Թուրքիան մարդասիրական օգնության և հեռուստասերիալների միջոցով ձգտում է ազդեցություն հաստատել աֆրիկյան երկրների վրա, գրում է Financial Times-ը։
Թուրքիան մայրցամաքում իր ազդեցությունն ամրապնդելու համար ապավինում է առևտրին, մարդասիրական օգնությանն ու նույնիսկ իր հեռուսերիալներին։
«Թուրքիան փափուկ ուժի առավելություններ ունի, որոնք կարող է օգտագործել»,- իսպանական Նավառայի համալսարանում թուրքական արտաքին քաղաքականության հարցերով փորձագետ Մայքլ Թանչումի խոսքը մեջբերում է Financial Times-ը։ 2009-ից Թուրքիան ավելացրել է Աֆրիկայում դեսպանատների թիվը՝ 12-ից դարձնելով 42, իսկ Էրդողանն այցելել է 20 մայրաքաղաքներ։
Էրդողանը ձգտում է առաջիկա տարիներին Աֆրիկայի հետ Թուրքիայի առևտրի ծավալը կրկնապատկել՝ հասցնելով 50 մլրդ դոլարի։ Հյուսիսային Աֆրիկայում Թուրքիան նաև մասնակցել է ռազմական գործողությունների՝ աջակցություն ցուցաբերելով Լիբիայում ՄԱԿ-ի կողմից աջակցվող վարչակազմին։ Թուրքիան և նրա դաշնակից Կատարն Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի դեմ պայքարում են տարածաշրջանում իշխանության հաստատելու համար, կարծում է թերթը՝ հիշեցնելով, որ Թուրքիան նաև խոշոր ռազմական ուսումնական ճամբար է ստեղծել Սոմալիում։