Իսրայելի ռազմաօդային ուժերը կրակ են բացել Գազայի հատվածի ուղղությամբ այն բանից հետո, երբ պաղեստինյան խմբավորումները 6 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ Հակահարվածի հետևանքով Գազայի հատվածում տուժել է երեք օբյեկտ։ Չճշտված տվյալների համաձայն՝ պաղեստինցիների հարձակման առիթ է դարձել հունիսի 22-ին ՀԱՄԱՍ-ի դաշտային հրամանատարներից մեկի սպանությունը։ Սա արաբա-իսրայելական հակամատության մի քանի շաբաթ հարաբերական անդորրից հետո առաջին նման միջադեպն է։