ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կինը տեղափոխվել է Բոստոնի հիվանդանոց։ Ըստ լրատվամիջոցների՝ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ 74-ամյա Թերեզա Հայնց Քերին վատ է զգացել կիրակի, երբ նրա ընտանիքը հանգստյան օրերն անցկացնում էր Մասաչուսեթսում։
«Քերիների ընտանիքը շնորհակալ է առողջության բոլոր բարեմաղթանքների համար։ Մենք հասկանում ենք, որ տիկնոջ վիճակը հետաքրքրություն է առաջացնում, սակայն խնդրում ենք հարգել անձնական կյանքի նրա իրավունքը»,- ասել է Ջոն Քերիի ներկայացուցիչը։
Թերեզա Հայնց Քերին ծնվել է Մոզամբիկում՝ պորտուգալացիների ընտանիքում։ Նախկինում նա աշխատել է որպես թարգմանիչ ՄԱԿ-ում։ Նա նաև սենատոր Ջոն Հայնցի այրին է և կետչուպներ արտադրող Heinz ընկերության ժառանգորդը։ Նրա նախկին ամուստի Ջոն Հեյնցը մահացել էր 1991 թվականին։ Ջոն Քերիի հետ Թերեզան ամուսնացել է 1995 թվականին։ Երկուսի համար էլ սա երկրորդ ամուսնությունն էր։
2009 թվականին հաղորդվել է, որ Թերեզա Հայնց Քերին կրծքի քաղցկեղ ունի։