Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Գուցե աշխարհը ճշմարտության կարիքը չունի՞

Գուցե աշխարհը ճշմարտության կարիքը չունի՞
02.07.2013 | 14:54

Այս պահի դրությամբ երկու երկիր` Ռուսաստանը և Նորվեգիան պաշտոնապես հաստատել են, որ ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը դիմել է քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով: Նորվեգիայի արտգործնախարարության ներկայացուցիչ Ֆրոդե Անդերսենը ասել է, թե կարող է հաստատել լուրը, որ Սնոուդենը քաղաքական ապաստան է խնդրել Նորվեգիայի կառավարությունից: «Երեկ երեկոյան հեռապատճենով ստացել ենք հարցում քաղաքական ապաստան տրամադրելու մասին, որը ուղարկվել է Մոսկվայի մեր դեսպանատուն: Հավանաբար, դա նրանից է (Սնոուդենից) և ենթադրաբար ստորագրված է նրա կողմից, բայց մենք հնարավորություն չունենք դա ստուգելու»,-ասել է Անդերսենը:
Երեկ ռուսական կողմը նույնպես հաստատեց փաստը, որ ԱՄՆ-ի կողմից լրտեսության մեջ մեղադրվող ԿՀՎ նախկին աշխատակիցը կամ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի բնորոշմամբ` «այդ քաջ երիտասարդը» «Շերեմենտևո» օդանավակայանի` ՌԴ արտգործնախարարության հյուպատոսական բաժին է դիմել իրեն քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքով: Հայտնի է, սակայն, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այդ մասին հայտնել է իր կարծիքը: Ասվել է, թե Ռուսաստանը երբեք ոչ մեկին ոչ մի տեղ չի հանձնել, չի հանձնում և հանձնել չի պատրաստվում, լավագույն դեպքում` փոխանակում է կատարել: Ընդգծվել է նաև, թե Սնոուդենին քաղաքական ապաստան կտրվի, եթե նա դադադարեցնի վնաս հասցնել ԱՄՆ-ի անվտանգությանը, բայց դատելով նրա վարքագծից, նա չի պատրաստվում դա անել, նա իրեն մարդու իրավունքների պաշտպան է զգում, ուրեմն և «թող փնտրի այլ երկիր և հեռանա»: Այսօր արդեն Պուտինի մամուլի խոսնակը հայտարարել է, թե Սնոուդենը հրաժարվել է Ռուսաստանից քաղաքական ապաստան խնդրելու նախկին մտադրությունից, ինչը ենթադրում է, որ նա շարունակելու է լ իր բացահայտումները: Խոսնակը հավելել է, թե անհնար է Սնոուդենին հանձնել ԱՄՆ-ին, մի երկրի, որտեղ գործում է մահապատիժը:
Wikileaks-ի պաշտոնական կայքում հրապարակվել էր այն երկրների ցանկը, որոնց Սնոուդենը դիմել է քաղաքական ապաստանի խնդրանքով: Ռուսաստանի և Նորվեգիայի հետ այդ ցանկում են Ավստրիան, Բոլիվիան, Բրազիլիան, Վենեսուելան, Գերմանիան, Չինաստանը, Կուբան, Հնդկաստանը, Իսլանդիան, Իսպանիան, Իտալիան, Իռլանդիան, Նիդեռլանդները, Նիկարագուան, Լեհաստանը, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Շվեդիան և էկվադորը: Դեռևս օրեր առաջ Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը Սնոուդենին էր տրամադրել փախստականի փաստաթղթեր, որոնք հետագայում ուժը կորցրած համարվեցին: Մինչ այդ փաստաթղթերի չեղյալ համարվելը Էկվադորի արտգործնախարարը բավականին դրական էր արձագանքել Սնոուդենին Էկվադորի կողմից քաղաքական ապաստան տրամադրելու հավանականության մասին, որից հետո Միացյալ Նահանգները փորձել էր ճնշում կիրառել էկվադորյան իշխանությունների վրա` ակնարկելով այս երկրին տրված մաքսային արտոնությունների մասին: Էկվադորի կառավարությունը հայտարարել էր, թե հրաժարվում է այդ արտոնություններից, քանի որ դա նշանակում է ճնշում գործադրել մարդու ազատությունների պաշտպանության սկզբունքի վրա: Այսօր The Duardian-ին տված հարցազրույցում Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան ասել է, թե իրենց դեսպանատան կողմից փախստականի փաստաթղթերի տրամադրումը սխլամունք էր, և իր երկիրը մտադիր չէ իր վրա պատասխանատվություն վերցնել Սնոուդենի հետագա ճակատագրի նկատմամբ: «Ինչու պետք է մենք պատասխանատվություն վերցնենք նրան էկվադոր հասնելու հարցում: Դրա մեջ տրամաբանություն չկա: Երկիրը, որը պետք է նրան փաստաթղթեր տրամադրի, որպեսզի նա անվտանգ տեղափոխվի, Ռուսաստանն է»,-ասել է Կորեան: Նշվել է, որ Էկվադորը չի քննարկում Սնոուդենի` քաղաքական ապաստան տրամադրելու խնդրանքը:
Այսօրվա օրն էլ կարծես լավ լուրեր չի խոստանում Սնոուդենին: Մոսկվայում գտնվող Վենեսուելայի նախագահ Մադուրոն լրագրողներին հայտարարել է, թե չի պատրաստվում իր հետ Վենեսուելա տանել Սնոուդենին, քանի որ վերջինս քաղաքական ապաստան չի խնդրել իր երկրից: «Առայժմ նա չի դիմել Վենեսուելայում քաղաքական ապաստանի համար: Նա ոչ մեկի չի սպանել, ռումբ չի տեղադրել: Նա ասել է մեծ ճշմարտություն, որպեսզի կանխի պատերազմները: Սնոուդենը արժանի է միջազգային և հումանիտար պաշտպանության»,-ասել է Մադուրոն: Ֆինլանդիան նույնպես չի պատրաստվում քննարկել Սնոուդենին ապաստան տրամադրելու հարցը, քանի որ, ինչպես հայտարարել է այսօր Ֆինլանդիայի ներքին գործերի նախարարության աշխատակից Սաննա Սուտերը, դրա համար Սնոուդենը պետք գտնվի երկրում և անձամբ դիմի քաղաքական ապաստանի համար: Փաստորեն, տարբեր երկրների ներքին օրենքներով ամրագրված ինչ-ինչ ընթացակարգերը մի կողմ դնելով, կարելի է մտածել, որ մեծ հաշվով մարդը, ով իր իսկ մեկնաբանությամբ` աշխարհի համար բացահայտեց շատ կարևոր փաստեր, այսօր անօգնական վիճակում է: Նրան այս պահի դրությամբ որևէ երկիր չի պատրաստվում օգնության ձեռք մեկնել:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ