Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Աղքատ, սոված առյուծներն ու ծարաված գայլերը

Աղքատ, սոված առյուծներն ու ծարաված գայլերը
18.11.2023 | 14:37

Նոյեմբերի 16-ի Աստվածաշնչյան ընթերցվածքի տողերից են՝ «Նա, ով աղքատ է, քաղցած առյուծի և ծարաված գայլի պես դաժան կլինի թշվառ ժողովրդի նկատմամբ: Խոհեմությունից զուրկ թագավորը մեծ անիրավություն անող է» (Առակաց 28:15-16):

Այս տողերը կարդալով, ակամա միտքդ են գալիս մեր երկրի վրա ղեկավար հանդիսացած չորս անձերը և տեսնում ես, որ այս տողերը լիովին հենց նրանց համար են գրված:

Նրանցից յուրաքանչյուրը դուրս է եկել չունևոր, կարելի է ասել կարիքավոր ընտանիքից և երևի իրենց մանկությունից սկսած բազմաթիվ չիրականացված երազանքներ են ունեցել, որոնց գլուխ բերելու ակտիվ իրագործմամբ զբաղվել են արդեն հասուն տարիքում, երբ հանգամանքների բերումով նստել են երկրի ղեկավարի աթոռին:
Առաջինը երևի երազել է շքեղ, զրահապատ մեքենայի, դղյակի, թիկնապահների, թանկարժեք ծխամորճների մասին և դրանք էլ ձեռք է բերել, երկրորդը՝ առողջ ապրելակերպի ու Ջոմոլունգմայի լանջերին առյուծներ խփելու մասին և դա է իրականացրել, երրորդը՝ կազինոներում մեծ գումարներ շահելու մասին և իրականացրել է, չորրորդը՝ նախանձել է Նազարի բախտին ու դրան էլ հասել է ամեն գնով:

Արդյունքում՝ չորսով առանձին-առանձին ու միասին այս թշվառ ժողովրդի գլխին անաստված ու տնաքանդ, պատուհաս եղան և իրականացրին ամենամղձավանջային անիրավություններն ու մեր թշնամիների ծրագրերը:
ԱՍՏՎԱԾ փրկի էլ ավելի մեծ արհավիրքներից:

Աշոտ ՀՈՒՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3317

Մեկնաբանություններ