ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը մտադիր է առաջին իսկ օրը ստորագրել հրամանագրեր, այդ թվում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումը չեղյալ հայտարարելու, Կլիմայի փարիզյան համաձայնագիր վերադառնալու վերաբերյալ:
Դեմոկրատների կայքում նշված է. «Ընտրված նախագահ Բայդենն այսօր կձեռնարկի գործողություններ, որ դադարեցնի ԱՀԿ-ից դուրս գալու՝ նախորդ վարչակազմի սկսած գործընթացը, կազմակերպություն, որը կրիտիկական նշանակություն ունի կորոնավիրուսի համավարակին միջազգային պատասխանը համակարգելու համար»: Նոր ուղեգծին համապատասխան ԱՄՆ-ը մտադիր է մասնակցել ԱՀԿ-ի գործադիր կոմիտեի՝ այս շաբաթ կայանալիք հանդիպմանը: ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ-ի Ալերգիկ եւ վարակիչ հիվադնությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին»: Փաստաթղթում նաեւ նշված է, որ «ընտրված նախագահը կստորագրի փաստաթուղթ Փարիզի համաձայնագիր վերադառնալու մասին»: Փաստաթուղթն արդեն այսօր պլանավորվում է հանձնել ՄԱԿ, որպեսզի 30 օր անց ԱՄՆ-ը վերստին ձեռք բերի այդ համաձայնության մասնակցի կարգավիճակ: