ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հա­մակ­րան­քից՝ հա­կակ­րանք, հա­կակ­րան­քից՝ հա­կազ­դե­ցու­թ­յուն

Հա­մակ­րան­քից՝ հա­կակ­րանք, հա­կակ­րան­քից՝ հա­կազ­դե­ցու­թ­յուն
16.06.2020 | 01:12
Վար­չա­պե­տի հեր­թա­կան մուն­նա­թը՝ ժո­ղո­վուր­դը օ­րի­նա­պաշտ չի, թե­րա­հա­վա­տո­րեն է գնա­հա­տում ստեղծ­ված վի­ճա­կը, բա­րեխղ­ճո­րեն չի հետևում պա­րե­տա­տան ո­րո­շում­նե­րի կա­տար­մա­նը... Ըն­դու­նենք այդ­պես է, նա­խա­տին­քը՝ տե­ղին։ Բայց էն ո՞վ էր ա­ռա­ջին ան­լուր­ջը, որ կո­րո­նա­վի­րու­սը սո­վո­րա­կան գրի­պից սո­վո­րա­կան հա­մա­րեց, ո՞վ հան­րու­թյա­նը մղեց ան­տար­բե­րու­թյան, հարկ ե­ղած դեպ­քում՝ ա­նօ­րի­նա­կա­նու­թյուն­նե­րի՝ դա­տա­րան­ներ փա­կե­լուն, ՍԴ-ն գլ­խի­վայր շր­ջե­լուն, հնե­րին պա­շա­րել-վար­կա­բե­կե­լուն, նպաս­տեց ա­տե­լու­թյանն ու ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյա­նը, պար­տադր­վող հրա­ժա­րա­կան­նե­րի և ընտ­րո­վի քրեա­կան գոր­ծեր կա­րե­լու պա­հան­ջին։ Եվ ա­մե­նա­գայ­թակ­ղի­չը՝ յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցու մեջ նե­րար­կեց «վար­չա­պե­տը դու ես» շին­ծու փի­լի­սո­փա­յու­թյու­նը։
Ով­քե՞ր էին ան­լր­ջու­թյան սերմ­նա­ցան­նե­րը, որ մե­ծաց­նե­լով ժո­ղովր­դի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը՝ նվա­զեց­րին ի­րեն­ցը։
Ոչ մե­կը ո­չինչ չի մո­ռա­ցել, և հատ-հատ գի­տենք բո­լոր նրանց, այն իմ­քայ­լա­կան իշ­խա­նիկ­նե­րին, որ շա­բաթ­նե­րով բար­բա­ջում էին, թե դի­մա­կի կրումն ա­նի­մաստ է, ոչ ար­դյու­նա­վետ։ Նման թեթևա­միտ ձևա­կեր­պում­նե­րի շար­քը ձգ­վում է ան­սահ­մա­նու­թյան, հե­ղի­նակ­նե­րի աճ­պա­րա­րու­թյուն­նե­րը՝ նույն­պես։
Քնե­ցին-արթ­նա­ցան և օ­րե­րից մի օր հա­մա­ճա­րա­կից փրկ­վե­լու ամ­բողջ բե­ռը դրե­ցին ժո­ղովր­դի ու­սե­րին՝ կան­խիկ ա­կան­ջա­շո­յան­քով. «Հա­վա­տում և լիա­հույս ենք յու­րա­քան­չյու­րիդ խո­հե­մու­թյա­նը, ինք­նա­գի­տակց­ման բարձ­րաց­մա­նը. կպահ­պա­նեք սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն, կախ­տա­հա­նեք ձեռ­քերդ և այ­սու­հետ պար­տա­դիր կկ­րեք դի­մակ»։ Մի բան, որ չէր կարևոր­վում ե­րեկ, այ­սօր դի­մա­կը հա­մե­մատ­վում է զեն­քի հետ։ Անհ­րա­ժեշ­տու­թյուն է ինչ­պես բաց, այն­պես էլ շատ նեղ, փակ տա­րածք­նե­րում դի­մա­կի օգ­տա­գոր­ծու­մը։ Ա­սենք՝ կնոջդ հետ քո անձ­նա­կան մե­քե­նա­յում, տանդ, խո­հա­նո­ցում։ Պա­հան­ջը են­թադ­րում է պար­զու­նակ մի հարց՝ նն­ջա­րա­նում ինչ­պե՞ս վար­վել. ոս­տի­կա՞­նը, թե՞ պա­րե­տատ­նից ե­կողն է վե­րահս­կե­լու զույ­գի կող­մից դի­մա­կի, ձեռ­նոց­նե­րի, պաշտ­պա­նիչ այլ մի­ջոց­նե­րի օգ­տա­գոր­ծու­մը սահ­ման­ված կար­գով։ Խախտ­ման դեպ­քում տու­գա­նե­լու են է­ժա­նով. 10 հա­զար դրա­մո՞վ, թե՞...
Բայց ու՞ր էին մինչև հի­մա, ին­չու՞ թո­ղե­ցին, որ մա­հա­ցած­նե­րի և վա­րա­կա­կիր­նե­րի թի­վը հա­մար­վի ան­նա­խա­դեպ՝ ա­վե­լին, քան հարևան եր­կու եր­կր­նե­րը միա­սին վերց­րած, հե­տո նոր մտա­ծե­ցին ծայ­րա­հեղ խս­տա­ցում­նե­րի մա­սին։ Իսկ փա­շի­նյա­նա­կան մտ­քի խրախ­ճան­քը միան­գա­մից եր­կու նոր էջ բա­ցեց պատ­րան­քա­շատ քա­ղա­քա­կա­նու­թյան մա­տյան ող­բեր­գու­թյու­նում։ Մե­կը՝ ինք­նա­պաշտ­պա­նա­կան, մյու­սը՝ հար­ձակ­ման կամ որ նույնն է՝ գործ տա­լուն։ Ինք­նա­պաշտ­պա­նա­կա­նը ցածր մա­կար­դա­կի ձևա­կեր­պում է. «Ե­թե մե­ղա­վո­րը կա­ռա­վա­րու­թյունն է, ու­րեմն մե­ղա­վոր է նաև ժո­ղո­վուր­դը։ Իշ­խա­նու­թյուն­ներն ու հան­րու­թյու­նը ի­րա­րից ան­կախ լի­նել չեն կա­րող։ Էս էն կա­ռա­վա­րու­թյունն է, ո­րին ժո­ղո­վուրդն է բե­րել։ Լավ ենք, վատ ենք, էս ենք»։
Լուրջ ըն­դու­նենք, թե ան­լուրջ, տար­բե­րու­թյուն չկա. միա­հե­ծա­նու­թյամբ տա­ռա­պող Փա­շի­նյա­նի խոսքն այս ան­գամ ան­պա­ճույճ է, ակ­ցեն­տը՝ նույ­նը։ Մարդն ա­ռանց տո­ղա­տա­կի, բաց տեքս­տով շրխ­կաց­րեց՝ կա­ռա­վա­րու­թյանն ըն­դու­նեք այն­պի­սին, ինչ­պի­սին կա, բա­վա­րար­վում եք, թե չեք բա­վա­րար­վում՝ հան­գիստ նս­տեք տեղ­ներդ։ Հար­մար­վեք թե չհար­մար­վեք՝ էս ենք։
Վար­չա­պե­տի մե­սի­ջը գի­տակց­ված է, ան­կեղծ և տե­ղին։ Ե­րիցս ճիշտ է այն ա­ռու­մով, որ նա, ի­րե­նա­վա­յել խո­րա­ման­կու­թյամբ մի քա­նի ան­գամ փա­կել է հա­րյուր­հա­զա­րա­վոր­նե­րի բե­րա­նը. «Դուք եք մեզ բե­րել, դուք էլ որ պա­հին ու­զե­նաք, մենք կառ­չած չենք, հան­գիստ կգ­նանք։ Բայց դուք չեք ու­զում, չէ՞։ Մենք հո դա լավ գի­տենք»։ Եվ ինչ­պես միշտ, նա իր շփում­նե­րը հան­րու­թյան հետ ա­վար­տել է շաբ­լոն դար­ձած է­ժան «կար­գա­խո­սով». «Սի­րում եմ քեզ, ժո­ղո­վուրդ ջան։ Լավ է­ղեք»։
Ող­բեր­գու­թյան երկ­րորդ է­ջը առ­լե­ցուն է, ծի­ծա­ղա­շարժ՝ նվիր­ված պա­րե­տա­տան նոր և ա­վե­լի խս­տա­ցում պա­րու­նա­կող կա­նո­նին, հա­մա­ձայն ո­րի, պա­հանջ­վում է մե­քե­նա­յում դի­մակ չկ­րո­ղին նկա­րել և այն ու­ղար­կել ոս­տի­կա­նու­թյուն տու­գա­նե­լու հա­մար։ Քն­նարկ­ման ժա­մա­նակ կա­ռա­վա­րու­թյան նիս­տում հարց ա­ռա­ջա­ցավ. ար­դյոք օ­րի­նա­կա՞ն է կողմ­նա­կի՝ եր­րորդ ան­ձի կող­մից նկա­րա­հա­նում-մի­ջամ­տու­թյու­նը, և ո՞վ է կրե­լու պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը՝ վա­րո՞ր­դը, թե՞ դի­մակ չկ­րո­ղը։ Ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րի մաս­նա­գի­տա­կան դի­տար­կու­մը՝ որ անձ­նա­կան տվյալ­նե­րի հա­վա­քագր­ման հետ ա­ղերս­ներ կան, խնդ­րա­հա­րույց է, դեմ ա­ռավ վար­չա­պե­տի օ­րի­նա­զուրկ անդ­րդ­վե­լիու­թյա­նը, այն աս­տի­ճան, որ ի վեր­ջո, կի­սա­քայլ հետ ա­նող վար­չա­պե­տը հանձ­նա­րա­րեց. «Փո­խեք նա­խորդ կա­նո­նի այդ կե­տը, որ անց­նի այս նո­րը։ Դա զգո­նաց­նող է, վա­րոր­դի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը լր­ջաց­նող»։ ՈՒ որ­պես հա­վե­լում, լա­վա­տե­սու­թյամբ լու­սա­վո­րեց. «Լավ է լի­նե­լու, ժո­ղո­վուրդ ջան»։
Լա­վը ա­սե­լով չէ։ Մի քիչ լավ լի­նե­լու հա­մար ան­ցել է եր­կու տա­րի, բայց հա­կա­ռակն է՝ հան­րու­թյունն ու եր­կիրն է հյուծ­վում, պրկ­վում փո­խա­դարձ հա­մար­ժե­քու­թյան կա­պը։ Հա­սու­նա­ցող ժա­մա­նա­կի ճա­կա­տա­յին հարցն է՝ ով­քե՞ր են ըն­դու­նում սի­րա­ռատ Նի­կոլ Փա­շի­նյա­նին։ Ըն­տա­նի­քից, սա­կա­վա­թիվ ըն­կեր-բա­րե­կամ­նե­րից բա­ցի, հա­վա­նա­բար, մի քա­նի տաս­նյակ­նե­րից անց­նող քայ­լա­կան­ներ և դրան­ցից ե­ռա­կի թվով ավելի ՀՀ ա­զատ և հպարտ քա­ղա­քա­ցի­ներ։
Այ­սօր­վա ի­րա­կան պատ­կե­րը յու­րա­քան­չյու­րիս ա­փի մեջ է. 2018-ի հա­մա­կիր­նե­րի հոծ բազ­մու­թյու­նից 2020-ի կե­սե­րի դրու­թյամբ գե­րակ­շիռ մա­սը հա­կակ­րանք է տա­ծում։ Օ­րե­ցօր տաս­նա­պատկ­վում են դժ­գո­հող­նե­րը։ Կա­ռա­վա­րու­թյան հրա­ժա­րա­կա­նի հար­ցը ակ­տուալ է, կողմ­նա­կից­նե­րի խա­մախմ­բում է գծագր­վում՝ ար­հա­մար­հե­լով փա­շի­նյա­նա­կան ճն­շում­նե­րը, թի­րա­խա­վոր­ված պլան-օ­պե­րա­ցիա­նե­րը, փռելն ու ծե­փե­լը, վզա­կոթ­նե­րին հասց­նե­լը, դա­տա­կան հայ­ցե­րով ա­հա­բե­կելն ու վա­խի մթ­նո­լոր­տի խո­րա­ցու­մը։
Որ­քա՞ն է ձգ­վե­լու ժա­մա­նա­կը, որ­պես­զի իշ­խող քա­ղա­քա­կան ու­ժը ի­րա­տե­սո­րեն ըն­կա­լի ըն­թա­ցող պրո­ցես­նե­րը թե՛ երկ­րի ներ­սում, թե՛ դր­սում։ Գի­տակ­ցի, որ ժո­ղո­վուր­դը եր­կու տար­վա ա­ռաջ­վա­նը չէ։ Հոգ­նել է ա­մեն ին­չից՝ փչան Թո­դո­րո­սից, ինք­նա­խա­բեու­թյու­նից, ան­վեր­ջա­նա­լի հու­սադ­րում­նե­րից, համ­բե­րու­թյան կո­չե­րից։ Ան­գամ հե­ռուս­տաէկ­րան­նե­րից չեն ու­զում տես­նել երկ­րի հիմ­նախն­դիր­նե­րը լու­սանց­քած վար­չա­պե­տին, լսել նրա հո­գե­կան խռով­քը՝ շա­ղախ­ված փո­ղո­ցա­յին ար­տա­հայ­տու­թյուն­նե­րով և հա­մա­ճա­րա­կին վե­րա­բե­րող նյար­դա­մաշ տե­ղե­կատ­վու­թյու­նը։ Շար­քա­յին հա­ղոր­դա­վա­րի և հա­մա­ճա­րա­կա­բա­նի դե­րա­կա­տա­րու­մը ձա­խո­ղա­ծին շա­հե­կան կլի­նի ան­ցու­մը ե­ղա­նա­կի տե­սու­թյան մեկ­նա­բան­մա­նը, մա­նա­վանդ, որ ա­ռայժմ չկան ա­ղե­տա­բեր քա­մի­ներ կամ տե­ղում­ներ հա­րա­վից, հյու­սի­սից, արևել­քից ու արևմուտ­քից։
Հան­րու­թյան հա­մա­տա­րած դժ­գո­հու­թյան ա­լի­քով վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­րա­ծի այժ­մյան լայ­վերն ու բրի­ֆինգ­նե­րը կորց­րել են նախ­կին ազ­դե­ցու­թյու­նը, ձևա­կան դար­ձել հե­ռա­խո­սա­կա­պով պա­տա­հա­կա­նո­րեն ըն­տր­ված հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րի հետ զազ­րա­խո­սու­թյուն­նե­րը թանկ ու է­ժա­նից, մեռ­նող-ապ­րո­ղից։ Նպա­տա­կա­յին գո­վազ­դե­րը ա­ռաջ­վա­նը չեն, զգո­նու­թյունն է զրո­յաց­վել։
Պե­տու­թյան ղե­կա­վա­րին ոչ հա­րիր պահ­վածքն ու ար­տա­հայտ­չաձևե­րը սկ­սել են տալ-առ­նել վերևնե­րում, ի­րենց շր­ջա­պա­տում, օ­րենս­դիր և գոր­ծա­դիր մար­մին­նե­րում, նրա հետ ախ­պե­րա­ցած տար­բեր հար­թակ­նե­րում։ Բարձ­րաս­տի­ճան մի շարք պաշ­տո­նյա­ներ ա­ռան­ձին պահ­ված­քով են լր­ջաց­նում Փա­շի­նյա­նի ան­լր­ջու­թյուն­նե­րը, խոս­քի ինք­նար­ժե­քը, ին­չը չմատն­վեց ա­նու­շադ­րու­թյան։ Ի­մա՝ զին­ված ու­ժե­րի շտա­բի պետ Ար­տակ Դավ­թյա­նի, ԱԱԾ-ի տնօ­րեն Է­դուարդ Մար­տի­րո­սյա­նի և ոս­տի­կա­նա­պետ Ար­ման Սարգ­սյա­նի հետ կապ­ված զար­գա­ցում­նե­րը։ Ա­վար­տը պաշ­տո­նան­կու­թյուն­ներն էին՝ պայ­մա­նա­վոր­ված ոչ ար­դյու­նա­վետ աշ­խա­տան­քով։ Գու­ցե պա­րե­տա­տան կարգ ու կա­նո­նը շր­ջան­ցե­լու, գու­ցե այլևայլ գոր­ծոն­նե­րի առ­կա­յու­թյամբ։
Մո­տե­ցու­մը՝ հա­մա­ձայն նոր Հա­յաս­տա­նի նո­րա­գույն պատ­մու­թյան, պետք է որ ա­մեն ինչ բաց ու թա­փան­ցիկ լի­նի, հա­սա­նե­լի բո­լո­րին և ա­ռանց խտ­րա­կա­նու­թյան։ Այս և ա­կան­ջա­հա­ճո մի քա­նի պատ­գամ­ներ ևս լույս աշ­խարհ բե­րած կն­քա­հայր Փա­շի­նյա­նը, ցա­վոք, ո­րե­րորդ ան­գամ հաս­տա­տում է, որ նա­խորդ­նե­րից ¥վատ ա­ռու­մով¤ ոչն­չով չի տար­բեր­վում, որ հան­րա­պե­տու­թյան 3-րդ նա­խա­գա­հի կոս­տյու­մը իր հա­գով է, տար­բե­րու­թյամբ՝ աս­տա­ռի։ Վար­չա­պե­տի շա­պի­կին մոտ գտն­վող­նե­րը օժտ­ված են ա­ռա­վե­լու­թյուն­նե­րով։ Օ­րի­նակ, ին­չու՞ է պաշ­տո­նա­վա­րում աշ­խա­տա­կազ­մի իմ­քայ­լա­կան ղե­կա­վա­րը, երբ նրա ա­կում­բում ևս, մինչև լույս, ոչ պա­կաս օ­րի­նա­խախ­տու­թյամբ տժ­ժա­ցել են ե­րի­տա­սարդ­ներ, ո­րոնց թի­վը, ըստ մեզ հա­սած լու­րե­րի, կի­սով չափ զի­ջել է գե­նե­րա­լի որ­դու հար­սա­նի­քի մաս­նա­կից­նե­րին։ Սև-սպի­տա­կի սահ­մա­նա­գի­ծը գնա­լով ա­վե­լի է ընդ­գծ­վում՝ շան տեղ չդ­նե­լով հա­մա­ճա­րա­կի ա­ղե­տա­լի վի­ճակն ու պա­րե­տա­յին աբ­սուրդ­նե­րը։ Զա­վեշ­տա­պա­տում է ոչ մար­դա­շատ տա­րած­քում ա­ռանց դի­մա­կի մա­քուր օդ շն­չե­լու կամ վաղ ա­ռա­վո­տյան դր­սում զբոս­նե­լու, սպոր­տով զբաղ­վե­լու ար­գե­լու­մը։ Նման դեպ­քե­րում նա­խա­տես­ված է 10 հա­զա­րի չա­փով տու­գանք։ Իսկ մեր ոս­տի­կան­նե­րին Աստ­ված տվել ու չի խնա­յել։ Վի­ճա­կագ­րու­թյունն է ա­պա­ցույ­ցը։
Ա­կանջդ կան­չի Վա­լե­րի Օ­սի­պյան. ա­միս­ներ ա­ռաջ շա­բաթ­ներ շա­րու­նակ բո­լո­րիս շուր­թե­րին էր «ոս­տի­կա­նը մերն է» կար­գա­խո­սը։ Հի­մա դա ի­ջել է ծն­կից ներքև։ Հան­րու­թյան վե­րա­բեր­մուն­քը 90 աս­տի­ճա­նով փոխ­վել է վար­չա­պե­տի վերջ­նա­խոս­քով. «Ոս­տի­կա­նու­թյունն ու­ժա­յին կա­ռույց է և պար­տա­վոր է ըստ անհ­րա­ժեշ­տու­թյան, ա­յո, ուժ գոր­ծադ­րել»։ Դե, մենք էլ որ­պես Արևմուտ­քի «լա­վա­գույն» բար­քերն ու օ­րի­նակ­նե­րը ու­շի­մա­բար սե­փա­կա­նաշ­նոր­հող, ան­մի­ջա­պես տե­ղայ­նաց­նում ենք։ Օ­րեր ա­ռաջ ա­կա­նա­տես ե­ղանք, թե ինչ­պես են չորս ոս­տի­կան­ներ հնարք­նե­րի գոր­ծադր­մամբ բեր­ման են­թար­կում ցա­վից և վի­րա­վո­րան­քից ա­ղեր­սող մի քա­ղա­քա­ցու, ինչ է թե դի­մակ չէր կրել փո­ղո­ցում։
Պա­րե­տա­տան ո­րո­շում­նե­րի չկի­րա­ռու­մը կամ մաս­նա­կի կա­տա­րու­մը ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում, ան­շուշտ, ա­նըն­դու­նե­լի է՝ վտան­գում է ա­ռող­ջու­թյա­նը։ Բայց ե­թե մար­դը, ա­ռանց դի­մադ­րու­թյան փոր­ձի և ա­ռար­կու­թյան հայտ­նում է իր խո­նար­հու­մը, ի՞նչ ի­մաստ ու­նի բռ­նու­թյան կի­րա­ռու­մը։ Ո­րո­շում ըն­դու­նող­նե­րը, նաև ի­րա­գոր­ծող­նե­րը, հաշ­վի ա­ռե՞լ են ի­րենց քայ­լե­րի բա­րո­յա­սո­ցիա­լա­կան ազ­դե­ցու­թյուն­նե­րը։ Ինչ­պե՞ս և ու՞մ հաշ­վին վճա­րեն դի­մա­կի չկր­ման տու­գան­քը, ե­թե գոր­ծա­զուրկ ան­ձը կամ ըն­տա­նի­քը ա­միս­ներ շա­րու­նակ հա­ցի խնդ­րով է տա­ռա­պում և չգի­տի՝ բախ­տը կբե­րի՞, թե՞ չի բե­րի հա­մա­ճա­րա­կա­յին դժոխ­քով «ճա­նա­պար­հոր­դե­լիս»։
Որ­պես­զի գո­նե այ­սու­հետ զերծ մնանք ան­մար­դա­սեր տու­գանք-պա­հան­ջից, կա­ռա­վա­րու­թյու­նը կա­րող է և պար­տա­վոր է ստաց­վող մի­լիո­նա­վոր օգ­նու­թյուն­նե­րի և ներ­քին ռե­զերվ­նե­րի շնոր­հիվ անվ­ճար դի­մակ­ներ տրա­մադ­րել ա­նա­պա­հով ըն­տա­նիք­նե­րին, ռիս­կա­յին խմ­բում գտն­վող մարդ­կանց, սո­ցիա­լա­պես խո­ցե­լի շեր­տե­րին։
Հու­սանք, որ ար­տա­կարգ դրու­թյան եր­կա­րաց­ման պա­րա­գա­յում կվե­րա­նայ­վեն, կփոխ­վեն պայ­ման­ներն ու մո­տե­ցում­նե­րը։ Իշ­խա­նու­թյուն­նե­րը պետք է գոր­ծեն խե­լամ­տո­րեն, դի­տար­կեն չո­րով կի­րառ­վող տույժ-տու­գան­քի գոր­ծի­քա­կազ­մը, ինչ­պես նաև ու­ժի գոր­ծադր­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը, մի­ջոց­ներն ու ձևե­րը։ Դա­տա­պարտ­ված են դա ա­նե­լու, ե­թե ի­րենց նպա­տակ­նե­րը քա­ղա­քա­կան չեն։ Ե­թե ու­նակ են ա­պա­ցու­ցե­լու, որ հան­րա­պե­տու­թյան գլ­խա­վոր դա­տա­խա­զը, հա­մա­ճա­րա­կա­բա­նը, ար­տիս­տը, հա­ղոր­դա­վա­րը, ոս­տի­կա­նա­պե­տը, ԱԱԾ-ի տնօ­րե­նը... մեր երկ­րի խիղճն ու սահ­մա­նադ­րու­թյու­նը Նի­կոլ Փա­շի­նյա­նը չէ։
Օ­րեն­քը վե­րա­բե­րում է բո­լո­րին և բո­լո­րը հա­վա­սար են օ­րեն­քի ա­ռաջ՝ վար­չա­պե­տից սկ­սած, օ­դա­նա­վա­կա­յա­նում թռիչ­քի սպա­սող վեր­ջին մար­դով վեր­ջաց­րած։ Պա­տաս­խա­նա­տու են անխ­տիր բո­լո­րը՝ յու­րա­քան­չյուրն իր ա­րած-չա­րա­ծի չա­փով։
Ոս­տի­կա­նու­թյու­նը, ի­րոք, պետք է մե­րը լի­նի, ծա­ռա­յի ժո­ղովր­դին, օգ­նի նրանց, ով­քեր տվյալ պա­հին ու­նեն ա­ջակ­ցու­թյան, ուղ­ղորդ­ման կա­րիք, ոչ թե տե­ղա­շարժ­վեն մե­կի թե­լադ­րանք-ցան­կու­թյամբ կամ պատ­ժեն ցան­կա­ցա­ծի՝ դի­մակ չկ­րե­լու հա­մար, այն էլ ա­մե­րի­կյան տար­բե­րա­կով՝ փռեն աս­ֆալ­տին և ոտ­քով ճզ­մեն կո­կոր­դը։
Իսկ ե­թե թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան ծնունդ հա­մար­վող դու­խը տվել-ան­ցել է բո­լո­րին և ա­մեն ին­չում, թող այդ­պես լի­նի, բայց՝ ի­րա­վա­չափ, օ­րեն­քի շր­ջա­նակ­նե­րում։ Որ­պես 3 մլն վար­չա­պե­տե­րից մե­կը, ինձ ան­հա­վա­տա­լի պաշ­տոն ըն­ծա­յա­ծին հոր­դո­րում եմ.
-Ե­թե ա­ռաջ­վա նման դու­խով եք, հանձ­նա­րա­րեք Ձեր ըն­կեր, նո­րան­շա­նակ ոս­տի­կա­նա­պե­տին, որ նա այ­սօր­վա­նից բեր­ման են­թար­կի բո­լոր նրանց, ով­քեր օ­րի­նա­խախ­տու­թյուն­ներ են թույլ տվել և շա­րու­նա­կում են չեն­թարկ­վել պա­րե­տա­տան կա­նոն­նե­րին։ Որ­պես սթա­փու­թյան նմու­շի մի ձև, ե­թե ի տես է դարձ­վում դի­մակ չկ­րո­ղի օ­րի­նա­կը, վս­տահ եմ, շատ ա­վե­լի ազ­դե­ցիկ և տե­ղին կլի­նի մեկ այլ հի­շե­ցում։ Ա­ռա­ջին այ­ցը ոս­տի­կա­նա­պե­տը թող սկ­սի վերևնե­րից, իմ­քայ­լա­կան պաշ­տո­նյա­նե­րից։ Գնա ու կա­բի­նե­տում «աս­ֆալ­տին» փռի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նին։ Կաս­կա­ծից վեր է, չէ՞, որ դա­տա­րա­նի վճի­ռը ա­վե­լին է ու պա­կաս չէ պա­րե­տի հաս­տա­տած կա­նոն­նե­րից։
Եվ ու­րեմն՝ ձկան գլուխ­նե­րը թո­ղած թե­փուկ­նե­րին անց­նե­լը հե­ղա­փո­խա­կան չէ։
Վա­հե ՄԵ­ԼԻ­ՔՅԱՆ
Հ. Գ. Նյու­թը խմ­բագ­րու­թյու­նում ստաց­վել էր ա­վե­լի վաղ, քան Ար­սեն Թո­րո­սյա­նի ու­շա­ցած, ան­հաս­ցե, ընդ­հան­րա­կան և կի­սա­բե­րան նե­րո­ղու­թյան նման ձևա­կեր­պու­մը։
Դիտվել է՝ 24361

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ