«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ԵԿՄ, Վազգենի զինակիցներ, կռված տղերք, ինչպես նաև «800 հեկտարի համար հետույք ճղողներ», ու՞ր եք, ձա՛յն հանեք

ԵԿՄ, Վազգենի զինակիցներ, կռված տղերք, ինչպես նաև «800 հեկտարի համար հետույք ճղողներ», ու՞ր եք, ձա՛յն հանեք
17.05.2023 | 23:04

Նիկոլը Ռեկյավիկում ճանաչեց Ադրբեջանը 86 600 քառ.կմ տարածքով՝ Արցախն էլ մեջը։

Այսքանից հետո միայն հակահայն ու թուրքի ստրուկը կարող է լինել Նիկոլի ջատագովը։

Նիկոլն ընդունեց,որ ինքը դավաճան է։

Փաշինյանը դավաճանեց Եռաբլուրին, Արցախին, Վազգենին, Լեոնիդին։

ՈՒ այսքանից հետո էլ ի՞նչ պիտի անի նա։

Նիկոլը թուրք-ադրբեջանական շահեր սպասարկող «տրոյական ձին» է։

ԵԿՄ, Վազգենի զինակիցներ, կռված տղերք, ինչպես նաև «800 հեկտարի համար հետույք ճղողներ», ու՞ր եք, ձա՛յն հանեք։

Ով Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, երիտթուրքերից վտանգավոր է։

Կապիտուլյանտը` «Արցախը Հայաստան է և վե՛րջ» ասելով, այն ճանաչեց Ադրբեջանի մաս։

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ

Դիտվել է՝ 2971

Մեկնաբանություններ