«Պուտինի Ռուսաստանը տեսանելի ապագայում մեր անվտանգության ամենամեծ սպառնալիքը կլինի Եվրոպայում»,- հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը, հավելելով, որ պաշտպանական քաղաքականությունը պետք է «հանգամանորեն համապատասխանեցվի այս իրականությանը»։ Նա կոչ է արել պաշտպանել եվրոպական աշխարհակարգը և Ռուսաստանի դեմ պայքարում ուժեղացնել աջակցությունն ՈՒկրաինային։               
 

Մարդկության հետագա ընթացքը կառավարող ռիսկեր

Մարդկության հետագա ընթացքը կառավարող ռիսկեր
11.01.2024 | 07:40

Աշխարհում տիրող պայթյունավտանգ վիճակը հասկանալու և այդ վիճակից դեպի գոնե մոտալուտ ապագան մարդկությանը տանող ճանապարհների մասին շատ թե քիչ իրատեսական պատկերացումներ ունենալու համար պետք են հնարավորինս ճշգրիտ նախնական տվյալներ ներկա վիճակի մասին և դրանց հիման վրա կանխատեսումներ կատարելու գիտական մեթոդներ, մի խնդիր, որով էլ զբաղված է եղել ֆուտուրոլոգների և սիստեմների մասին գիտության ոլորտի մասնագետների բանակը՝ սկսած անցյալ դարի 50-60-ական թվերից։

Բնական էր նաև, որ այդ և նման պարոբլեմները պետք է առաջին հերթին հետաքրքրեին աշխարհը կառավարող փողային ստրուկտուրաներին, և այդ ուղղությամբ առաջիններից մեկը եղավ Հռոմի ակումբի առաջնեկը՝ Ֆորրեսթերի «Համաշխարհային դինամիկա» գիրքը, որին հետևեցին մեծաքանակ նոր հետազոտություններ սիստեմների տեսության, ոչ գծային դինամիկայի, քաոսի տեսության և այլ ոլորտներում։

Այդ նոր գիտական ուղղությունների նպատակն էր հնարավորինս ճշգրիտ և ադեքվատ մեթոդներով նկարագրել աշխարհի ներկա վիճակը և այդ վիճակի դինամիկան ապագայում։

Քանի որ այդ դինամիկան որոշվում է աշխարհի հակամարտ դոմինանտ ուժերի պայքարով, որն էլ իր հերթին պայմանավորված է նրանց հզորություններրով, ապա առաջ է գալիս հակամարտ կողմերի հզորությունների ադեքվատ նկարագրության ու գնահատման հարցը։

Իսկ հակամարտող կողմերի հզորությունը միարժեքորեն որոշվում է նրանց մարդկային ռեսուրսներով, բնական ռեսուրսներով և մարդկանց ձեռքով ստեղծված գիտական, տեխնոլոգիական և այլ ստեղծովի ռեսուրսներով՝ ներառյալ կրթությունը, ինֆրաստրուկտուրան, առողջապահությունը, կուլտուրան, և այլն։

Մարդկության պատմության մեջ ցանկացած նոր միջոց կամ գործիք հետապնդել է երկու հնարավոր գլոբալ նպատակներից մեկը, կամ դրանք երկուսն էլ միասին, այն է՝ 1․ Արտադրողականությունը բարձրացնել բարիքները շատացնելու համար և 2․ Թշնամուն հաղթել բարիքներին ու ռեսուրսներին տիրանալու համար։

Այս երկու միջոցներն են, որոնք հնարավորություն են տալիս արևի տակ գրավել դոմինանտ դիրք՝ ունենալով գերիշխանություն հնարավորինս մեծ թվով ուրիշների վրա, հնարավորինս մեծ հարստություն և հարատևելու ավելի մեծ շանսեր ու հնարավորություններ։

Եթե այս բարդ պատկերը փորձում ենք պարզեցնել և մի երկու բառով հասկանալ համաշխարհային դինամիկայի հիմնական ու կենտրոնական տենդենցը, ապա այն հանգում է ռեսուրսների և մարդկանց թվի հարաբերության դինամիկային ու դրա հետևանքներին։

Եթե ստեղծովի ռեսուրսները թողնենք մի կողմ և դիտարկենք միայն աշխարհի մասշտաբով բնական ռեսուրսների դինամիկան, ապա դրանք ունեն սպառվելու տենդենց, իսկ մարդկանց թիվը, կյանքի պայմանների լավացման հետ կապված, ունի արագացող տեմպով աճի տենդենց։

Դրա հետևանքով բնական ռեսուրս/մարդկանց թիվ հարաբերությունը արագ փոքրանում է, որն էլ իր մեջ պարունակում է ընդհուպ մինչև մարդկության գոյության հետ կապված ռիսկեր։

Եվ հենց այդ ռիսկերն են կառավարում մարդկության հետագա ընթացքը, որը, ուզես թե չուզես, հանգում է երկրագնդի վրա մարդկանց թվի կրճատման տարբեր մեթոդներին՝ պատերազմներին, համաճարակներին, տարբեր երկրների արդյունաբերական ու գյուղատնտեսական բազան վերացնելուն, ԼԳԲՏ և նման այլ տեխնոլոգիաներին և այլն։

Դրանով են պայմանավորված նաև Ռուսաստանի հետ կատարվող իրադարձությունները, քանի որ նա ունի բնական ռեսուրսների մի ահռելի կտոր և բնական ռեսուրս/մարդկանց թիվ մեծ հարաբերություն։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3109

Մեկնաբանություններ