Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դիրքորոշումը իրանական միջուկային գործարքի՝ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի» վերաբերյալ:
«Ընդհանուր առմամբ, նրա դիրքորոշումը մնացել է նույնը: Եթե Իրանը լիարժեք կատարի միջուկային գործարքով սահմանված պարտավորությունները, ԱՄՆ-ը կանի նույնը, և ապա այն կօգտագործեն որպես հարթակ՝ ավելի լայն և ամուր համաձայնագրի համար», – ասել է Փսակին: