Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դիտարկմամբ՝ Իսրայելը սխալ հաշվարկ է արել՝ հարվածելով Իրանի տարածքին: «Սիոնիստները սխալվել են Իրանի հարցում: Նրանք Իրանը չգիտեն: Նրանք դեռևս չեն կարողացել պատշաճ կերպով գնահատել Իրանի ժողովրդի ուժը, նախաձեռնությունն ու վճռականությունը։ Նրանք պետք է հասկանան դա»,- գրել է Խամենեին X-ում:               
 

Ճիշտ քայլերի արվեստը

Ճիշտ քայլերի արվեստը
12.06.2023 | 16:14

Երկու ուժեղների հակամարտության ժամանակ կոմպլեմենտարիզմ խաղալուց վատ բան չկա։

Եթե կարող ես, պիտի աչքի չընկնես, հեռու մնաս։ Բայց եթե հարցը հասել է քեզ, պիտի կոնկրետ բռնես մեկի կողմը, քանի որ, ցանկացած արդյունքի դեպքում, քեզ չեն ների քո երկերեսանի պահելաձևը։

Իսկ եթե բռնես մեկի կողմը, իհարկե, ցանկալի է հաղթողի կողմը, ապա առնվազն հարգանքը չես կորցնի։ Եթե հաղթողի կողմից լինես` հետն էլ կօգտվես։ Պարտվելու դեպքում էլ գոնե պատվով կպարտվես։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2664

Մեկնաբանություններ