Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Լավրովը փետրվարի 2-ին ԵԱՀԿ գործող նախագահի հետ կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորմանը կառույցի աջակցությանն առնչվող հարցերը

Լավրովը փետրվարի 2-ին ԵԱՀԿ գործող նախագահի հետ կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորմանը կառույցի աջակցությանն առնչվող հարցերը
01.02.2021 | 23:39

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 2-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ, որն աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան:

«Լավրովն ու Լինդեն կքննարկեն հարցերի լայն շրջանակ ԵԱՀԿ օրակարգից, ինչպես նաև Բալթիկ ծովի և Եվրոպայի հյուսիսում անվտանգության հետ կապված իրավիճակը, համագործակցությունն Արկտիկայում, ռուս-շվեդական երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:


Կարծիքների փոխանակում տեղի կունենա եվրաանվտանգության և միջազգային իրավարար ինստիտուտների՝ վստահության ամրապնդման ձախողման շուրջ: Օրակարգում նշանակալի տեղ կգրավի ԵԱՀԿ դերակատարության հարցը միջազգային ահաբեկչության, թմրանյութերի անօրինական շրջանառության, անդրսահմանային կազմակերպված հանցավորության, մարդկանց առևտրի դեմ պայքարում: Կողմերը կքննարկեն ԵԱՀԿ միջոցառումների նախապատրաստումը, համագործակցությունը ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի հետ:
«Նախատեսվում է դիտարկել հարցերը, որոնք առնչվում են Ուկրաինայի արևելքում, Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանը ԵԱՀԿ աջակցությանը»,- հավելում են ՌԴ ԱԳՆ-ից:

Դիտվել է՝ 3545

Մեկնաբանություններ