ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նա չս­տեց. եր­կի­րը, ի­րոք, վե­րա­ծեց ա­ր­յան ծո­վի (բայց ո՛չ կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րի խրա­մատ­նե­րում)

Նա չս­տեց. եր­կի­րը, ի­րոք, վե­րա­ծեց ա­ր­յան ծո­վի  (բայց ո՛չ կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րի խրա­մատ­նե­րում)
17.12.2020 | 23:34

Ա­յո՛, ճիշտ կռա­հե­ցիք, խոս­քը Նի­կոլ ան­հո­ղի ծղր­տոց­նե­րի ու «ժող­ջա­նի» ու­ղեղ­նե­րը լվա­նա­լուն միտ­ված «մանտ­րա»-նե­րի մա­սին է: Դրան­ցից մե­կի ժա­մա­նակ նա, սո­վո­րու­թյան հա­մա­ձայն, կո­կորդն էր պատ­ռում, թե` «ժո­ղովր­դից գո­ղաց­վա­ծը կո­պեկ առ կո­պեկ վե­րա­դարձ­վե­լու է մինչև վերջ», թե «հա­տիկ առ հա­տիկ» կտ­րե­լու են «կո­ռում­պաց­ված մա­տիկ­ներն ու թա­թիկ­նե­րը»: Մի պահ կար­կա­մե­ցինք. աս­ֆալ­տին փռելն ու պա­տե­րին ծե­փե­լը քիչ էր, հի­մա էլ դե­ղին մա­մու­լի դե­ղին լրագ­րո­ղը հա­յոց աշ­խար­հը հե­ղե­ղե­լու է ա­րյան գե­տե­րով, լց­նե­լու է հաշ­ման­դամ­նե­րով: Նա ի­հար­կե իր խոս­քի տե­րը ե­ղավ. Հա­յաս­տա­նը լց­րեց զո­հե­րով ու հաշ­ման­դամ­նե­րով, եր­կի­րը վե­րա­ծեց ա­րյան ծո­վի, բայց ո՛չ կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րի խրա­մատ­նե­րում:


Ինչ­պես ցան­կա­ցած հար­ցում, այս պա­րա­գա­յում (ի­մա՝ կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րում) ևս պա­րոն Նի­կո­լը խա­բեց հան­րու­թյա­նը. պարզ­վեց՝ ոչ մի պայ­քար էլ չի մղ­վում, ա­վե­լին՝ ինչ­պես ցան­կա­ցած հար­ցում, այս դեպ­քում ևս ակն­դիր և ուն­կն­դիր ենք հա­կա­ռակ պրո­ցե­սին:
Որ­պես­զի աս­վա­ծը չհն­չի ձայն բար­բա­ռո հա­նա­պա­տի, Նի­կոլ աճ­պա­րա­րի կա­մոք ա­մեն ա­ռա­վոտ հա­յաս­տա­նաբ­նակ­նե­րիս ցն­ցող կո­ռուպ­ցիոն «բա­ցա­հայ­տում­նե­րի» շղ­թա­յից մի դր­վագ վեր­հի­շենք:


Բայց մինչ այդ փաս­տենք՝ իշ­խա­նա­մետ լրատ­վա­մի­ջոց­նե­րը մի­մյանց հերթ չտա­լով տար­փո­ղում էին «դա­րի բա­ցա­հայ­տումն» ու Արևմուտ­քի աչ­քում փոր­ձում միա­վոր­ներ գրան­ցել, որ­պես աշ­խար­հում կո­ռուպ­ցիա­յի դեմ պայ­քա­րի ա­ռա­ջա­մար­տիկ ներ­կա­յաց­նե­լով դժ­բախտ ստա­խո­սին:
Եվ այս­պես՝ 2018-ի հոկ­տեմ­բե­րի 22-ին «ՊԵԿ փոքր հարկ վճա­րող­նե­րի տես­չու­թյուն-վար­չու­թյան ստու­գում­նե­րի 10-րդ բաժ­նի պետ Սու­րեն Է­լո­յա­նը, տե­ղա­կալ Սամ­սոն Ա­ռա­քե­լյա­նը և տե­սուչ Վա­ղար­շակ Լա­լա­յա­նը կա­շառք պա­հան­ջե­լու և ստա­նա­լու կաս­կա­ծան­քով բեր­ման են­թարկ­վե­ցին ոս­տի­կա­նու­թյան կազ­մա­կերպ­ված հան­ցա­վո­րու­թյան դեմ պայ­քա­րի գլ­խա­վոր վար­չու­թյուն»:


Դեպ­քի առ­թիվ ՀՀ ոս­տի­կա­նու­թյան տա­րա­ծած հա­ղոր­դագ­րու­թյու­նը փաս­տում էր. «…հա­րուց­վել է քրեա­կան գործ՝ ՀՀ քրեա­կան օ­րենս­գր­քի 311-րդ հոդ­վա­ծի 3-րդ մա­սի 2-րդ և 3-րդ կե­տե­րի հատ­կա­նիշ­նե­րով:


Այն հան­ձն­վել է հա­տուկ քնն­չա­կան ծա­ռա­յու­թյուն՝ նա­խաքն­նու­թյուն կա­տա­րե­լու հա­մար»:
Հե­տո՞, ի՞նչն է ար­տա­ռոց, ի­րա­վա­ցիո­րեն կհար­ցադ­րի ըն­թեր­ցո­ղը:
Թերևս այն, որ հար­կա­յին տես­չու­թյան պե­տը, ո­րը մե­ղադր­վում էր խմ­բով, շորթ­մամբ, խո­շոր չա­փե­րի կա­շառք պա­հան­ջե­լու և ստա­նա­լու մեջ, և ո­րին սպառ­նում էր 4-10 տա­րի ժամ­կե­տով ա­զա­տազր­կում, ո­րը նա­խաքն­նու­թյան ժա­մա­նակ ե­ղել էր կա­լա­նա­վոր­ված, այժմ… ինքն է դա­տի տա­լիս ՊԵԿ-ին, իմա` Նիկոլին (հա­մար­ժեք հա­կընդ­դեմ պա­հան­ջով` աշ­խա­տան­քում նշա­նակ­վել, մի­ջին աշ­խա­տա­վար­ձը հար­կա­դիր պա­րա­պուր­դի ողջ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի հա­մար հօ­գուտ հայց­վո­րի բռ­նա­գան­ձել և այլն)…
Ա­սել է` Նի­կոլ Փա­շի­նյա­նի աղ­մուկ-ա­ղա­ղա­կով փչած հա­կա­կո­ռուպ­ցիոն պայ­քա­րի փու­չիկ­նե­րից մեկն էլ պայ­թեց, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, բա­վա­րա­րե­լով ո­մանց ան­հագ որ­կո­րը, բայց ո­չինչ չտա­լով «գե­րա­գույ­նի» «մանտ­րա»-ծղր­տոց­նե­րից էյ­ֆո­րիա­յի մեջ ըն­կած «ժող­ջան»-ին:


Վա­հե ՄԵ­ԼԻ­ՔՅԱՆ

Հ.Գ. Դժ­վար չէ կռա­հել, թե հի­շ­յալ ձեր­բա­կա­լու­թ­յան օ­րը քա­նի՜-քա­նի մո­լո­ր­յալ­ներ սին ոգևո­րու­թ­յուն ապ­րե­ցին` կր­կին ու կր­կին հայ­հո­յե­լով «թա­լան­չի» նախ­կին­նե­րին:

Դիտվել է՝ 51026

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ