Մոսկվայի Պուշկինի հրապարակում ոստիկանության աշխատակիցները սկսել են ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի աջակիցների ձերբակալությունները,
ոստիկանությունը բարձրախոսի միջոցով ակցիայի մասնակիցներին նախազգուշացնում է սոցիալական հեռավորության պահպանման, դիմակների և ձեռնոցների օգտագործման անհրաժեշտության, ակցիան արտոնված չլինելու մասին։
Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են ակցիայի մի շարք մասնակիցների։ Ձերբակալություններ են տեղի ունեցել նաև ՌԴ-ի այլ քաղաքներում։ Ձերբակալվածների թվի մասին հստակ տվյալներ դեռևս չկան։
Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցները չարտոնված ակցիա են կազմակերպել Խաբարովսում, Վլադիվոստոկում, Չիտայում, Ուլան Ուդեյում և այլ քաղաքներում:
Նավալնիի շտաբները կոչ էին արել հունվարի 23-ին ակցիաներ անցկացնել ՝ ի պաշտպանություն օրերս ձերբակալված քաղաքական գործչի: