Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին վստահ է, որ իրեն 7 տարվա ազատազրկման դատապարտումը նպատակ ունի թույլ չտալ, որպեսզի ինքը մասնակից լինի Իտալիայի քաղաքական կյանքին։ Հիշեցնենք, որ երեկ Միլանի դատարանը Բերլուսկոնիին դատապարտվել է ազատազրկման անչափահասների հետ սեռական հարաբերություններ ունենալու համար։ ՙՉեն եղել ոչ փաստեր, ոչ ապացույցներ ինձ դատապարտելու համար։ Այս որոշումը քաղաքական նպատակներ ունի, սակայն ես հերթական անգամ պայքարելու եմ իմ անմեղության համար՚,- ասել է նախկին վարչապետը։ Նա նաև ավելացրել է, որ դատարանի որոշումը վիրավորում է բոլոր իտալացիներին, ովքեր հավատացել ու վստահել են իրեն՝ որպես քաղաքական առաջնորդի։
Բերլուսկոնու փաստաբանները դատարանի որոշումը կբողոքարկեն։