Հունաստանի կառավարությունում խոշոր փոփոխություններ են տեղի ունեցել այն բանից հետո, երբ գործադիր իշխանություններից դուրս է եկել ձախ կենտրոնամետ Դեմոկրատական ձախեր կուսակցությունը: Վարչապետ Անտոնիս Սամարասի որոշմամբ նշանակվել են արտաքին գործերի, պաշտպանության, արդարադատության և վարչական բարեփոխումների նոր նախարարներ:
Նոր կառավարությունում ընդգրկվել են սոցիալիստական ՊԱՍՕԿ կուսակցության ներկայացուցիչները, ՊԱՍՕԿ-ի նախագահ Էնանգելոս Վենիզելոսը նշանակվել է փոխվարչապետի և արտաքին գործերի նախարարի պաշտոններում:
Քաղաքական ճգնաժամը Հունաստանում սրվեց այն բանից հետո, երբ կառավարությունում չկարողացան ընդհանուր հայտարարի գալ հանրային հեռուստառադիոընկերության աշխատանքների դադարեցման հարցի շուրջ։