Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կտրուկ դեմ է արտահայտվել Սիրիա (այդ թվում նաև՝ ընդդիմությանը) զենք մատակարարելու հարցին։ «Մենք ոչ մի դեպքում չենք մասնակցի զենք մատակարարելուն»,- այսօր հեռուստաեթերում հայտարարել է Մերկելը։ Նա նշել է,որ հիմնական նպատակը պետք է լինի հակամարտության քաղաքական կարգավորման հնարավորություններ փնտրելը։ Մերկելը նաև ընդգծել է, որ Մեծ ութնյակի՝ այսօր մեկնարկելիք խորհրդաժողովում պետք է գտնվեն Սիրիայի հակամարտության կարգավորման խաղաղ ուղիները, ինչն անհնար է անել առանց Ռուսաստանի մասնակցության։