Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Եգիպտոսի նախագահը հանուն օրինականության պատրաստ է վճարել իր արյամբ

Եգիպտոսի նախագահը հանուն օրինականության պատրաստ է վճարել իր արյամբ
03.07.2013 | 12:20

Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսին հրաժարվել է հեռանալ պաշտոնից՝ հայտարարելով, որ ինքն օրինական ընտրված նախագահ է։ Նա նաև կոչ է արել բանակին վերադառնալ իր պարտականությունների կատարմանը։

«Կան օրենքներ, որոնք երաշխավորում են իմ լեգիտիմությունը և պաշտոնավարումը։ Խնդրում եմ, հավատացեք, որ Եգիպտոսին ժամանակ է պետք՝ անցյալի ժառանգությունից, կոռուպցիայից ազատվելու համար։ Տվեք ինձ ժամանակ, որպեսզի կարողանամ պատասխանել բոլոր մարտահրավերներին։ Ես իմ պարտականությունները շարունակելուց բացի այլ ելք չունեմ։ Ուզում եմ ասել երկրի բոլոր քաղաքացիներին, այդ թվում՝ բանակին, ոստիկանությանը, այլընտրանքային օրինականություն գոյություն չունի։ Ես Եգիպտոսի պատմության մեջ դեմոկրատական ճանապարհով ընտրված առաջին նախագահն եմ»,- իր հեռուստաուղերձում հայտարարել է Մուրսին։ Նա նաև ընդգծել է, որ իր պարտականություններն իրականացնելու է մինչև վերջ. «Եթե իշխանության լեգիտիմության համար անհրաժեշտ կլինի իմ արյունը, ապա ես պատրաստ եմ վճարել այդ գինը»։

Դիտվել է՝ 779

Մեկնաբանություններ