Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է նոր Սահմանադրության ստեղծման շուրջ քննարկում սկսելու անհրաժեշտության մասին: կառավարության նիստից հետո նա ասել է. «Գուցե ժամանակն է, որ Թուրքիան նորից քննարկի նոր սահմանադրությունը: Մենք կարող ենք դա անել առաջիկայում», - ասել է նա: Նրա խոսքով՝ «այս գործընթացը պետք է իրականացվի թափանցիկ»:
«Վերջնական տեքստը պետք է ներկայացվի ազգի հայեցողությամբ», - ասել է Էրդողանը: Ըստ նրա՝ իշխանությունները հասարակության հետ կկիսվեն բարեփոխումների նոր փաթեթի վերաբերյալ տեղեկատվությամբ, որը նկարագրելու է նպատակներն ու խնդիրները: