ՀՀ լրահոսին ու եթերներին, մեր հանրությանն ամեն ինչ հետաքրքրում ու մտատանջում է, բացի իր ճակատագրից, սահմաններին դաստաներով զոհվողներից, բացի իր երկրի լինել-չլինելուց:
Նույնիսկ Նավալնիի մարմինը հզոր թեմա են դարձրել ու բուռն քննարկում են, թե ինչու այն չեն հանձնում հարազատին:
Իրոք որ՝ կարգին աշխարհաքաղաքացի ենք, օրինապահ ու սրտացավ:
Դե մենք ի՛նչ, հավի ճտեր ենք, մեզ կարելի է դաստաներով զոհվել, զոհվելուն ու երկիր հանձնելուն սովոր ենք:
Ինչ նայում ես, թեման Նավալնին է, հո չեն լացում, Նավալնիի դարդը քաշում:
Հարցնող լինի՝ ինչնե՞րդ է Նավալնին, այ բարեկենդաններ, ժամանակին, որ մեր Նավալնին էլ ազատ չարձակվեր, էսօր էս օրին չէինք լինի, պայթու՞մ եք, որ ռուսն ավելի խելոք գտնվեց, հետևից չգնաց, օձը բնում խեղդեց:
Թեմա չունե՞ք, որ զբաղվեք. ինչի՛ն ձեռք տաս՝ մեզ մոտ թեմա է, մեր ցավով տապակվեք, մեր դարդը լացեք:
Սյունիքի եթերն էլ համր կինոյի ,,Նամուսն,, է ցույց տալիս,
թե սա՞ ինչ կապ ունի էսօրվա մեր սարի պես դարդերի հետ:
Եթերի ամեն ակնթարթը ոսկի է, այն պետք է լցված լինի հայրենապատմությամբ, թուրքի ու նրա աշխարհովի ապատեղեկատվության դեմ ինֆորմացիոն պատերազմով:
Մի սյունեցի խելքը գլխին պատմաբան չգտնվեց, որ պատասխաներ օրեր առաջ Սյունիքի, մասնավորապես՝ Գորիսի մասին ազեր վերլուծաբանի խայտառակ հրապարակմանը:
Գետինն ես մտնում ուղղակի՝ մեր քար լռությունն ու թշնամու հետևողական ջանասիրությունը տեսնելով:
Ահա թե ինչ է լինում, երբ բոլոր ասպարեզներում կաղերն առաջ են ընկնում, ներին էլ՝ ձեռքերը կապում, փակում են...
Սուսաննա Բաբաջանյան
Գորիս