Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               

Նիկոլի և նրա ոհմակի վառվելուն, մերկացմանն օրերս մեծապես նպաստեց Կոնստանտին Զատուլինը-3

Նիկոլի և նրա ոհմակի վառվելուն, մերկացմանն օրերս մեծապես նպաստեց Կոնստանտին Զատուլինը-3
07.03.2024 | 14:28

(սկիզբը` այստեղ)

Նիկոլը և իր ոհմակը Ռուսաստանի և նրա ղեկավարության հետ իրենց հարաբերություններում, վերաբերմունքում վաղուց են հատել կարմիր գծերը, հնարավոր գրեթե ամեն ինչ արել և անում են, որպեսզի Հայաստանը Ռուսաստանի և Ռուսաստանը Հայաստանի համար վերածեն թշնամի պետության, զրկեն մեզ մեր անվտանգության միակ իրական երաշխավորից, Հայաստանը և հայերիս արծաթյա սկուտեղի վրա մատուցեն ցեղասպան թուրքին, ադրբեջանաթուրքական տանդեմին:

Նիկոլի ոհմակի հայտնի ներկայացուցիչներից մեկը՝ ԵԿՄ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սասուն Միքայելյանը, երեկ եռաբլուրում ոչ ավելի, ոչ պակաս վայրահաչել է, թե. «Նարկոզ տվել են, 6 տարի է, մեզի փրթում են ռուսները»:

Սույն սրիկայի վերը մեջբերված բարբաջանքը կամ վայրահաչոցը սոսկ հրեշավոր զրպարտություն չէ, կարծում եմ, ավելին է՝ Հայաստանի քրեական օրենսգրքի 329- րդ հոդվածով նախատեսված առերևույթ հանցանք (անձանց խմբի նկատմամբ ազգային ծագումով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելություն, թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք), ինչը, անշուշտ, չի մոռացվի, և երբ Հայաստանը կազատագրվի Նիկոլից ու նրա ոհմակից, և պատասխանատվության հերթը արագորեն կհասնի Սասուն Միքայելյանին, նրա պատիժը կլինի առանց նարկոզի:

Բանսարկու Միքայելյանի վերոնշյալ վայրահաչոցին առաջիկայում, թերևս, հանգամանորեն կանդրադառնանք, այժմ շարունակենք ներկայացնել Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում 2024 թ. փետրվարի 28- ին կայացած «Միացյալ Թագավորություն- ԵՄ- Ռուսաստան- Մեծ Մերձավոր Արևելք. մարտահրավերներ և հեռանկարներ» միջազգային խորհրդաժողովում ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ և «Единая Россия» խմբակցության անդամ Կոնստանտին Զատուլինի «Քառուղիներում. Ռուսաստան- Եվրոպա – ԱՄՆ – Չինաստան հարաբերությունները բախումների և կոնֆլիկտային խնդիրների ֆոնին այժմ և ապագայում» վերտառությամբ զեկույցից մեզ՝ հայերիս, Արցախին և Հայաստանին վերաբերող հերթական դրվագը:

Հիշեցնենք, որ այս խիստ կարևոր ու գնահատելի խորհրդաժողովը կազմակերպվել էր Քաղաքական- տնտեսական վերլուծության և կանխատեսումների համաեվրոպական կենտրոնի (Սլովակիա) և անձամբ նրա ղեկավար, Եվրոպայի հայերի միության ֆորումի նախագահ, դոկտոր Աշոտ Գրիգորյանի, Վիեննայի ակումբի, ինչպես նաև «Ազգամիջյան, միջկրոնական, միջէթնիկ, միջմշակութային և միջտարածաշրջանային հաղորդակցությունների ոլորտում նախագծերի հետազոտությունների զարգացման ազգային ինստիտուտ»-ի (Ռուսաստան) ջանքերով:

Ռուսաստանն այն երկիրն է, որ ներգրավված է գլոբալ առճակատման

մեջ և այս առճակատման պայմաններում շահագրգռված չէ որևէ ճակատ բացելու մեջ

Խոսելով 44-օրյա պատերազմի, 2023 թ. Արցախի բռնազավթման հետևանքով հայ բնակչության տեղահանման, Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների, իր աշխարհաքաղաքական կողմնորոշմամբ դեպի Արևմուտք միտված և այդ հիմքով Ռուսաստանի հետ կապերը պատռող Հայաստանի ներկայիս կառավարության կողմից իր ընտրողների և, ընդհանրապես, հայ ժողովրդի գիտակցությունը վերաձևակերպելու նպատակով վարվող հակառուսական արշավի, մասնավորապես, այն կեղծիքի պնդման մասին, թե 2020 թ. և 2023 թ. Ղարաբաղի և Հայաստանի հետ ամբողջ տեղի ունեցածի մեջ մեղավորը, իհարկե, Ռուսաստանն է, Զատուլինն իր առցանց ելույթում ասել է.

«Ես չեմ հանում Ռուսաստանի պատասխանատվությունն ինչ-որ սխալների և դժվարությունների համար: Բայց Ռուսաստանն այն երկիրն է, որն այսօր, ցավոք, ներգրավված է գլոբալ առճակատման մեջ։ Եվ այս առճակատման ֆոնին Ռուսաստանը, որը շահագրգռված չէր որևէ ճակատ բացելու մեջ, այս պատասխանատու դրվագի ողջ ընթացքում փորձում էր խաղաղապահի իր դերը խաղալ՝ հաջող թե ոչ, կդատենք որոշ ժամանակ անց, երբ այդ ժամանակահատվածը

կփոխարինվի մեկ այլով։ Մենք չէինք կարող, ի խոր ցավս, աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում խաղաղության որոնումներին»:

Անդրադառնալով պարոն Զատուլինի արտահայտած այն ճշմարտությանը, որ «Ռուսաստանն այն երկիրն է, որն այսօր, ցավոք, ներգրավված է գլոբալ առճակատման մեջ», և որ նշված առճակատման պայմաններում ՌԴ- ն «շահագրգռված չէր որևէ ճակատ բացելու մեջ», «Մենք չէինք կարող, ի խոր ցավս, աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում խաղաղության որոնումներին» (հասկանալ՝ Ադրբեջանին խաղաղության պարտադրմանը)», նախ արձանագրենք, որ Ռուսաստանն ՈՒկրաինայի, ավելի ճիշտ, ՈՒկրաինայի միջոցով իր դեմ Արևմուտքի գլոբալ առճակատման մեջ ներգրավված է ոչ միայն այսօր, այլև պաշտոնապես 2022 թ. փետրվարի 24-ից, իսկ իրականում դեռ ավելի վաղ՝ 2014 թ. Մայդանից հետո Դոնբասի հանրապետության նկատմամբ Կիևի պատերազմական գործողություններից սկսած:

Ահա թե ինչու, բացի նրանից, որ Արցախի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչված պետություն չէր, ճանաչված չէր նույնիսկ Հայաստանի կողմից, և ՌԴ- ն թե միջազգային իրավունքի, թե քաղաքական առումներով իրավունք չուներ ու չէր կարող անմիջական ռազմական միջամտությամբ հանդես գալ, Ռուսաստանն ինչպես 44-օրյա պատերազմում, այնպես էլ Արցախում 2023 թ. սեպտեմբերին Ադրբեջանի հետ պատերազմի մեջ չմտավ, որպեսզի հանձին ադրբեջանա- թուրքական տանդեմի, պատերազմի երկրորդ ճակատը չունենա այստեղ՝ մեր տարածաշրջանում:

Նախկինում արդեն առավել քան հիմնավորել ենք, որ Ադրբեջանի դեմ ՌԴ ռազմական գործողությունների դեպքում Թուրքիան անպայման կներգրավվեր և առաջիկայում էլ, եթե դա տեղի ունենա, կներգրավվի այդ պատերազմում, իսկ երկու ճակատով սովորական սպառազինությամբ պատերազմելու դեպքում, նկատի ունենալով, որ թուրքական բանակն իր թվակազմով ՆԱՏՕ- ում երկրորդն է, աշխարհում հինգերորդը, զինված է ժամանակակից սպառազինությամբ, այդ թվում նաև՝ թևավոր հրթիռներով, ռեակտիվ շարժիչով գերձայնային ԱԹՍ- ներով, F 16 կոծանիչ-ռմբակոծիչներով, Ռուսաստանին անխուսափելի պարտություն էր սպասվում և նույնն էլ՝ առաջիկայում: Եթե, իհարկե, Թուրքիայի նկատմամբ չօգտագործեր կամ չօգտագործի իր միջուկային զինանոցը, ինչը կնշանակեր ու կնշանակի ջինը շշից բաց թողնել:

Հաշվի առնելով, որ Թուրքիան ՆԱՏՕ- ի անդամ է, ընդ որում, առանցքային անդամ, վերոնշյալ պատերազմը շատ արագորեն կարող էր ու կարող է վերածվել միջուկային սպառազինության լայնամասշտաբ կիրառմամբ մոլորակը մոխրացնող, մարդկությանը բնաջնջող Երրորդ համաշխարհային պատերազմի: Ահա պատճառներից մեկը կամ հիմնական պատճառը, թե Ռուսաստանն ինչու զորք չուղարկեց Արցախ կամ պատերազմի մեջ չմտավ ադրբեջանա- թուրքական տանդեմի հետ:

Ոմանք կարող է ուշադրություն չդարձնելով վերը գրվածին, որ Ռուսաստանն իր թշնամիների հետ առճակատման մեջ է ներգրավված 2014 թ. Մայդանից հետո Դոնբասի հանրապետության նկատմամբ Կիևի պատերազմական գործողություններից սկսած, առարկեն, թե 2023 թ. սեպտեմբերին հասկացանք, բա Ռուսաստանը 2020 թվականի՛ն ինչու չմիջամտեց, չէ՞ որ հատուկ ռազմական գործողությունն այդ ժամանակ դեռ սկսված չէր, և եթե ՌԴ-ն պատերազմի մեջ մտներ ադրբեջանա- թուրքական տանդեմի դեմ, երկու ճակատով չէր պատերազմելու, այդ ժամանակ այդ խնդիրը չկար:

Իրականում, սակայն, ուկրաինական ճակատը թեև 2020 թ. դեռ չկար, բայց երկու ճակատով պատերազմելու հարկադրանքի առջև հայտնվելու խնդիրը կար նաև այն ժամանակ: Բավական է այստեղ ՌԴ-ն ադրբեջանա- թուրքական տանդեմի հետ պատերազմի մեջ մտներ, Զելենսկին առիթից օգտվելով, ՈՒկրաինական բանակին անմիջապես հրաման կտար ներխուժել Դոնբաս և նրա բնակիչների անկախությունը թաղել արյան մեջ: Ռուսաստանը, բնականաբար, չթողնելով, որ իր ազգի ներկայացուցիչները և քաղաքացիներն այնտեղ կոտորվեն, դարձյալ ստիպված էր լինելու երկու ճակատ ունենալ, ուղղակի պատերազմների, երկու ճակատի հաջորդականությունն էր լինելու հակառակը՝ սկզբում այստեղ, հետո այնտեղ:

Ինչպես Հայաստանն էր ժամանակին պաշտպանում Ադրբեջանից հանրաքվեով անկախացած Արցախի Հանրապետության ինքնորոշման, անկախ ապրելու, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության իրավունքները, այնպես էլ Ռուսաստանն էր պաշտպանում ու շարունակում է պաշտպանել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության բնակիչների նույն իրավունքները:

Դոնբասի նշված հանրապետությունների բնակչությունը՝ չնչին բացառությամբ, ռուսախոս, աշխարհաքաղաքական առումով դեպի Ռուսաստան կողմնորոշված ուկրաինացիներ և էթնիկ ռուսներ, ավելին՝ մի ահագին մասն էլ ՌԴ քաղաքացիներ, որոնք չէին ուզում ապրել հոգևոր ու քաղաքական առումներով Արևմուտքի մահաբեր մահճում հայտնված, ԼԳԲՏ- ներին և մյուս այլասերվածներին իր գլխի վրա դրած, գյոթական օրենքներ ընդունած ու դրանցով առաջնորդվող, ինչպես նաև պետական մակարդակով ռուսատյացության քաղաքականություն վարող Կիևի հետ, որոշել էին անկախանալ և անկախացել էին: Ռուսաստանը նրանց այդ իրավունքներն էր պաշտպանում և 2014- ից թույլ չէր տալիս, որ Կիևը գրավի Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, պատերազմով իրեն ենթարկեցնի նրանց բնակիչներին, չենթարկվողներին բանտարկի ու սպանի: Սխա՞լ էր անում, վա՞տ էր անում…

Ազգանվան «յան» վերջածանցով կամ իբրև հայ հանդես եկող բոլոր նրանք, այդ թվում նաև՝ կեղծիքով ազգային ներկայացող, բայց իրականում Արևմուտքի հինգերորդ շարասյուն հանդիսացող «Սասնա ծռեր». «ազգային ժողովրդավարական բևեռ» կոչվածների այն բոլոր անդամները, ովքեր վերոնշյալ իրողության հարցում առաջնորդվում են երկակի ստանդարտներով և Ռուսաստանին մեղադրում ՈՒկրաինայի տարածքը բռնազավթելու մեջ, քաղաքական պոռնիկներ են, ավելին՝ ոչ միայն Ռուսաստանի թշնամիներ, այլև Հայաստանի ներքին թշնամիներ:

Անդրադառնալով ՌԴ Պետդումայի պատգամավորի արտահայտած այն մտքին, որ «Ռուսաստանն այս պատասխանատու դրվագի ողջ ընթացքում փորձում էր խաղաղապահի իր դերը խաղալ՝ հաջող թե ոչ, կդատենք որոշ ժամանակ անց, երբ այդ ժամանակահատվածը կփոխարինվի մեկ այլով», չափազանց դժվար է չնկատել նրա այն բավական թափանցիկ ակնարկը, որ Ռուսաստանն Արցախում իր խաղաղապահ դերը դեռ չի ավարտել, այս դեպքում ավելի ճիշտ կլինի ասել՝ Ադրբեջանին խաղաղություն պարտադրելու դերը դեռ չի կատարել, հետևաբար Ռուսաստանի անգործության կամ գործողությունների վերաբերյալ պետք է դատողություններ անել միայն որոշ ժամանակ անց, երբ ներկայիս ժամանակահատվածը կփոխարինվի մեկ այլով:

Այսինքն՝ ՈՒկրաինային և նրա ետևում կանգնած Արևմուտքին հաղթելուց հետո հաջորդած ժամանակով, երբ ՌԴ- ն արդեն հնարավորություն կունենա շուռ գալ դեպի այս կողմ՝ Արցախ, ինչու ոչ, նաև՝ Ադրբեջան և Հայաստան, որպեսզի ամեն ինչ և ամենքին իր տեղը դնի:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 10558

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ