«Այսօր ավարտին է մոտենում Թրամփի անփառունակ քաղաքական կարիերան», - հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Մեկնաբանելով Թեհրանի և Վաշնգտոնի հարաբերությունները, Ռոհանին պնդում էր, որ Սպիտակ տան կողմից վերջին տարիներին որդեգրած «առավելագույն ճնշման» քաղաքականությունը վերջնականապես տապալվել է։
Նրա խոսքով՝ թե ինչպես կզարգանան իրանա-ամերիկյան հարաբերությունները, կախված է բացառապես Սպիտակ տան նոր վարչակազմից։ «Սեփական պարտավորությունների կատարման հարցում այժմ գնդակը Միացյալ Նահանգների, Վաշինգտոնի դաշտում է։ Թրամփի քաղաքական կարիերան ավարտվել է բայց միջուկային համաձայնագիրը դեռ գոյություն ունի։ Այդ համաձայնագրի ոչնչացմանն ուղղված Թրամփի բոլոր ջանքերն ի վերջո ձախողվեցին», - հայտարարել է Իրանի նախագահը։