Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Վենեսուելան սպասում է Սնոուդենի պատասխանին

Վենեսուելան սպասում է Սնոուդենի պատասխանին
07.07.2013 | 16:36

Այդ մասին այսօր հայտարարել է Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Հայան: «Մենք սպասում ենք, որ երկուշաբթի կստանանք Սնոուդենի պատասխանը Վենեսուելա մեկնելու մեր առաջարկի վերաբերյալ: Դրանից հետո կսկսենք խորհրդակցությունները ռուսական իշխանությունների հետ: Մենք պետք է իմանանք՝ ինչպիսին է նրանց դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ»,-ասել է պաշտոնյան:
Երեկ Վենեսուելայի և Նիկարագուայի իշխանությունները հայտարարեցին, թե պատրաստ են քաղաքական ապաստան տրամադրել ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակից, այժմ փախուստի մեջ գտնվող Էդվարդ Սնոուդենին: Նիկարագուան դա արեց որոշ վերապահումներով, իսկ Բոլիվիան նույն առաջարկությամբ շուտով միացավ նրանց:
Սպասվում է, որ երկուշաբթի Սնոուդենը կպատասխանի Վենեսուելայի առաջարկին, սակայն նույնիսկ նրա համաձայնության դեպքում Սնուոդենի համար դժվար կլինի հասնել Վենեսուելա: Հավանաբար հենց սա է նկատի ունեցել Վենսուելայի արտգործնախարարը, ասելով, թե հետագա քայլերի համար անհրաժեշտ կլինի խորհրդակցել ռուսական կողմի հետ: Որոշ վերլուծաբաններ նշում են, թե Էդվարդ Սնոուդենը կարող է Վենեսուելա հասնել Կուբայով, որի հետ ԱՄՆ-ը ունի էքստրադիցիայի պայմանագիր, որը, սակայն, իրականում չի գործում: Բանն այն է, որ Մոսկվայից ինքնաթիռները Կուբա են թռչում ամերիկյան օդային տարածքով, և եթե Միացյալ Նահանգները որոշի իջեցնել ինքնաթիռը, Սնոուդենը չի կարողանա հասնել Կարակաս: Այնուամենայնիվ, նկատի ունենալով առկա իրավիճակը և մինչ այս ամերիկյան իշխանությունների հայտարարությունները, կարելի է ենթադրել, որ մի փոքրիկ հույս դեռևս Սնոուդենը ունի` Վենեսուելա բարեհաջող հասնելու համար: Վերջերս ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, թե չի պատրաստվում օդ բարձրացնել կործանիչներ 29-ամյա հակերի պատճառով: Այս հանգամանքը, թերևս, խոսում է լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացու օգտին, թեև նման դեպքերում նա և Վենեսուելայի իշխանությունները կարիք կունենան լավ ծանրութեթև անելու իրենց քայլերն ու դրանց ռիսկերը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 833

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ