ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

ԱՄՆ ապագա պետքարտուղարին Սենատում հարցեր ուղղվեցին Ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի դերի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ

ԱՄՆ ապագա պետքարտուղարին Սենատում հարցեր ուղղվեցին Ղարաբաղյան պատերազմում Թուրքիայի դերի, Հայոց ցեղասպանության վերաբերյալ
20.01.2021 | 21:46

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը ստանձնող դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական հարձակման ընթացքում Թուրքիայի սադրիչ գործողությունները, կոչ անում Ջո Բայդենի վարչակազմին աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին։

Նախօրեին Սենատ էր հրավիրվել պեքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինքենը՝ պատասխանելու օրենսդիրների հարցերին նոր վարչակազմի արտաքին քաղաքականության շուրջ։ Մենենդեսի գլխավոր հարցերից մեկը Վաշինգտոնի դաշնակից Անկարայի վերաբերյալ էր՝ ինչպե՞ս է արձագանքելու նոր վարչակազմը Թուրքիայի քայլերին։ Սենատորը հիշեցրել է Անկարայի ապակայունացնող քաղաքականության մասին՝ Սիրիայից մինչև Լեռնային Ղարաբաղ, լրագրողների և իրավապաշտպանների դեմ շարունակվող քրեական հետապնդումներ։ Մենենդեսն ընդգծել է Էրդողանի բացահայտ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի՝ բազմաթիվ զոհերի հանգեցրած ագրեսիվ գործողություններին, անհանգստություն հայտնելով Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների վերաբերյալ։

«Բայդենի վարչակազմը պարզորոշ կերպով տեսնու՞մ է Էրդողանի օրոք Թուրքիան», - պետքարտուղարի թեկնածուին հարցրել է սենատոր Մենենդեսը՝ հիշեցնելով, որ Դոնալդ Թրամփը գուրգուրում էր Էրդողանին, նա էլ շարունակում էր առաջանալ այդ ջախջախիչ միջոցներով։ «Մենք շատ հստակ ենք տեսնում՝ դաշնակից Թուրքիան բազմաթիվ հարցերում, ինչպես նշեցիք, չի գործում այնպես, ինչպես պետք է գործի։ Սա շատ լուրջ մարտահրավեր է մեզ համար, և մենք շատ հստակ գիտակցում ենք այդ ամենը», - հավաստիացրել է Էնթոնի Բլինքենը։
Մեկ այլ հարցի պատասխանելով՝ Բլինքենը Թուրքիային «այսպես կոչված ռազմավարական դաշնակից» է անվանել․«Անընդունելի է, երբ մեր ռազմավարական կամ այսպես կոչված ռազմավարական դաշնակիցը իրականում գործակցում է մեր գլխավոր ռազմավարական մրցակցի՝ Ռուսաստանի հետ», - ասել է նա։


44-օրյա պատերազմի ընթացքում նախագահի թեկնածու Ջո Բայդենը մի քանի անգամ հանդես է եկել հայտարարությամբ՝ քննադատելով Թրամփի վարչակազմին Լեռնային Ղարաբաղի հարցում պասիվ քաղաքականության համար և հորդորելով գործուն քայլեր ձեռնարկել կրակը դադարեցնելու հարցում։ Բայդենը պնդել էր, որ Թրամփը պետք է պահանջի Թուրքիայից հեռու մնալ հակամարտությունից և վերջ տալ վարձկաններ փոխադրելուն։ Սենատի լսումների ընթացքում Բայդենի կուսակից Մենենդեսը խոսել է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցից՝ նոր վարչակազմից ակնկալելով հետևել Կոնգրեսի երկու պալատների կողմից միաձայն ընդունված բանաձևին և ճանաչել Թուրքիայի կողմից 1.5 միլիոն հայերի ցեղասպանությունը։ «Դժվար է ընկալել, երբ մեր դեսպանները Հայաստանում երբեք չեն արտաբերում ցեղասպանություն բառը։ Հուսով եմ, որ դա կփոխվի», - ասել է Մենենդեսը, որ 2019-ին արտասուքն աչքերին էր ընթերցում հայերի ցեղասպանության մասին Սենատի բանաձևը։ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնող Ջո Բայդենը ողջունել էր Սենատում բանաձևի ընդունումը՝ խոստանալով նախագահ դառնալու դեպքում սատարել Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին:

«Եթե մենք լիարժեքորեն չառերեսվենք անցյալին, «այլևս երբեք» բանաձևը կկորցնի իր ողջ իմաստը», - հայտարարել էր Բայդենը` հավելելով․ «Փաստերը պետք է շատ հստակ ու ազդեցիկ լինեն թե՛ ապագա սերունդների և թե՛ այդ ողբերգության ականատեսների համար»:
Թրամփի հեռացող վարչակազմը աշխատանքային վերջին ժամերին ստորագրել է թուրք-ամերիկյան աղմկահարույց մի փաստաթուղթ, որը Թուրքիային օրինական իրավունքներ է տալիս տարածաշրջանի բնիկ ժողովուրդների և այլ փոքրամասնությունների կրոնա-մշակութային ընդարձակ ժառանգության նկատմամբ։ Այս քայլը բողոքի ալիք է բարձրացրել Ամերիկայի հայկական, հունական, մշակութային, իրավապաշտպան ազդեցիկ կազմակերպությունների շրջանում։ Էրդողանի վարչակազմը, որը բոլորովին վերջերս էր միջազգային հանրության կոշտ քննադատության թիրախում հայտնվել Ստամբուլում գտնվող ուղղափառ քրիստոնեական աշխարհի կարևորագույն կառույցներից մեկը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու համար, նոր հուշագրի շնորհիվ, ընդդիմախոսներին պնդմամբ, նմանօրինակ որոշումներ կայացնելու նոր իրավունքներ կստանա։

Դիտվել է՝ 3202

Մեկնաբանություններ