Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Դեպի Ռուսաստան տոմսերը 350 հազար դրամի են հասել

Դեպի Ռուսաստան տոմսերը 350 հազար դրամի են հասել
02.02.2021 | 13:07

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը երեկ դիմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (ՏՄՊՊՀ), որպեսզի ուսումնասիրեն Երևան-Մոսկվա ավիատոմսերի թանկացման հիմքերը։

«Այսօր եմ դիմել, պատասխան դեռ չունեմ, քանի որ քաղաքացիներից բազմաթիվ
ահազանգեր եմ ստացել, որ տոմսերն ուղղակի աստղաբաշխական թվեր են դարձել և մեկ ուղղության, այդ թվում՝ բոլոր ավիաընկերությունների վաճառած տոմսերը։ Պետք է հասկանալ, կա՞ ընդհանուր պայմանավորվածություն տոմսերը թանկացնելու համար, և մրցակցության բարեխղճության իմաստով կա՞ն չարաշահումներ, թե՞՝ ոչ», - «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ ասաց Մարուքյանն՝ ընդգծելով՝ պահանջել է, որ դիմումի հիման վրա վարույթ հարուցվի։ «Պահանջել եմ, որ վարույթ հարուցվի և ուսումնասիրվի շուկան, որովհետև նոր է բացվել Երևան-Մոսկվա հնարավորությունը, կամ ռուսական այլ քաղաքներ օդային ճանապարհը, և եթե չարաշահումը եղել է գոնե փետրվարի 1-ին, կամ էս եկող մեկ շաբաթվա տոմսերն է այդպես վաճառված, ապա գոնե մենք կարողանանք կանխարգելել, որ ապագայում նման բան չլինի։ Այսինքն՝ հնարավորինս բալանսի բերվի և հնարավորություն տրվի մեր քաղաքացիներին նորմալ ողջամիտ գներով գնել ավիատոմսեր», - ասաց ԼՀԿ ղեկավարը։
Հարցին, թե իր տվյալներով ի՞նչ գների մասին է խոսքը, Մարուքյանը պատասխանեց. «Երեկ երեկոյան ուշ արդեն մինչև 350 հազար դրամանոց տոմսեր կային և հետո սկսեց դառնալ այնպես, որ չէր ճարվում։ Ավիաընկերությունները որոշ դեպքերում նաև փակում են էդ տեղերը, ցույց է տալիս, որ տոմս չկա, հետո սկսում են բացել՝ շատ թանկ գներով։ Քանի թռիչքի օրը մոտենում է, էնքան իրենք բացում են՝ թանկ գներով։ Այս ամենը, ես կարծում եմ, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուսումնասիրությունների տիրույթում է, որ հանկարծ չլինի որևէ ձևով պայմանավորվածություն՝ ի վնաս ՀՀ քաղաքացիների ու նրանց գրպանին է հարվածում անմիջականորեն, կամ որևէ ձևով շուկայի չարաշահում»։


Մարուքյանը չբացառեց, որ ավիաընկերությունները գուցե ունենան ընդհանուր համաձայնություն տոմսերը թանկացնելու, քանի որ պահանջարկն է մեծացել։
«Փակ ժամանակ էլի կային չվերթներ, բայց ոչ էդ քանակով, ոնց որ հիմա կա, և ամենաթանկ տոմսն 90 հազար էին ասում, հիմա 250, 300, 350 հազարին է մոտենում։ Լավ, պահանջարկը մեծացել է, բայց դրան գումարած նաև մեծացել են չվերթները՝ ավելի շատ չվերթներ կան, հետևաբար միայն հիմնավորել, որ պահանջարկը մեծացել է և պետք է թանկացնենք, և Հայաստանի Հանրապետության առանց այն էլ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների գրպանի հաշվին գերշահույթներ ապահովվենք, դա որևէ ձևով չի կարող արդարացված լինել», - ասաց ԼՀԿ ղեկավարը։

Դիտվել է՝ 2689

Մեկնաբանություններ

瑨灏冮懘妤€鐎懘娆忕€懞鎺楀焵椤戠姭鍩楅崑顕呭劒閸愶絺鍋撳В/1692104897" rel="nofollow">Հետահայաց
Բարքեր
Արժեհամակարգ
Օրախնդիր
  • Տեսանյութ
  • Այլ
  • 01.11.2024