«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Մերձավոր Արևելքն ու Արևմուտքի քաղաքականության նրբությունները

Մերձավոր Արևելքն ու Արևմուտքի քաղաքականության նրբությունները
21.04.2024 | 14:12

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի Հանրապետության նախագահ Էրդողանը պաշտոնապես ընդունել է ՀԱՄԱՍ կազմակերպության քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանյային: Քննարկվում են ճգնաժամի հաղթահարման ուղիները, բացառված չէ՝ Պաղեստինի այս կառույցին նախատեսվող թուրքական օգնությամբ: ՀԱՄԱՍ-ը ՆԱՏՕ-ի կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն: ՆԱՏՕ-ի առաջատար ԱՄՆ-ը և արևմտյան նրա բոլոր դաշնակիցները Իսրայելի կողմն են: ԱՄՆ-ի կոնգրեսի որոշմամբ միլիարդներ են տրամադրվում Իսրայելին օգնելու համար: Իսրայելը հենակետեր ունի Թուրքիայի հետ ռազմաքաղաքական մեկ ուժ դարձած Ադրբեջանում, և նրա էական ռազմատեխնիկական աջակցության շնորհիվ ապահովվեց հաղթանակը արցախյան երկրորդ պատերազմում: Իրանը զանգվածային հարվածներ է հասցնում Իսրայելին, և նրա օգնության շնորհիվ է, որ գոյատևում են Ասադի վարչակարգը՝ Սիրիայում, Հեզբոլլահը, հուսիթները՝ Եմենեում: Բայց Թեհրանը շատ զուսպ է Ադրբեջան-Իսրայել հարաբերությունների գնահատման ժամանակ:

Ահա ձեզ վեց անհայտով հավասարում, որ պետք է լուծել, հասկանալու համար՝ ով ում բարեկամն է: Ով լուծեց այս խնդիրը, կարժանանա Նոբելյան մրցանակի, իսկ ավելի լուրջ, կլուսավորի մեզ Արևմուտքի քաղաքականության էությունը հասկանալու հարցում:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 965

Մեկնաբանություններ