Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչիչն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Բաքուն իրեն առաջարկել է 50 000 ԱՄՆ դոլար՝ Արցախում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին գիրքը չհրատարակելու համար:
«Ադրբեջանի նախագահ Ալիևն, ամենայն հավանականությամբ, լսել է իմ հրապարակման մասին: Ես առաջարկ եմ ստացել 50 000 ԱՄՆ դոլարի դիմաց չհրապարակել Արցախում/Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունները: Իմ պատասխանը Բաքվին՝ ԱԶԱՏԵՔ ՀԱՅ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐԻՆ»,- գրել է քաղաքական գործիչը: Նա նաև տեղադրել է էկրանակադր, որն ապացուցում է կաշառքի փորձը: Այս առնչությամբ Բուչիչին ուղարկված հաղորդագրությունում նշվում է, որ «եթե համաձայն է, պետք է հունվարի 25-ին Բաքուն պատկերող լուսանկար հրապարակի իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում»:
Թոմաս Լեխ Բուչիչը հավաքել է ավելի քան 120 000 ստորագրություն: Այս քայլով նա նախատեսում է Ադրբեջանին կանգնեցնել Արդարադատության միջազգային դատարանի առաջ՝ Արցախի խաղաղ բնակչության դեմ ռազմական հանցագործությունների համար: Հավաքված բոլոր փաստերը կհրապարակվեն 1000-2000 օրինակով, կուղարկվեն միջազգային կազմակերպություններին և առանձին քաղաքական գործիչներին: