ընդամենը հարց եմ տալիս, քանի որ հենց Արթուրի դատախազ եղած ժամանակ այն «մեռցվեց» Սասունի «օբյեկտում» ու րոպեների ընթացքում բացահայտվելիք հանցագործությունները, օրինակ, կեղծ լիցենզիաներով կրթական ծրագրերի «մատուցման» փաստը, գրադարանի գրքերի ոչնչացում ու կեղծ փաստաթղթերի ի հայտ գալն այդ գործով, արդեն 6 տարի է չեն բացահայտվում:

Եթե Արթուրն իրոք հիմա ընդդիմադիր է և ժամանակին, ըստ ասեկոսեների, չի համագործակցել վերը նշված գործերով դավաճան Նիկոլի իշխանության հետ, ապա Նիկոլը քրգործ հարուցել կտա Արթուրի և նրա հոր և սանիկի դեմ:

Սպասենք, տեսնենք կհարուցի՞:

Իսկ եթե չհարուցեցին և կարճ ժամանակում չմեղադրեցին, ապա մտածեք ինքներդ Արթուրի «ընդդիմադիր» լինելու պահով:

Ի դեպ, հետաքրքիր է` «ընդդիմադիր» Արթուրի հայրն իր մեքենայի վրայից հանե՞լ է «դատախազական» պետհամարանիշը, որով երկար տարիներ շրջում էր:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 826

Մեկնաբանություններ